ՀԳՀԾ-ի խախտումը և ԱՄՆ-ի խոստումնադրժությունը
ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ խափանումները նոր փուլ են թևակոխել: Դոնալդ Թրամփն ասել է.«Հավանաբար Իրանից նավթ գնելու հավանականությունը կպակասի»:
Մի հաղորդագրություն տարածելով, Սպիտակ տունը ԱՄՆ էներգետիկայի ու ֆինանսների նախարարություններին և Պետքարտուղարությանը հայտնել է.«Մյուս երկրների նավթարտադրության ծավալներն այնքան կան, որպեսզի զգալիորեն պակասեն Իրանի միջնորդների կամ արտասահմանյան հաստատությունների նավթային գործարքների ծավալները»:
Այդ տեղաշարժերն իրականացվում են ԱՄՆ ներքին գործերի նախարար Ռայան Զինքի ներկայացրած ծրագրի շրջանակում:
ՀԳՀԾ-ի 21-րդ հոդվածի համաձայն, ԱՄՆ կառավարությունը պարտավորվում է չխոչընդոտել Իրանի նավթի վաճառքը: Սակայն Թրամփն այնպիսի հայտարարություններ է կատարում, որոնց իմաստը ՀԳՀԾ-ի հարցով Վաշինգտոնի հանձնառությունների չիրականացումն է: Նման մոտեցման հետևանքով, ՀԳՀԾ-ից հետո Իրանի տնտեսական շահերի մի մասը հայտնվել են ԱՄՆ-ի խոստումնադրժությունների ստվերի ներքո: Այդ քայլերի շրջանակում է գնահատվում Ֆրանսական Տոտալ ընկերության վրա ճնշումների գործադրումը : Ընկերության գործադիր տնօրեն Պատրիկ Փույանեն վերջերս մտահագություն էր հայտնել Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից նոր շրջափակումների սահմանման հավանականության կապակցությամբ: Նրա խոսքերով՝ եթե ԱՄՆ-ը Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանի, ապա այդ ընկերությունը վերանայելու է հարավային Փարսի գազային համաձայնագրերի հետ կապված իր քայլերը:
Ֆրանսիական նավթընկերությունը հուլիսին Հարավային Փարսի 11-րդ ֆազի զարգացման համար չորս միլիարդ 800 միլիոն դոլարի համաձայնագիր է ստորագրել Թեհրանում ՝ Իրանի նավթի ազգային ընկերության հետ:
Անկասկած հակադրվելով, Թրամփը փորձում է իր դժգոհությունը հայտնել այդ համաձայնության միջոցով ԱՄՆ-ին հասած շահերի կապակցությամբ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ասել է .«Անհրաժեշտ է , որպեսզի միջազգային հանրությունը նոր ռազմավարություն մշակի Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ, քանի որ դա սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար: Անհրաժեշտ է , որպեսզի մենք 2025 թվականից հետո այդ ժամանակաշրջանի մասին բանակցություններ սկսենք»:
Մի քանի շաբաթ առաջ, Թրամփն ասել էր, որ դեմ չէ Իրանի շուկայում եվրոպական ընկերությունների գործունեությանն ու տնտեսական շահերին: Սա ապացուցում է, որ Թրամփը հետևում է երկակի քաղաքականությունների:
«Սի էն էն» հեռուստաընկերությունը վերլուծական հաղորդման մեջ նշել էր.«ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Կոնգրեսի հետ համագործակցում է , որպեսզի Իրանի մասին ԱՄՆ օրենքներն այնպես փոխի, որ կենտրոնացումը հեռանա միջուկային հարցից : Դա ԱՄՆ-ին հնարավորություն է տալու մնալ բազմակողմանի միջուկային համաձայնությունում, որը կայացել է 2015 թվականին և կարողանալ պայքարել Իրանի ապակայունացնող մյուս քայլերի դեմ»:
Այս տեղաշարժերը չեն համապատասխանում Իրանի նավթի վաճառքից ստացված եկամուտները սահմանափակելու մասին Թրամփի հայտարարություններին և ցույց են տալիս, թե ով է խախտել ՀԳՀԾ-ն: