Ռիադի արյունոտ թղթախաղը Իսրայելի այրված խաղաքարտերով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i76000-Ռիադի_արյունոտ_թղթախաղը_Իսրայելի_այրված_խաղաքարտերով
Միջին Արևելքի զարգացումների «փազըլը» աստիճանաբար լրացել է: Լիբանանին սպառնալու մեջ Ռիադի ու Թել Ավիվի քայլը արժանացավ Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահի կտրուկ հակազդեցությանը, և նա բացահայտեց սիոնիստների ու Ալե Սաուդի երկկողմ կապը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2017 14:54 Asia/Tehran
  • Ռիադի արյունոտ թղթախաղը Իսրայելի այրված խաղաքարտերով

Միջին Արևելքի զարգացումների «փազըլը» աստիճանաբար լրացել է: Լիբանանին սպառնալու մեջ Ռիադի ու Թել Ավիվի քայլը արժանացավ Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահի կտրուկ հակազդեցությանը, և նա բացահայտեց սիոնիստների ու Ալե Սաուդի երկկողմ կապը:

Ուրբաթ օրը իր կարևոր ելույթի ընթացքում Սեյեդ Հասան Նասրոլլահը շեշտել է.«Լիբանանի դեմ Սաուդյան Արաբիայի հավանական ոտնձգությունը ոչ թե Թել Ավիվում ծրագրված քայլ, այլև Ռիադի Սադրանքն է»:

Արաբա-եբրայական կոալիցիան, որ մի տարի առաջ բացահայտվեց Ռիադի և Թել Աիվիվի պաշտոնյաների կուլիսային բանակցությունների բացահայտմամբ, Իրանի և 5+1 երկրների միջուկային բանակցությունների ընթացքում ավելի համադրված տեսք էր ստացել, որն ի վերջո չկարողացավ խոչընդոտել մատնել Իրանի հետ միջուկային բանակցությունները: Այդ կոալիցիան այժմ հայտնվել է իսլամական երկրների միաբանության դեմ ռազմական կոալիցիայի դերում: Սաուդյան Արաբիան ձգտում է սիոնիստների օգնությամբ նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում և իր նավթային դոլարները ծախսել Լիբանանում սիոնիստների կողմից իրականացվելիք ռազմական գործողությունների համար:

Իհարկե ավելի վաղ Թել Ավիվը բազմիցս ճաշակել է Լիբանանում կրած պարտությունը: Այդուհանդերձ չի բացառվում, որ Թեհրանին տարածաշրջանային պատերազմի մեջ ներքաշելու համար Ռիադը գրգռել է այդ ռեժիմին, որպեսզի մի անգամ էլ դիմադրության ճակատի դեմ փորձի իր շանսերը:

Սաուդյան Արաբիաի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրի վերջին արտահայտությունները, ով ասել էր.«Հուսով եմ Իրանի հետ դեմ առ դեմ չենք առճակատվի» ցույց են տալիս, որ արաբա-եբրայական կոալիցիայի պատերազմական քայլերի վերջնական նպատակակետը ոչ թե Լիբանանը, այլ Իրանն է:

Իրանի տարածաշրջանային վերջին ձեռքբերումները այդ թվում՝ Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի վերջնական պարտությունը, Իրաքում իսլամական բոլոր դավանանքների ընկերակցությամբ Արբաինի մեծ քայլերթը, ինչը Իրանի փափուկ ուժի դրսևորումներինց մեկն է, սարսափեցրել է Ռիադին:

Նույնպես Մոհամմեդ Իբն Սալմանը, ով ուզում է Սաուդյան Արաբիայի քաղաքական կառուցվածքը փոփոխության ենթարկել ու ինքը լինել այդ երկրի միալ անվիճելի բռնապետը, լավ գիտի, որ բաժան-բաժան եղած երկրի միաբանության համար նոր պատերազմի կարիք ունի: Իրանի նման երկրի դեմ մի կարևոր պատերազմ, որպեսզի կարողանա ներքին մրցակիցներին համոզել մի կողմ քաշվել ու հեռվից դիտել անփորձ բռնապետի իշխանությունը:

Իրանը իսլամական աշխարհի միաբանության պաշտպանն է և համոզված է, որ ներքին բախումների ընթացքում վատնվելու փոխարեն իսլամական երկրների ամբողջ ուժը պետք է ծախսվի Իսրայլելի ոչնչացման համար:

Այդուհանդերձ, Թեհրանը բազմիցս ապացուցել է, որ չի կարող աչք փակել դիմադրության առանցքի թուլացման վրա: Այդ ուղղությամբ Իրանի և Հեզբոլլահի գործակցությամբ վերջերս Թեհրանում անցկացված ՀԱՄԱՍ շարժման ղեկավարների բանակցությունները ցույց տվեցին, որ իսլամական աշխարհի ընդհանուր թշնամուն պարտության մատնելու համար Իրանը պատրաստ է ընկերակցել և՛ շիա, և՛ սուննի դիմադրության խմբերի հետ:

Եվ դա է պատճառը, որ Իրանի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի քարտուղար Մոհսեն Ռեզայիի խոսքերով Լիբանանի դեմ Սաուդյան Արաբիայի ու Սիոնիստական ռեժիմի համատեղ ոտնձգությունը կարող է տարածաշրջանը մատնել հրի: Եվ դա կլինի Ալե Սաուդի ռազմավարական մեծ սխալը եթե նա համաձայնվի մտնել այդ անտրամաբանական խաղի մեջ: