Հարիրիի անվտանգության սարսափը և կրկնվող խոսքերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i76096-Հարիրիի_անվտանգության_սարսափը_և_կրկնվող_խոսքերը
Պաշտոնը լքած Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին անցյալ օրը այս անգամ Ռիադից և «Ալ-Մոսթաղբալ» հեռուստաընկերության եթերով փորձեց նորմալ ներկայացնել իր վիճակը, սակայն նրա խոսքերում ու դեմքին նկատելի էր սարսափը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2017 14:44 Asia/Tehran
  • Հարիրիի անվտանգության սարսափը և կրկնվող խոսքերը

Պաշտոնը լքած Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին անցյալ օրը այս անգամ Ռիադից և «Ալ-Մոսթաղբալ» հեռուստաընկերության եթերով փորձեց նորմալ ներկայացնել իր վիճակը, սակայն նրա խոսքերում ու դեմքին նկատելի էր սարսափը:

Ելույթում Հարիրին փորձեց իր վիճակը նորմալ ձևացնել: Լիբանանի մի քանի հեղինակավոր լրատվամիջոցներ եթեր չեն տվել Հարիրիի ելույթը, քանի որ համոզված էին, որ հայտնվելով անվտանգության խիստ միջոցառումների ներքո, հրաժարված վարչապետը չի կարող անկեղծ լինել և ստիպված կրկնելու է իր նախկին խոսքերը: Հարիրիի անցյալ օրվա ելույթը փաստորեն հակազդություն էր Լիբանանի նախագահ Միշել Աունի կտրուկ դիրքորոշմանը: Լիբանանի նախագահը Ռիադին մեկ շաբաթ ժամանակ էր տվել՝ Հարիրիին վերադարձնելու համար:

Հարիրիի ելույթի կարևոր մասը ՝ Հեզբոլլահին և Իրանին Լիբանանի և Պարսից ծոցի երկրների ներքին գործերին միջամտելու մեջ մեղադրելն է եղել: Այնուամենայնիվ, հրաժարականի հաղորդագրությունում Սաադ Հարիրին նշել էր, որ հրաժարվում է իր պաշտոնից, որովհետ իր կյանքը վտանգված է, սակայն իր վերջին ելույթում, նա ասել էր.«َԱլի Աքբար Վելայաթիի կողմից ինձ սպառնալիք չի ներկայացվել»: Թեև սա Հարիրիի ելույթի ամենաանկեղծ հայտարարությունն էր, սակայն դրանում կար մի հակասություն: Հրաժարականի հաղորդագրությունն ընթերցելիս, նա իր այդ որոշման համար նշված պատճաը հերքեց անցյալ օրը:

Ի զարմանս բոլորի, նա խոսել էր Սիրիայի, Եմենի և պարսից ծոցի արաբական երկրների գործերին Իրանի և Հեզբոլլահի միջամտության մասին: Միջազգային իրավագիտության ոլորտում այն ժամանակ է խոսվում միջամտության մասին, երբ մի երկիր միակողմանիորեն  մուտք է գործում մեկ այլ երկիր, մինչդեռ ԻԻՀ-ը և Լիբանանի Հեզբոլլահը Սիրիայի կառավարության ցանկությամբ են համագործակցում Դամասկոսի կառավարության հետ ՝ ահաբեկչության դեմ պայքարի դաշտում: Իսկ ինչ վերաբերում է Եմենի ներքին գործերին միջամտությանը, ասենք, որ դա նույնպես անհիմն հայտարարություն է :

Սիրիայի կառավարությունը բազմիցս Արաբիային է ներկայացրել այդ երկրում ահաբեկչության գլխավոր աջակիցը: 2015 թվականի մարտից  սաուդական ռեժիմը Եմենի դեմ անհավասար պատերազմ է սկսել, որը շարունակվում է ՝ թողնելով մեծ թվով զոհեր ու վիրավորներ: 

Պետք է նշել, որ Լիբանանի Հեզբոլլահը Սաադ Հարիրիի կառավարության մաս է կազմում  : Որոշ նախարարություններ գտնվում են Հեզբոլլահին հարող պաշտոնյաների հսկողության տակ:

Իր վերջին ելույթում, Հարիրին ընդունել է , որ Լիբանանի վարչապետի պաշտոնից իր հրաժարականն օրինական չի եղել և մոտ ապագայում, օրենքի սահմանում է աշխատելու ՝ Լիբանան է վերադառնալու և իր հրաժարականը երկրի նախագահին է հանձնելու:

Հարիրիի անցյալ օրվա ելույթը ցույց տվեց, որ նա Ռիադում վատ վիճակում է: Նրան մտահոգում է այն միտքը, որ ինքն էլ ունենալու է նույն ճակատագիրը, որը վերջին օրերին ունեցան սաուդցի տասնյակ արքայազները և այլևս չի կարողանա Լիբանան վերադառնալ: