Սորոս հիմնադրամը ֆինանսավորում է Հայաստանի կառավարության ընդդիմադիրներին
Խորհրդային որոշ հանրապետություներում զանգվածային բողոքների առաջացման՝ Արևմուտքի նախաձեռնությունը շարունակվում է և այժմ, կարծես թե, հերթը հասել է Հայաստանին:
Հայաստանի ազգային ժողովի պատգամավորներից մեկը բացահայտել է ամերիկա-սիոնիստական Սորոս հիմադրամի կողմից ուսանողական ցույցերի համակարգողներին ցուցաբերված ֆինանսական աջակցության հարցը: ՀՀ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հայտարարել է.«Հայաստանում ուսանողական բողոքի ցույցեր անցկացնելու նպատակով Սորոս հիմնադրամը ֆինանսավորել է Հայաստանի հասարակական կազմակերխություններից մեկին»:
Սիոնիստական Սորոս հիմադրամի տնօրենների խորհրդի ղեկավար հունգարա-ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը աշխարհի տարբեր կողմերում թավշյա հեղափոխությունների կազմակերպման մեջ է մեղադրվում: Այդ պատճառով արևմտյան ու իսրայելական լրտեսական կազմակերպությունների հետ կապված այս միլիարդատիորջ քայլերը հատուկ ուսումնասիրության են ենթարկվում: Պետք է ասել, որ սա առաջին անգամը չէ, որ Հայաստանի իշխանությունները ժողովրդական բողոքների փաստը կապում են արտասահմանյան միջամտությունների հետ: 2015թ. հունիսին, երբ Հայաստանի մի քանի քաղաքներում սուր տեսք ստացան ժողովրդական բողոքները, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր.«Բողոքարարների մեջ կան մարդիկ, ովքեր փորձում են ապակայունացել երկիրը»: Նա հայտարարել էր.«Որոշ ցուցարարներ ցանկանում են ապակայունացնել երկիրը և բախումներ հրահրել»։
2015թ. հուլիսին ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը՝ Սերժ Սարգսյանի դեմ բողոքի ցույցերի մեծացման մասին: Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդի կողմից Հելսինկիի Քաղաքացիական խորհրդի նախագահին հղված գաղտնի նամակի մեջ ասված է.«Այս նամակով հայտնում եմ մեր դժգոհությունը Երևանում ցույցերի մարման կապակցությամբ: Չնայած դուք վստահություն էիք հայտնում հայաստանցիների կողմից իրնեց պահանջների հետապնդման կապակցությամբ, սակայն ոչ միայն ժողովուրդն են հրաժարվել իրենց պահանջներին, այլև բողոքները վերածվել են կառավարության ու ժողովրդի միջև բանակցությունների: Դուք չեք կարողացել առավելագույնս օգտագործել ձեզ տրամադրված հնարավորությունները»:
Այդ փաստերի բացահայտումը, ինչպես նաև Երևանի պետայրերի հայտարարությունները խոսում են Հայաստանում արտաքին միջամտությունների առկայության մասին: Կասկած չկա, որ արևմտյան պետություններն ու ԱՄՆ-ն մեծ ջանքեր են գործադրում, որ Խորհրդային նախկին հանրապետություններում իշխանության հասնեն արևմուտքին կապված ուժերը: 2004թ. հունվարին ԱՄՆ-ի կառավարությունը կարողացավ՝ ծախսելով 10 մլն. դոլար Վրաստանի հանգուցյալ և ռուսամետ նախագահ Էդուարդ Շևարդնաձեի փոխարեն իշխանության բերել Միխայիլ Սահակաշվիլիին: Թվում է, թե Սպիտակ տան պաշտոնյաները նմանատիպ ծրագիր են մշակել Հայաստանի համար, սակայն այս անգամ ԱՄՆ կառավարության քաղաքականության իրագործումը բացառված է: