Եվրոպայի հարաբերություններն Իրանի հետ ստվերի և լույսի տակ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i76050-Եվրոպայի_հարաբերություններն_Իրանի_հետ_ստվերի_և_լույսի_տակ
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին տեղեկացրել է, որ շուտով Թեհրանում կբացվի Եվրամիության ներկայացուցչության գրասենյակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2017 14:48 Asia/Tehran
  • Եվրոպայի հարաբերություններն Իրանի հետ ստվերի և լույսի տակ

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին տեղեկացրել է, որ շուտով Թեհրանում կբացվի Եվրամիության ներկայացուցչության գրասենյակը:

Իհարկե սա առաջին անգամը չէ, որ Իրանի պաշտոնյաները նման հայտարարությամբ են հանդես գալիս: Իրանի և 5+1 խմբի միջև ընթացող միջուկային բանակցությունների ժամանակ ևս ԻԻՀ ԱԳՆ պաշտոնատարները  տեղեկացրել էին, որ նման գրասենյակ Թեհրանում բացելու կապակցությամբ բանկցություններ են ընթանում Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի հետ: 

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին նաև ասել է, որ նախատեսվում է Եվրամիությունը մի առանձին հաշվեհամար բացի Իրանի հետ համագործակցությունների համար: Այնուամենայնիվ Իրանի և Եվրոպայի անցած պատմությունը ցույց է տալիս, որ եվրոպական երկրները սովորաբար հավատարիմ չեն մնում Իրանի հետ հարաբերություններում:

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո եվրոպական երկրները փորձեցին թուլացնել Իրանին: Նրանց վերջին փորձը Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ սահմանված շրջափակումներին ուղեկցելն էր: Իհարկե նրանց այս քայլը տապալվեց ՀԳՀԾ-ի համաձայնության կայացումից հետո: 

Ավելի վաղ Սադդամի բաասական ռեժիմի կողմից Իրանին պարտադրված տարիներին ևս եվրոպական երկրները զենք ու զինամթերք էին վաճառում Իրաքի բաասական ռեժիմին: Իսկ 8 ամյա պատերազմի ավարտից և Իմամ Խոմեյնիի կողմից Սալաման Ռոշդիի դեմ հայտարաված ֆիթվայից հետո եվրոպացիները կրկին փորձեցին ճնշումները մեծացնել Իրանի դեմ: Այնուհետև իրանական 1370 թվականին Իրանի և Եվրոպայի միջև տեղի ունեցած բանակցություններից հետո հարաբերությունները բարելավվեցին, սակայն Միքոնոսի դեպքից հետո Եվրոպայի կողմից կրկին Իրանի դեմ  հնչեցրած Մարդու իրավունքների ոտնահարման անհիմն մեղադրանքների հետևանքով հարաբերությունները խաթարվեցին և Եվրոպան շրջափակումներ սահամնեց Իրանի դեմ: Եվրոպայի ուխտադրժության մյուս օրինակներից է իրանական 1380-ական թվականներին  միջուկային բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի միջամտությունների հետևանքով Ֆրանսիան, Բրիտանին և Գերմանին հրաժարվեցին շարունակել բանակցությունները:

Չնայած Իրանի և 5+1 խմբի միջև միջուկային բանակցությունների  ընթացքում եվրոպական երկրները փորձեցին իրենց հարաբերությունները բարելավել Իրանի և Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարներ Քաթրին Աշթոնը, այնուհետև նրան փոխարինող Ֆեդերիկա Մոգերինին այցելեցին Թեհրան, սակայն միջուկային համաձայնությունը ստորագրելուց հետո Եվրոպական երկրները շարունակեցին պատժամիջոցներ գործադրել Իրանի դեմ և Եվրոպայի շատ ֆինանսական կենտրոններ ԱՄՆ-ի վախից պատրաստ չէին ներդրում անել ԻԻՀ-ում: Հետևաբար Իրանի և Եվրոպայի տնտեսական հարաբերությունները ստացան միակողմանի բնույթ և Իրանը միայն ապրանք էր ներածում Եվրոպայից: 

Այժմ, այդ ոչ շատ հաջող անցյալը հաշվի առնելով, Իրանը և Եվրոպան փորձում են բարելավել հարաբերությունները: Թերևս Թեհրանում Եվրամիության գրասենյակի բացումն առաջին քայլը կարելի է համարել երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Սակայն պետք է այնպես վարվել, որ Վաշինգտոնին մոտենալու Եվրոպայի քայլերը չվնասեն Իրանի շահերին, այնպես, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը այնքան էլ գոհ չէ Եվրոպա-Իրան հարաբերությունների բարկարգման ուղղությամբ կատարվող քայլերից: