Հարիրիի հրաժարականը և Արաբիայում նրա ազատազրկումն ՝ իրավական տեսանկյունից
Լիբանանի նախագահ Միշել Աունը մյուս երկրներին կոչ է արել՝ վերջերս պաշտոնը լքած վարչապետ Սաադ Հարիրիի քաղաքական ճակատագիրը որոշվելու համար ճնշում գործադրել Արաբիայի վրա:
Նոյեմբերի 4-ին Արաբիայի մայրաքաղաք Ռիադից ընթերցած հաղորդագրությամբ, Սաադ Հարիրին հրաժարվել է Լիբանանի վարչապետի պաշտոնից: Մեկ շաբաթ անց, նա դեռևս Լիբանան չի վերադարձել: Որոշ լրատվական աղբյուրներ հաղորդել են, որ Ալե-Սաուդը ճնշում է Հարիրիի ընտանիքին «Ալ-Մոսթաղբալ» շարժման ղեկավարի պաշտոնում Սաադ Հարիրիի եղբորը նշանակելու համար: Ելնելով տիրող պայմաններից, լրատվական աղբյուրները պնդում են, որ Հարիրին Ռիադում ձերբակալված է: Լիբանանյան բարձրաստիճան պատասխանատուները ևս հայտարարել են, որ Լիբանանի նախագահ Միշել Աունը կարևորել է լիբանանցիների միջև միասնությունը և համոզմունք հայտնել, որ Հարիրին Ռիադում տնային կալանքի մեջ է:
Հարիրիի ներկա իրավիճակը համարվում է հազվադեպ երևույթներից մեկը: Մի երկրի վարչապետ մեկ այլ երկիր է կանչվում: Հյուրընկալ երկրում անվտանգության խիստ միջոցառումների ներքո նա հարկադրաբար ընթերցում է իր հրաժարականի մասին հայտարարությունը և նույնիսկ երկիր վերադառնալու իրավունք չի ունենում:
Լիբանանի ներքին,ինչպես նաև միջազգային օրենքների տեսանկյունից այս իրավիճակն ինչպե՞ս է գնահատվում:
Լիբանանում գործող օրենքների համաձայն՝ Սաադ Հարիրին դեռևս չի հրաժարվել իր պաշտոնից, քանի որ պաշտոնը լքող վարչապետը պետք է անձամբ երկրի նախագահին հանձնի իր հրաժարականը: Դա այն դեպքում, երբ Հարիրին դեռևս իր հրաժարականը նախագահ Միշել Աունին չի հանձնել: Նա միմիայն ընթերցել է հրաժարականի մասին հաղորդագրությունը: Երկրորդ հերթին, Հարիրին այնպիսի պայմաններում է Ռիադում հայտարարել իր հրաժարականի մասին, երբ եղել է Լիբանանի օրինական վարչապետը: Նա նույնիսկ անցյալ երկուշաբթի օրվա համար պլանավորված հանդիպումներ է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ: Պարզ է , որ իր պաշտոնից հրաժարվել ցանկացող վարչապետը նախապես հանդիպումներ չէր պլանավորի: Ուստի Հարիրիի հրաժարականը կայացել է նրա կամքից անկախ: Դա նախապես որոշված է եղել սաուդցիների կողմից:
Նման հրաժարականն անընդունելի է ոչ միայն Լիբանանի ներքին, այլև միջազգային օրենքների առումով: Քանի որ դա համարվում է Արաբիայի միջամտություն Լիբանանի ներքին գործերին: Դա այն դեպքում, երբ ՄԱԿ-ի կանոնադրության երկրորդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ կազմակերպության բոլոր անդամների միջև գործում է համահավասար իշխանության սկզբունքը: Իսկ կանոնադրության երկրորդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ կանոնադրության ոչ մի օրենք թույլ չի տալիս միջամտել ցանկացած երկրի ներքին գործերին: Ուստի Սաադ Հարիրիին հրաժարական ներկայացնելու համար Արաբիայի կողմից ճնշում գործադրելը համարվում է ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի բացահայտ խախտում:
Արաբիայում Սաադ Հարիրիի ձերբակալումը և այդ երկրում նրան հարկադրաբար պահելը համարվում են միջազգային օրենքների խախտում: Ուստի Լիբանանի նախագահ Միշել Աունը ճիշտ է վարվել, երբ միջազգային հանրությանը կոչ է արել ճնշել Արաբիային Հարիրիի քաղաքական ճակատագիրը որոշելու համար: