ՀԳՀԾ-ն չի կարող բանակցության թեմա դառնալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i75975-ՀԳՀԾ_ն_չի_կարող_բանակցության_թեմա_դառնալ
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչն ու դեսպանն ասել է. «Իրանի վստահություն ստեղծող քայլերին մշտական տեսք տալու համար ցանկացած միակողմանի պահանջ հակասում է ՀԳՀԾ-ին և միանշանակ անընդունելի է հետևաբար ՀԳՀԾ-ի բոլոր կողմերը իրենց պարտավորությունների իրագործման ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկեն ու  հրաժարվեն պայմանագրին հակադրվող քայլերից»:»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2017 08:42 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ն չի կարող բանակցության թեմա դառնալ

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչն ու դեսպանն ասել է. «Իրանի վստահություն ստեղծող քայլերին մշտական տեսք տալու համար ցանկացած միակողմանի պահանջ հակասում է ՀԳՀԾ-ին և միանշանակ անընդունելի է հետևաբար ՀԳՀԾ-ի բոլոր կողմերը իրենց պարտավորությունների իրագործման ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկեն ու  հրաժարվեն պայմանագրին հակադրվող քայլերից»:»:

Ղոլամալի Խոշռուն ուրբաթ օրը ԱԷՄԳ-ի տարեկան զեկույցի քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի ԳԱ նիստում ասել է. «Իրանի վստահություն ստեղծող քայլերին մշտական տեսք տալու համար ցանկացած միակողմանի պահանջ հակասում է ՀԳՀԾ-ին և միանշանակ անընդունելի է»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով հակաիրանական քայլերը, ԱՄՆ-ի 2017 թ.-ի օգոստոսին «ՔԱՏՍԱ» անունով  նոր շրջափակումներ է սահմանել Իրանի հրթիռային փորձարկման և տարածաշրջանում միջամտելու հարցը պատրվակ ծառայեցնելով: Նոր օրենքի հաստատման դեպքում  ԱՄՆ-ի կառավարությունը պարտավոր է 90 օրվա ընթացքում այն  գործադրել Իրանի դեմ: 

Անկասկած յուրաքանչյուր նման քայլ ուղղված է ՀԳՀԾ-ի թուլացմանը: 

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն  մինչ այժմ 8 անգամ հաստատել է, որ Իրանը հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ին և  համագործակցում է գործակալության հետ: 

Ուրբաթ օրը, ՄԱԿ-ի ԳԱ նիստի ընթացքում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն  կրկին հաստատել է, որ Իրանը հավատարիմ է Միջուկային համաձայնությանը: 

ՄԱԿ-ի ԳԱ նիստի ընթացքում, ԵՄ ներկայացուցիչ Գիյոմ Դի Բուին ասել է.«ՄԱԳԱՏԷ-ն 8 անգամ հաստատել է Իրանի հավատարմությունը ՀԳՀԾ-ին»:

ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ Վու Հայտոն և Ճապոնիայի ներկայացուցիչ Կորո Բիշոն ևս ԳԱ նիստի ընթացքում հայտաարարել են, որ կհովանավորեն ՀԳՀԾ-ն: 

ԱՄՆ-ի քաղաքականությունը ոչ միայն ՀԳՀԾ-ի նկատմամբ այլև բոլոր պարագաներում ավերիչ ու վնասակար է և վտանգում է համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը: 

ԻԻՀ արտաքին հարաբերության ռազմավարական խորհրդի ղեկավար Քեմալ Խառազին այս կապակցությամբ ասել է.-«ԱՄՆ-ն անտեսելով Պարսից ծոցի որո' երկրների կողմից ահաբեկչական խմբերին ցուցաբերվող աջակցությունը, պատճառ է դարձել, որ ահաբեկչությունն առավել տարածվի Միջին Արևելքի տարածաշրջանում»:

Խառազին ընդգծել է.-« Եվրամիությունում առկա անվտանգությունը հնարավոր է եղել հաստատել ԻԻՀ   նյութական և մարդկային ծանր զոհերի շնորհիվ և Իրանն ու  դաշնակիցները Սիրիայում և Իրաքում պայքարում են ահաբեկչական խմբերի դեմ»:

Ռուսաստանի ռազմավարական կենտրոնի ղեկավար Սերգեյ Միխիևն ասել է.-«ԱՄՆ-ը տարածաշրջանում հետևում է լարվածություն առաջացնելու ռազմավարությանը և  իր շահերն ապահովելու նպատակով  փորձում է իր գեոպոլետիկական տիրապետությունը հաստատել տարբեր երկրներում և սա դարձել է ԱՄՆ-ի մշտական քաղաքականությունը»:

ԱՄՆ-ն մշտապես թշնամություն է տածել Իրանի հանդեպ և այժմ երբ ՀԳՀԾ-ի հետևանքով ԻԻՀ պաշտպանական կարողությունն ավելի է հզորացել, Վաշինգտոնը փորձում է ավելի սրել թշնամությունը Իրանի դեմ: 

ԻԻՀ հրթիռային կարողությունը  միայն պաշտպանական բնույթ է կրում և  հրթիռային հարցն ու ՀԳՀԾ-ն չեն կարող բանակցության թեմա դառնալ: