Թեհրանում կկայանան Սիրիայի հարցով Աստանայի եռակողմ բանակցությունները
Մեկ շաբաթ Մոսկվայում, Դամասկոսում և Անկարայում շարունակվող բանակցություններից հետո, այսօր Թեհրանում կկայանան Սիրիայի հարցով Աստանայի եռակողմ բանակցությունները:
ԻԻՀ ԱԳ նախարարության արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարին ուրբաթ օրը Անկարայում հանդիպել է Թուրքիայի ԱԳ փոխնախարար Օմիդ Յալչինի և տարածաշրջանային հարցերով տեղակալ Սեդաթ Ունալի հետ: Կողմերը քննարկել են Սիրիայի վերջին զարգացումները և Աստանայի բանակցային գործընթացը:
ԻԻՀ ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալը մեկնել է Անկարա՝ Սիրիայի ճգնաժամի և Աստանայի բանակցային գործընթացի հետ կապված վերջին զարգացումների շուրջ Մոսկվայում ու Դամասկոսում խորհրդակցություններ անցկացնելուց հետո:
Այսօր Թեհրանում կկայանա Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ փորձագիտական նիտսը, որպես Աստանայի համաձայնագիրը երաշխավորող կողմեր: Աստանայի բանակցային գործընթացի վերաբերյալ նիստը կկայանա Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մակարդակով, նոյեմբերի 19-ին, Անթալիայում:
Իսկ նոյեմբերի 22-ին երեք երկրների ղեկավարները նույն թեմայի շուրջ կհանդիպեն Ռուսաստանի Սոչիում:
Աստանայի բանակցային գործընթացը ձևավորվել է ԻԻՀ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնությամբ և ուղղված է Սիրիայի ճգնաժամի քաղաքական խաղաղ կարգավորմանը: Մինչև այսօր միջսիրիական 7 շրջան բանակցություններ են կայացել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Այս բանակցությունները կայացել են առանց ԱՄՆ-ի մասնակցության և մեծ դերակատարություն են ունեցել Սիրիայի ճգնաշամը քաղաքական գործընթացով կարգավորելու վրա:
ԻԻՀ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնությամբ Աստանայի բանակցային գործընթացը կարողացել է իրականացնել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի և Սիրիա-Սիրիա ձևաչափով քաղաքական բանակցությունների ռազմավարական նպատակները: Մինչ այժմ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած միջսիրիական 7 շրջան բանակցությունները դրական ազդեցություն են թողել Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման վրա:
ԻԻՀ ԱԳ նախարարության արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարին ասել է.-«Սիրիայում կայունություն և խաղաղություն հաստատելու նպատակով Աստանայի բանակցությունները կշարունակվեն»:
Ռուս փորձագետ և Ռուսաստանի արևելագիտության ինիստիտուտի վերլուծաբան Կոնստանտին Տրորտիսովն ասել է.-«Աստանայի բանակցությունները կայանում են Սիրիայի բանակի հաջողությունները արձանագրելու նպատակով և կարող են օգնել Ժնևում կայանալիք բանակցությունների արդյունավորմանը»:
Սիրիայի բանակի հաջողությունն հակահաբեկչական պայքարում ավելի է մեծացրել ակնկալիքները «Աստանա 9» բանակցությունների արդյունքների վերաբերյալ: Անկասկած նման բանակցությունների անցկացումը կարող է օգնել Սիրիայում կայունության և խաղաղություն հաստամանը: