Իրանին մարդու իրավունքների խախտման մեջ մեղադրելու հնամաշ քաղաքականությունը կրկնվում է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i76169-Իրանին_մարդու_իրավունքների_խախտման_մեջ_մեղադրելու_հնամաշ_քաղաքականությունը_կրկնվում_է
Իրանի դեմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից կրկնվող ու հնամաշ հայտարարությունները, կրկին անգամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դարձրեցին Իրանի դեմ բանաձևեր ընդունելու հարթակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2017 08:27 Asia/Tehran
  • Իրանին մարդու իրավունքների խախտման մեջ մեղադրելու հնամաշ քաղաքականությունը կրկնվում է

Իրանի դեմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից կրկնվող ու հնամաշ հայտարարությունները, կրկին անգամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դարձրեցին Իրանի դեմ բանաձևեր ընդունելու հարթակ:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեն երեքշաբթի օրը կրկնելով չապացուցված հայտարարությունները, «Իրանում մարդու իրավունքների իրավիճակի» դեմ բանաձև է ընդունել: Բանաձևին կողմ են քվեարկել ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ֆրանսիան, Բահրեյնը, Արաբիան, Էմիրությունները և Կանադան : 

Մարդու իրավունքները դարձել է ժամանակակից շրջանի քաղաքական նպատակների իրագործման նպատակը: ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմուտքի մարդու իրավունքների վերաբերյալ հայտարարությունները կարելի է գնահատել այդ տեսանկյունից: Արևմտյան մարդու իրավունքների շրջանակները բազմիցս քննադատել են ԻԻՀ-ին ՝ թմրաբիզնեսով զբաղվող մաքսանենգներին մահապատժի ենթարկելու համար: Նրանք պահանջում են դադարեցնել մահապատիժները: Իրանի դեմ ներկայացված մյուս մեղադրանքներն են ՝ խոսքի ազատության բացակայությունը, կանանց նկատմամբ խտրական օրենքների գործադրումը և կրոնական փոքրամասնությունների իրավունքների չհարգումը: 

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ՝ Բրիտանիան և Կանադան: փաստորեն իրենք աշխարհում մարդու իրավունքների ամենամեծ խախտողներն են: ԱՄՆ-ում սևամորթների իրավունքների ամենօրյա խախտումները, ԱՄՆ-ում և Կանադայում բնիկների դեմ բռնությունները, նաև Իսրայելի և Արաբիայի մանկասպան ու ոճրագործ ռեժիմների հետ նրանց համագործակցությունը, մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ երկրների քաղաքականությունների հիմքն են:  Այդ երկրները հավանաբար մոռացել են, որ Իրանի դեմ պատերազմում իրենք գնտվում էին Սադդաի ռեժիմի աջակիցների առաջին շարքերում: Նրանք տարբեր տեսակի զինտեխնիկա, ռումբեր ու հրթիռներ էին տրամադրում Սադդամի ռեժիմին : Նրանք հրթիռակոծեցին 290 ուղևորներ փոխադրող իրանական ինքնթիռը: Այսօր այդ երկրները ֆոսֆորային ու կասետային ռումբեր են տրամադրում Արաբիային և Սիոնիստական ռեժիմին ՝ կանանց ու երեխաներին կոտորելու համար: Նրանք այսօր Իրանի դեմ բանաձև են ընդունում և սպառնալիքով ու սարսափ հարուցելով, վավերացնում են այդ բանաձևերը:

Յազդի համալսարանի գիտական կազմի անդամ և քաղաքագետ ՝ Աքբար Զաֆուրին ասել է .«ԱՄՆ-ում մարդու իրավունքների բազմաթիվ դեպքեր են տեղի ունենում: Հնդկացիները, որպես ԱՄՆ-ի իրական տերերը, ամեն օր բռնությունների են ենթարկվում: ԱՄՆ-ում ողջակիզվել են 80 Դավթական աղանդավորներ»:

Խնդիրը կայանում է նրանում, որ մարդու իրավունքներն Արևմուտքի տեսանկյունից այլ բնութագրում ունեն: Նրանք տարբեր երկրներին էլ ինչպես ահաբեկչությունը դասակարգում են լավ և վատ երկու խմբերի : Մարդու իրավունքների իրական պաշտպանություն չի նշանակում անհիմն հայտարարություններ կատարել, այլ հարգել մարդկանց կրոնական ու մշակութային արժեքներն ու մարդկանվ, անկախ  մաշկի գույնից, ազգությունից, լեզվից ու կրոնից: