Որոշ երկրներ փորձում են Սիրիայի հարցով ճնշում գործադրել Իրանի վրա
Իրանը որպես դիմադրության ճակատի կարևորագույն երկիր, մեծ դերակատարություն ունի Սիրիայում հակահաբեկչական պայքարի գործում:
Սակայն ԻԼԻՊ-ին հովանավորող որոշ երկրներ փորձում են այդ խմբի ոչնչացումը կանխելով և դիմադրության ճակատը թուլացնելով, ենթահող ստեղծել տարածաշրջան ԻԼԻՊ խմբի վերադարձի համար :
Այդ կապակցությամբ վերջերս ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է.-«Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի և նրանց կողմից հովանավորվող դիմադրության ուժերը պետք է լքեն Սիրիան»:
Հակադարձելով Թիլերսոնի հայտարարություններին, նոյեմբերի 14-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լեգիտիմ է համարել Իրանի ուժերի ներկայությունը Սիրիայում և հերքել է Մոսկվայի կողմից Իրանի ուժերի դուրսբերման կապակցությամբ տված խոստումների մասին տարածված լուրերը:
Աստանայի բանակցություների ընթացքում Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել դրական քայլեր ձեռնարկել Սիրիայում կայունություն հաստատելու ուղղությամբ և եթե այդ բանակցությունները տեղի չունենային ԻԼԻՊ-ը այսօր նման թույլ դիրքերում չէր հայտնվի:
Ահաբեկիչներին հովանավորող արևմտյան-արաբական երկրների բացակայությամբ կայացած Աստանայի բանակցություններին հակադարձելով, ահաբեկչական խմբերի ճակատը փորձում է ահաբեկչության դեմ պայքարող ուժերին, այսինքն՝ Լիբանանի «Հեզբոլլահ» կուսակցության և Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի վրա ճնշում գործադրելով թուլացնել դիմադրության ճակատը և ենթահող պատարստել տարածաշրջան ահաբեկիչների վերադարձի համար :
Իմամ Հոսեյնի դամբարանը պաշտպանող ուժերի վերադարձի մասին հայտարարություններն այն պայմաններում են արվում երբ ԻԻՀ մինչ այժմ բազմիցս հայտարարել է, որ Սիրիայի կառավարության հրավերով Իրանը խորհրդատվական ներկայություն ունի այդ երկրում և Սիրիայի ժողովրդին օգնում է հակահաբեկչական պայքարում:
Եթե Վաշինգտոնի և Մոսկվայի հրավերով Իրանը զորուժ գործուղեր Սիրիա անկասկած այդ երկրից իր ուժերը դուրս բերելու համար պետք է սպասեր նրանց թույլտվությանը: Սակայն երբ Իրանի նման մի անկախ երկիր Սիրիայի պաշտոնական կառավարության հրավերով այդ երկրին օգնում է պաշտպանական ոլորտում, ապա չի կարող այդ օգնություններին վերջ տալ ուրիշների պահանջով:
Նրանք որ օրերս Սիրիայից Իրանի ուժերի դուրսբերման մասին հայտարարություններ են անում, պետք է բացատրեն թե ինչու են մինչ այժմ պահապանում իրենց ռազմակայնները տարածաշրջանում և վերջ չեն տալիս իրենց ներկայությանն այլ երկրներում:
Չնայած Աֆղանստաում տապալվել է Թալիբների իշխանությունը, սակայն ԱՄՆ-և շարունակում է ռազմական ներկայություն ունենալ այդ երկրում և նույնիսկ ավելացնում է իր զորայինների թիվը Աֆղանստուոմ:
Անկասկած տարածաշրջանային և վերտարածաշրջանային որոշ երկրների կողմից Սիրիայից Իրանի ուժերի դուրսբերման կապակցությամբ արված հայտարարությունները իսլամական աշխարհում Իրանի ունեցած ազդեցության վախից է : Իրանն իր ազդեցությունը տարածել է Իրաքում, Սիրիայում և Եմենում և օգնել է Իրաքում ժողովրդական ուժերի ձևավորմանը : Հետևաբար մինչև այն ժամանակ որ ժողովրդական ուժերը ներկա են այդ երկրներում, Արևմուտքը և նրա տարածաշրջանային հետադիմական դաշնակից երկրները չեն կարող հանդուրժել տարածաշրջանում կայացած անվտանգությունն ու խաղաղությունը: