Ասիայի արևմուտքում անվտանգության հաստատման բաղադրիչներն ՝ Իրանի տեսանկյունից
Իրանի քաղաքականությունը հիմնված է խաղաղության, անվտանգության ու կայունացման վրա: ԻԻՀ-ը ողջունում է բախումների և լարվածության մեղմացմանը բերող ցանկացած քաղաքականություն և մասնակցելու է դրան: Սակայն պետք է ճանաչել տարածաշրջանում անապահովության ու անկայունության արմատները:
Չորեքշաբթի օրը Թեհրանում կայացած «Արևմտյան Ասիայում սպառազինությունների մրցավազքը և տարածաշրջանային անվտանգությունը» թեմայով միջազգային սեմինարում ունեցած ելույթում Սեյեդ Աբբաս Էրաղչին պարզաբանել է Ասիայի արևմուտքում անվտանգության մարտահրավերների մասին Իրանի տեսակետներն ՝ անդրադառնալով տարածաշրջանում սպառազինության մրցավազքին:
«Տարածաշրջանում բախումների ու ճգնաժամերի հետևանքով ամենուր նկատելի են զենք վաճառողների ոտնահետքերը: Արևմուտքը զենքեր վաճառելու գերնպատակ ունի, ինչն էլ հանգեցնում է Միջին Արևելքում անվտանգության բացակայությանն ու լարվածության սրմանը»․ ասել է Էրաղչին:
Թրամփի միջինարևելյան առաջին այցի ժամանակ ԱՄՆ-ի և Արաբիայի միջև 400 միլիարդ դոլար արժողությամբ զենքի վաճառքի համաձայնագրի ստորոգումն ինքնին խորհելու տեղիք է տալիս: Նման ծրագրերը մշտապես տարածաշրջանում լարվածություն են հարուցել: Դա այն դեպքում, երբ Սիոնիստական ռեժիմն այդ առիթից օգտվելով, շարունակում է իր սպառնալից քաղաքականությունը: «Սիոնիստական ռեժիմը 85-400 միջուկային մարտագլխիկներ ունի».ասել է Էրաղչին:
Այդ իրողությունները և հետկուլիսյան զարգացումները, որոնք կատարվում են Արաբիայի աջակցությամբ, տարածաշրջանն ապակայունացնելու նպատակ են հետապնդում: ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը համարվում են տարածաշրջանն ապակայունացնող երկու գլխավոր ուժերը: Վերջին քսան տարիների զարգացումները ցույց են տալիս, որ Ասիայի արևմտյան շատ երկրներ՝ տարածաշրջանի իրական պահանջները հաշվի առնելով անվտանգության դիրքորոշում ընդունելու փոխարեն, օտարներից ազդեցություն կրելով, քայլում են տարածաշրջանում պառակտում սերմանելու քաղաքականությամբ: Այդ մոտեցումներն ընդհանուր առմամբ, տարածաշրջանի երկրների միջև անվստահություն է տիրում՝ ԱՄՆ միջամտողական քայլերի համար ենթահող ստեղծելով: Դա այն դեպքում, երբ տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատումը երեք գլխավոր սկզբունքներ ունի: Առաջինը ՝ անվտանգության սպառնալիքների հետ կապված ճիշտ ու համապարփակ պատկերացում կազմելը: Երկրորդը ՝ տարածաշրջանային ինտեգրման և միակողմանի մոտեցումներից զերծ քաղաքականություն ու մեծանիզմ որդեգրելը և երրորդը ՝ երկարատև ու ռազմավարական ծրագրավորումը:
Անվտանգության ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետությունը հիմք է ընդունում հավաքական գործակցության սկզբունքը: Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի եռակողմ համագործակցությունն ապացուցել է, որ չնայած որոշ ոլորտներում տարբեր տեսակետներին, տարածաշրջանի երկրները կարող են լավագույնս օգտվել ներքին հնարավորություններից: