Մակրոնը և Իրանի հրթիռային կարողության մասին նրա անիրատեսական դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i76025-Մակրոնը_և_Իրանի_հրթիռային_կարողության_մասին_նրա_անիրատեսական_դիրքորոշումը
Ցավ հայտնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների կապակցությամբ ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.-«Մակրոնը և ֆրանսացի մյուս պետայրերը քաջ գիտեն, որ Իրանի դեմ նման մեղադարքները չեն համապատասխանում միջինարևելյան վերջին տասնամյակների իրողություններին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2017 08:56 Asia/Tehran
  • Մակրոնը և Իրանի հրթիռային կարողության մասին նրա անիրատեսական դիրքորոշումը

Ցավ հայտնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների կապակցությամբ ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.-«Մակրոնը և ֆրանսացի մյուս պետայրերը քաջ գիտեն, որ Իրանի դեմ նման մեղադարքները չեն համապատասխանում միջինարևելյան վերջին տասնամյակների իրողություններին»:

Չորեքշաբթի օրը Էմիրություններում Ֆրանսիայի նախագահն ասել է .«Պետք է կտրուկ քայլեր անել ԻԻՀ-ի հրթիռային ծրագրի և տարածաշրջանային գործունեության դեմ»:

Նշելով, որ Փարիզը պետք է իրատես լինի Միջին Արևելքի իրադարձությունների հարցում, Ղասեմին ավելացրել է.«Պատասխանատու դիրքորոշումներից ելնելով, Ֆրանսիան պետք է Պարսից ծոցում իր դաշնակիցներին համոզի խոհեմ ու տրամաբանական քաղաքականություն որդեգրել»: «ՀԳՀԾ-ն բանակցության ենթակա չէ: Ֆրանսիան տեղյակ է այն մասին, որ ԻԻՀ-ի պաշտպանական հարցերը քննարկման թեմա չեն և այդ կապակցությամբ Իրանի դիրքորոշումն անփոփոխ է»․ ասել է Ղասեմին:

Եվրամիությունը շատ հարցերում հեռու է մնում ԱՄՆ-ի դիրքորոշումներից՝ զերծ մնալով ՀԳՀԾ-ի շուրջ վերստին բանակցելու առաջարկության մասին հաղորդագրություն հրապարակելուց: Այնուամենայնիվ, փաստերը վկայում են, որ եվրոպական որոշ երկրներ փորձում են տնտեսական շահերից ելնելով պահպանել Միջուկային համաձայնությունը և լիարժեք հովանավորել այն, իսկ մյուս կողմից հրթիռային հարցն այլ տեսանկյունից են գնահատում: Եվրոպան չի կարող մի կողմից  պաշտպանական ոլորտում անվտանգության նկատառումներից ելնելով ձայնակցել Թրամփի  հետ և միաժամանակ, տնտեսական հարցերում հակառակն արտահայտվել: Իրանի  հետ հարաբերություններում երկակի դիրքորոշումն անընդունելի է:

Ինչպես իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՝ Այաթոլլահ Խամենեին է ասել․ «Եվրոպացիները պետք է կանգնեն ԱՄՆ կառավարության քայլերի դեմ, ինչպես պատժամիջոցները, որոնք սպասում են լսել Կոնգրեսից և զերծ մնալ տարածաշրջանում Իրանի ներկայության և Իրանի պաշտպանական ուժի նման հարցերում ամերիկացիների հետ ձայնակցելուց, քանի որ մենք բացարձակապես չենք ընդունելու ԱՄՆ-ի հետ եվրոպացիների ձայնակցումը»:

Իրանի կտրուկ դիրքորոշումը հենց նույն խոսքերն են, որոնք հայտարարավել է ԻԻՀ պաշտպանության նախարար գեներալ Ամիր Հաթամիի կողմից: Նա ասել է.«Քանի դեռ ոմանք սպառնալիքի լեզվով են խոսում Իրանի հետ, շարունակվելու է մեր պաշտպանական ուժի զարգացումը»:

Կասկածից վեր է, որ Իրանը երբեք չի ձգտել ատոմային զենքերի ձեռքբերմանը և չի էլ ձգտելու, սակայն սպառնալիքներին համապատասխան, զարգացնելու է իր պաշտպանունակությունը: Ֆրանսիան ևս, որպես անկախ մի երկիր պետք է իրատեսական մոտեցում ունենա քաղաքական գործընթացներին և ընկալի այն իրողությունը, որ Իրանի դեմ ցանկացած բռնի մոտեցում կամ սպառնալիքի արդյունքը ՝ իրենց ձախողումն է լինում: Ինչպես ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն է ասել, Ֆրանսիան չպետք է հայտնվի Իրանի դեմ Պարսից ծոցի որոշ երկրների սխալ կողմնորոշումների ազդեցության տակ: