Որոշ երկրներ փորձում են Սիրիայի հարցով ճնշում գործադրել Իրանի վրա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i76194-Որոշ_երկրներ_փորձում_են_Սիրիայի_հարցով_ճնշում_գործադրել_Իրանի_վրա
Իրանը որպես դիմադրության ճակատի կարևորագույն երկիր, մեծ դերակատարություն ունի Սիրիայում հակահաբեկչական պայքարի գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2017 14:28 Asia/Tehran
  • Որոշ երկրներ փորձում են Սիրիայի հարցով  ճնշում գործադրել Իրանի վրա

Իրանը որպես դիմադրության ճակատի կարևորագույն երկիր, մեծ դերակատարություն ունի Սիրիայում հակահաբեկչական պայքարի գործում:

Սակայն ԻԼԻՊ-ին հովանավորող որոշ երկրներ փորձում են այդ խմբի ոչնչացումը կանխելով և  դիմադրության ճակատը թուլացնելով, ենթահող  ստեղծել տարածաշրջան ԻԼԻՊ խմբի վերադարձի համար : 

Այդ կապակցությամբ վերջերս ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն  ասել է.-«Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի և նրանց կողմից հովանավորվող դիմադրության ուժերը պետք է լքեն Սիրիան»:

Հակադարձելով Թիլերսոնի  հայտարարություններին, նոյեմբերի 14-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լեգիտիմ է համարել Իրանի ուժերի ներկայությունը Սիրիայում և  հերքել է Մոսկվայի կողմից Իրանի ուժերի դուրսբերման կապակցությամբ տված խոստումների մասին տարածված լուրերը: 

Աստանայի բանակցություների ընթացքում Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել դրական քայլեր ձեռնարկել Սիրիայում կայունություն հաստատելու ուղղությամբ  և եթե այդ բանակցությունները տեղի չունենային ԻԼԻՊ-ը այսօր նման թույլ դիրքերում չէր հայտնվի: 

Ահաբեկիչներին հովանավորող արևմտյան-արաբական երկրների բացակայությամբ կայացած Աստանայի բանակցություններին հակադարձելով, ահաբեկչական խմբերի ճակատը  փորձում է ահաբեկչության դեմ պայքարող ուժերին, այսինքն՝ Լիբանանի «Հեզբոլլահ» կուսակցության  և Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի վրա ճնշում գործադրելով  թուլացնել դիմադրության ճակատը և ենթահող պատարստել տարածաշրջան ահաբեկիչների վերադարձի համար : 

Իմամ Հոսեյնի դամբարանը պաշտպանող ուժերի վերադարձի մասին  հայտարարություններն այն պայմաններում են արվում երբ ԻԻՀ մինչ այժմ բազմիցս հայտարարել է, որ Սիրիայի կառավարության հրավերով Իրանը խորհրդատվական ներկայություն ունի այդ երկրում և Սիրիայի ժողովրդին օգնում է հակահաբեկչական պայքարում: 

Եթե Վաշինգտոնի և Մոսկվայի հրավերով Իրանը զորուժ գործուղեր Սիրիա անկասկած այդ երկրից իր ուժերը դուրս բերելու համար պետք է սպասեր նրանց  թույլտվությանը: Սակայն երբ  Իրանի նման մի անկախ երկիր Սիրիայի պաշտոնական կառավարության հրավերով այդ երկրին օգնում է պաշտպանական ոլորտում, ապա չի կարող այդ օգնություններին վերջ տալ  ուրիշների պահանջով: 

Նրանք որ օրերս Սիրիայից Իրանի ուժերի դուրսբերման մասին հայտարարություններ են անում, պետք է բացատրեն թե ինչու են մինչ այժմ պահապանում իրենց ռազմակայնները տարածաշրջանում և վերջ չեն տալիս իրենց ներկայությանն այլ երկրներում: 

Չնայած Աֆղանստաում տապալվել է Թալիբների իշխանությունը, սակայն  ԱՄՆ-և շարունակում է ռազմական ներկայություն ունենալ այդ երկրում և նույնիսկ ավելացնում է իր զորայինների թիվը Աֆղանստուոմ:

Անկասկած տարածաշրջանային և վերտարածաշրջանային որոշ երկրների կողմից  Սիրիայից Իրանի ուժերի դուրսբերման կապակցությամբ արված հայտարարությունները  իսլամական աշխարհում Իրանի ունեցած ազդեցության վախից է : Իրանն իր ազդեցությունը տարածել է Իրաքում, Սիրիայում և Եմենում և օգնել է Իրաքում ժողովրդական ուժերի ձևավորմանը : Հետևաբար մինչև այն ժամանակ որ ժողովրդական ուժերը ներկա են այդ երկրներում,  Արևմուտքը և նրա տարածաշրջանային հետադիմական դաշնակից երկրները չեն կարող հանդուրժել տարածաշրջանում կայացած անվտանգությունն ու խաղաղությունը: