Իրաքում ԻԼԻՊ-ի գործը փակված է
Իրաքում տեղի ունեցած հրապարակային զարգացումները ցույց են տալիս, որ այդ երկրում արդեն իսկ ավարտին է հասել ԻԼԻՊ-ի գործը: Թաքֆիրական-ահաբեկչական այս խմբի դեմ պայքարում իրաքցիների տարած հաղթանակը լայն արձագանք է գտել աշխարհում:
Ուրբաթ օրը իրաքյան ուժերը հաջողեցին ահաբեկիչների հսկողությունից ազատագրել Ռավեհ քաղաքը: Իրաքի այդ քաղաքը ԻԼԻՊ-ի ձեռքում գտնվող վերջին ռազմաբազաներից մեկն էր: Ներկայումս Իրաքի կարևոր քաղաքներից ոչ մեկը ԻԼԻՊ-ի հսկողության տակ չէ: 2014թ. ԱՄՆ-ի ու նրա արևմտյան ու արաբ դաշնակիցների ֆինանսական ու սպառազինական աջակցությամբ ԻԼԻՊ-ը օկուպացրել էր Իրաքի որոշ շրջաններ: Այդ ժամանակից ի վեր Իրաքի բանակը ժողովրդական աշախարազորի աջակցությամբ ազատագրել է այդ շրջանները և, փաստորեն, այժմ Իրաքում ավարտին է հասել ԻԼԻՊ-ի գործը:
Սակայն հարց է առաջանում, թե իրաքցիները իրոք կփրկվե՞ն ահաբեկչությունից, թե ահաբեկչական այս խումբը կդիմի այլ քայլերը և իրաքցիները կրկին վտանգի կենթարկվեն նրանց կողմից: Հաշվի առնելով Սիրիայում ու Իրաքում ահաբեկչական հարձակումների ուժգնացումը թվում է թե ռազմական պարտությունից ու տարածքներ կորցնելուց հետո ԻԼԻՊ-ը մշակել է իր ապագա անելիքը: Այժմ ԻԼԻՊ-ը Իրաքը ապակայունացնելու և այլ երկրներում այդ թվում Լիբիայում ու Աֆղանստանում իր գործողությունները ծավալելու նպատակով դիմել է մարդասպանության և մահապարտական պայթյունների քայլին:
Այս իրավիճակը հիշեցնում է Աբու Մասաաբ Ալ-Զարղավիի ծայրահեղական շարժումը, որ 2004թ. մեկնարկել էր խաղաղ քաղաքացիների սպանություններով: Իրաքցիների միջև տարաձայնությունների սրման ֆոնին Ալ-Քաիդայից ծնունդ առավ ԻԼԻՊ ահաբեկչական խումբը, որը 2014թ. հեշտությամբ կարողացավ բռնագրավել Իրաքի քաղաքները: Երեք տարի տևած ծանր և ծախսատար մարտերից հետո իրաքցիները կարողացել են ազատագրել ԻԼԻՊ-ի հսկողության տակ գտնվող շրջանները, սակայն ծայրահեղականների դեմ տարած հաղթանակը դեռ գործի ավարտ չէ: Պետք է հիմնովին արմատախիլ անել ծայրահեղականությունը: ԻԼԻՊ-ի գործն ավարտվելուց հետո իրաքցիների հաջորդ քայլը տեղեկատվական պայքարն է: Այն միայն պայմանավորված չէ զինված ուժերի և զինտեխնիկայի առկայությամբ, այլև պայմանավորված է տեղեկատվական դաշտի տիրապետմամբ: Ներկա պայմաններում, երբ Իրաքում արդեն փակվել է ԻԼԻՊ-ի գործը, ամերիկացիները նոր սադրիչ քայլեր են մշակում: ԻԼԻՊ-ը Իրաքում անելիք չունի և դա տեղի է ունեցել կրոնական առաջնորդության և իրաքյան ուժերի մասնավորապես Հաշդ Ալ-Շաաբիի ուժերի անձնազոհությունների շնորհիվ: Սակայն ԱՄՆ-ն շարունակ մեղադրանքներ է ներկայացնում և սադրիչ քայլեր է ձեռնարկում այդ ուժերի դեմ: ԻԼԻՊ-ից հետո Իրաքի ժողովրդից կրկնակի զգոնություն է պահանջվում: