Սաուդյան Արաբիան Իրանի դեմ նոր քայլեր է ձեռնարկում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i76074-Սաուդյան_Արաբիան_Իրանի_դեմ_նոր_քայլեր_է_ձեռնարկում
Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ Սաուդյան Արաբիան Արաբական երկրների Լիգայի արտգործնախարարներին կոչ է արել արտահերթ նիստ գումարել՝ «տարածաշրջանում Իրանի միջամտությունները» քննարկելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2017 08:42 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան Իրանի դեմ նոր քայլեր է ձեռնարկում

Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ Սաուդյան Արաբիան Արաբական երկրների Լիգայի արտգործնախարարներին կոչ է արել արտահերթ նիստ գումարել՝ «տարածաշրջանում Իրանի միջամտությունները» քննարկելու նպատակով:

Ռիադի Մալեք Խալեդ օդանավակայանի դեմ Եմենի ժողովրդական կոմիտեների ու բանակայինների վերջերս իրականացրած հրթիռային հարձակումից հետո, Սաուդյան Արաբիան շարունակում է Իրանի դեմ իր անհիմն հայտարարությունները և Թեհրանին մեղադրում է Ռիադի դեմ Եմենի կողմից իրականացված հրթիռային հարձակումներում դերակատարության մեջ:

Հետևելով Սիրիայի, Եմենի, Լիբանանի ու Իրաքի զարգացումներին, նկատում ենք, որ Սաուդյան Արաբիան ճգնաժամ հարուցելու հարցում գլխավոր դերակատար է և փորձում է այս վտանգավոր խաղի մեջ ներքաշել արաբական մյուս երկրներին:

Իհարկե Սաուդյան Արաբիայի հետ քայլ պահելը միայն վնաս է պատճառելու տարածաշրջանի երկրներին: Փորձը ցույց է տվել, որ Սադդամի ռեժիմի կողմից պարտադրված պատերազմի տարիներին Սաուդյան Արաբիայի առանցքայնությամբ Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի Իրանին հակադրվելը , Եմենի դեմ պատերազմը հովանավորելը, Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին հովանավորելը, Կատարի ու Էմիրությունների դառը փորձը և Լիբանանի վերջին զարգացումները իրողություններ են, որոնցից շահել է միայն Սիոնիստական ռեժիմը:

Այսօր աշխարհի հանրային կարծիքը գիտի, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի հետ քայլ պահելով ոչ միայն չվերացավ ահաբեկչությունը, այլ նաև անվտանգություն չհաստատվեց տարածաշրջանում:

ԻԼԻՊ-ը պատերազմ հրահրեց տարածաշրջանում, որպեսզի ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան ավելի լավ կարողանան ձևավորպել Միջին Արևելքի նոր քարտեզը:

Անտարակույս սաուդցի պաշտոնատարներն այս անգամ ևս արաբական երկրներին դրդելով փորձում են տարածել ճգնաժամը և ԱՄՆ-ը հովանավորում է այդ գործընթացը:

ԱՄՆ-ի արտաքին ահրաբերությունների խորհրդի ավագ վերլուծաբանն ասում է.«Թրամփի գլխավորությամբ ԱՄՆ-ի կառավարությունը փորձում է առաջ մղել Իրանի դեմ Սաուդյան Արաբիայի շահերը»:

Իտալական «Իլ Ջուրնալե» օրաթերթն անցած ապրիլին գրել էր. «Ակնհայտ է, որ Թեհրանին ահաբեկչությունը հովանավորելու մեջ մեղադրելն ապարդյուն քայլ է: Իրանը միշտ պայքարել է ամենամեծ ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի ու Ալ-Ղաիդայի դեմ»:

Տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի լարվածություն առաջացնող դիրքորոշումներում ոչ մի լավ կետ չի նկատվում: Տարածաշրջանի ժողովուրդները միշտ տուժել են ԱՄՆ-ի և տարածաշրջանում նրա գործընկերների՝ Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի ոճրագործ ռեժիմի չարագործություններից:

Այսօր Ռիադում իշխանության ծարավ ղեկավարները փորձում են Արաբական երկրների լիգայում Իրանի դեմ կոալիցիա ձևավորել: Իհարկե այդ լիգան երբեք չի կարողացել ազդեցիկ դերակատարություն ունենալ տարածաշրջանի իրական սպառնալիք ու գլխավոր թշնամի համարվող Իսրայելի նկատմամբ:

Այս իրողություններն ապացուցում են, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հովանավորությամբ է չարության առանցք դարձել: Այդ երկիրն իր քայլերով տարածաշրջանը զոհում է զավթիչ սիոնիստների նկրտումների համար: