Իրանական շուկա (51 ) Անասնապահություն և թռչնաբուծություն 2
Իրանում թռչնաբուծական արդյունաբերությունը կազմված է տարբեր բաժիններից: Այս հաղորդման մեջ կփորձենք համառոտ կերպով անդրադառնալ այս արդյունաբերության ենթաբաժիններին։
Մարդու մարմնին անհրաժեշտ կարևորագույն սննդային նյութերից են սպտակուցները։ Ջրից հետո մարմինը ամենաշատը կազմված է սպիտակուցներից, որից է կախված մարդու կյանքն ու առողջությունը։ Սպիտակուցներն առկա են մարմնի յուրաքանչյուր կենդանի օրգանիզմում և անհրաժեշտ են մարմնի բոլոր հյուսսվաածքների աճի համար։ Արյան, մկանների, սրտի, ուղեղի, մաշկի, մազերի ու եղունգների հյուսվածքների մեծ մասը սպիտակուցներից է կազմված։ Սպիտակուցներն առկա են մարդու կողմից օգտագործվող և կենդանական և բուսական ծագումով սննդատեսակներում։ Մարդու կողմից ուշադրության արժանացած, սպիտակուց պարունակող, կենդանական ծագումով սննդային աղբյուրներից է թռչունների միսը։ Տարբեր երկրներում հսկայական ներդրումներ են կատարվել թռչնաբուծության բնագավառում։ Այս արդյունաբերական ոլորտում կաքավազգիների բուծումը թռչունների այլ տեսակների հետ համեմատությամբ հատուկ դիրք է զբաղեցնում՝ մեծ քանակությամբ սպիտակուցների և ցածր քանակությամբ խոլեստերինի շնորհիվ։

Հավից բացի, թռչնաբուծության ոլորտում բուծման և բազմացման ակտիվություններից է լորի բուծումը։ Լորի մսի օգտագործումը որպես սննդային աղբյուր խորհուրդ է տրվում սննդաբանների կողմից մարմնին անհրաժեշտ սպիտակուցը ապահովելու համար։ Լորի միսը 5-10 տոկոսով ավելի շատ սպիտակուց է պարունակում քան այլ թռչնատեսակների միսը։ Լորի միսը հարուստ է տարբեր տեսակի հազվագյուտ ամինաթթուներով, որոնք չեն հանդիպում այլ թռչնատեսակների մսում։ Այդ իսկ պատճառով, սննդաբանները խորհուրդ են տալիս այս տեսակ թռչնամսի օգտագործումը մանկահասակների ու տարեց մարդկաց կողմից, որոնց խիստ անհրաժեշտ է հյուսվածքների ոչնչացած բջիջների վերականգնման համար։ Օժտված լինելով սննդային ու հանքային նյեւթերով, ինչպիսիք են կալցիումը, երկաթը և ցինկը, լորի միսը տեղավորվել է ընտանիքների սպառողական զամբյուղում և սպառողական շուկայում կարևոր դիրք է զբաղեցնում։ Ամբողջ աշխարհում լորի բուծումը հայտնի է ոորպես շահավետ ու արդյունավետ արդյունաբերություն։ Լորի բուծման ու բազմացման արդյունաբերության մեջ ներդրումների հատկություններից է այս թռչնատեսակի արագ աճը, ֆիզիկական ու սեռական հասունության ցածր տարիքը, սերունդների կարճ տարածությունը, մեծ քանակությամբ ձվադրությունը, արտադրվող մթերքների բարձր որակը, լորի մսի ու ձվերի սննդային յուրահատկությունները։
Առաջին անգամ լորի ընտելացումն ու բուծումն իրականացվել է Ճապոնիայում, ապա տարածվել Չինաստանում և Կորեայում։ 20-րդ դարի սկզբին Եվրոպայում արդյունաբերական ձևով իրականացվում էր լուրի բուծումն ու բազմացումը և կարճ ժամանակում այս թռչնատեսակի բուծումը տարածում գտավ նաև հյուսիսային Ամերիկայում, Միջին և Մերձավոր Արևելքում։ Իրանում արդյունաբերական մասշտաբներով լորի բուծումը ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունի։ Այս թռչնատեսակի համեղ ու օգտակար մսի օրեցօր աճող պահանջարկի շնորհիվ, աճող միտում ունի այս արդյունաբերության մեջ ներդրումների ծավալը: Վերջին տարիներին այս թռչնատեսակի բուծումը զարգացել է։ Իրանում բուծում ու բազմացվում են այս թռչնի տարբեր ցեղատեսակները։ Վիճակագրության համաձայն, Իրանում այս ոլորտում աշխատում են մոտ 300 ձեռնարկություններ։ Լորի բուծման ֆերմաներում և ձեռնարկություններում միջին հաշվով արտադրվում է 6-8 հազար տոննա արտադրանք, որի ավելցուկը արտահանվում է տարածաշրջանի երկրներ։ Լորի բուծման ֆերմաները կենտրոնացած են հիմնականում Իրանի կենտրոնական հատվածներում, այդ թվում Մեյբոդ, Քերման, Յազդ և Լոռեստան քաղաքներում, որոնք համարվում են Իրանում Լորի բուծման կարևորագույն բևեռները։ Իրանի Քերմանշահ, Թեհրան, Արևմտյան Ատրպատական և Զանջան նահանգները ևս լորի բուծման ու բազմացման կենտրոններից են։
Լորի ձուն բաձր սննդային արժեք ունի և համեմատած հավի ձվի հետ, օժտված է ավելի շատ հանքային նյութերով և ավելի պակաս ճարպերով։ Այս թռչնատեսակի ձուն օվալաձև է, քաշը՝ 8-15 գրամ, իսկ գույնը՝ սովորաբար սպիտակ՝ սև կամ շագանակագույն կետիկներով։ Ոմանք գտնում են, որ լորի մսի ու ձվի օգտագործումը նպաստում է անձի առողջությանն ու երիտասարդ զգալուն։ Հետաքրքիր է, որ սկզբում լորի բուծման ու բազմացման նպատակը եղել է նրա ձվի արտադրությունը։ Լորի ձվի քաշը կազմում է հավի ձվի մեկ հինգերորդը, սակայն նրա հետ համեմատած պարունակում է ավելի մեծ քանակությամբ ֆոսֆոր, երկաթ, B1 և B2 վիտամիններ և Վիտամին C-ից բացի, այն վիտամինների հիանալի աղբյուր է, ուստի այն անվանել են «վիտամինների ռումբ»։
Իրանի թռչնաբուծական ոլորտում աշխատող ձեռնարկություններն ի զորու են արտադրել ավելի քան 1200 տոննա թռչնամիս, այդ թվում լորի, փասիանի ու կաքավի միս։ Կաքավն այն թռչնատեսակներից է, որի միսը բավականին համեղ է։ Կաքավի միսն ու ձուն այլ թռչնատեսակների հետ համեմատ ավելի թանկ են։ Կաքավը լինում է տարբեր ցեղատեսակների։ Իրանում բուծվող կաքավի կարևոր ցեղատեսակներից է «Չուքար» կաքավը (Alectoris chukar)։ Չուքար տեսակի կաքավը Իրանի տեղական ցեղատեսակն է, որը ապրում է հիմնականում լեռների լանջերում, զարիվայրերում և քարքարոտ վայրերում։ Չուքար տեսակի կաքավը ֆերմային պայմաններում 3-4 ամսական հասակում ունենում է 400-550 գրամ քաշ։
Իրանում արդյունաբերական մասշտաբներով բուծվող ու բազմացվող թռչնատեսակներից է նաև ջայլամը։ Իրանում ջայլամի բուծումը ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունի։ Սկզբնական տարիներին ջայլամի ճտերը կամ սաղմնավորված ձվերը ներմուծվում էի այլ պետություններից, ապա աճեցումից հետո վաճառվում։ Ներկայումս Իրանը ինքնուրույն արտադրում է ջայլամի սաղմնավորված ձու, ճուտ և մայրեհավ։ Ջայլամի բուծման ֆերմաները հիմնականում գտնվում են Թեհրանի, Սպահանի, Մարքազիի և Գյուլիստանի նահանգներում։ Ջայլամի թվաքանակի առումով Իրանը աշխարհում երրորդ պետությունն է։ Իրանում գոյություն ունի հարյուր հազար ջայլամ, որից 9 հազարը վերարտադրող են։ Ջայլամիաբուծության արդյունաբերությունը տնտեսության շահավետ ոլորտներից է, որը մսամթերքներից բացի, իրենից տնտեսական բարձր արժեք է ներկայացնում կաշվի, ճտերի, ճարպի, պարարտանյութի, ձվի ու աղվափետուրի առումով։
Ջայլամի կաշին այս թռչնատեսակից ստեղծվող արժեքավոր արտադրանքներից է։ Ջայլամի կաշին աշխարհում գոյություն ունեցող ամենանուրբ ու ամենադիմացկուն կաշիներից է։ Նրա դիմացկունությունը վեց անգամ գերազանցում է կովի կաշուն։ Այս հատկությունը մեծացնում է ջայլամի կաշու արժեքն ու առավելությունը։ Այս կենդանու մորթու մեջ առկա հատուկ ճարպի շնորհիվ այս տեսակի կաշին յուրահատուկ է։ Նրբության և չորության ու ճաքեր ստանալու նկատմամբ իր դիմացկունության շնորհիվ, ջայլամի կաշին աշխարհում թանկարժեք կաշիների շարքին է դասվում։ Ջայլամի կաշին կիրառվում է մի շարք արտադրանքների, այդ թվում պայուսակների, կոշիկների, ճտքավոր կոշիկների ու վերարկուների արտադրությաան բնագավառում։ Ներկայումս Իրանում արտադրվող ջայլամի կաշին արտահանվում է տարբեր երկրներ, այդ թվում Կորեա, Թուրքմենստան, Թուրքիա, Չինաստան և Ռուսաստան։ Նպատակային շուկաների ցուցակում Եվրոպան իրանական ջայլամի կաշվի ամենախոշոր սպառողն է։
Իրանում արդյունաբերական մասշտաբներով բուծվող թռչնատեսակներից են նաև սագն ու հնդկահավը։ Իրանում սագի բուծումն ու բազմացումն իրականացվում է զարգացած էլեկտրական սարքավորումներով։ Սագերի բուծման առավելություններից է նրա կառավարման դյուրությունը՝ այդ թռչնատեսակի վարքագծային մոդելների պատճառով։ Սագը որպես մսատու թռչնատեսակ աճում է արագ տեմպերով։ Այս թռչունը դիմացկուն է բազմաթիվ հիվանդությունների հանդեպ, որի պատճառով սագ աճեցնող տնտեսական ձեռնարկությունների հիգիենայի ծախսերը ցածր են։ Սագերի բուծման կարևորագույն առավելություններից է նաև օրգանական արտադրանքի թողարկումը՝ բուծման ու բազմացման շրջանում դեղորայքների ու պատվաստումների չօգտագործման շնորհիվ, ինչպես նաև այս թռչնատեսակի բուծման բազմաֆունկցիոնալության հանգամանքը՝ մսի, ձվի և աղվափետուրի արտադրության առումով։
Իրանում ավանդական ու արդյունաբերական եղանակներով բուծվող թռչնատեսակներից է նաև հնդկահավը։ Իրանում հնդկահավի մսի օգտագործումը մոտ 500 տարվա պատմություն ունի։ Հնդկահավի ավանդական բուծումը ավելի տարածված է Խորասան, Գիլան, Մազանդերան, Արևմտյան ու Արևելյան Ատրպատական, Մարքեզի, Ֆարս, Սպահան և Քերման նահանգներում։ Արդյունաբերական ձեռնարկություններում բուծվում են հնդկահավի տարբեր ցեղատեսակներ, որոնցից երբեմն արտադրվում են մեծ քանակությամբ սպիտակուցներով և ցածր քանակությամբ ճարպով ու խոլեստերինով օժտված մսամթերքներ։ Արդյունաբերական եղանակներով հնդկահավի բուծման առումով Իրանում առավել առաջատար են Սպահան, Թեհրան և Ղազվին նահանգները։ Հարկ է նշել, որ այս թռչնատեսակի մսի 65 տոկոսը սպիտակ, իսկ 35 տոկոսը կարմիր միս է։ Սննդային արժեքի առումով հնդկահավի մսում առկա սպիտակուցներն ու ֆոսֆորը գերազանցում է նաև ձկանն ու ծովախեցգետնին։ Ներկայումս Իրանում հնդկահավի բուծման ու բազմացման աշխատանքով են զբաղված մոտ 300 տնտեսական ձեռնարկություններ, որոնք տարեկան 2 միլիոն հնդկահավ արտադրելով արտադրում ու շուկա են ներկայացնում ավելի քան 20 հազար տոննա միս։