Հակաիրանական նիստը սաուդցիների երազանքն է
Սաուդյան Արաբիայի պահանջով, արաբական երկրների արտգործնախարարները կիրակի օրը արտահերթ նիստ են գումարել Կահիրեում:
Կիրակի օրը, Սաուդյան Արաբիայի պահանջով, արաբական երկրների արտգործնախարարներն արտահերթ նիստ են գումարել Կահիրեում: Նիստը կայացել է «Արաբական երկրների դեմ Իրանի օրինախախտումների քննարկումը և Իրանի ջանքերը արաբական անվտանգությունն ու խաղաղությունը վերացնելու» թեմայով:
Արաբական երկրների լիգայի միությունը Ռիադի կողմից թելադրված բանաձև է հրապարակել, որն ընթերցվել է այդ միության գլխավոր քարտուղար՝ Ահմեդ Աբու-Ալղեյթի կողմից: Բանաձևում Իրանին մեղադրել են տարածաշրջանում միջամտություն կատարելու և անապահովություն տարածելու մեջ:
Նիստում, Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել Ալ-Ջոբայրը կրկնրլ է Իրանի դեմ իր վերջին անհիմն հայտարարությունը, թե Ռիադի դեմ Եմենի կողմից արձակված հրթիռներն իրանական են եղել:
Ալ-Ջոբայրն ասել է.«Մինչ օրս Սաուդյան Արաբիայի դեմ 80 իրանական բալիստիկ հրթիռներ են արձակվել Իրանի գործակալների՝ հուսիների կողմից:
Սաուդյան Արաբիայի հակաիրանական քայլերը և Իրանի դեմ մեղադրանքներ հնչեցնելու համար Արաբական երկրների լիգային միջնորդ դարձնելը, վկայում են տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի որդեգրած հարձակողական քաղաքականության մասին: Ավելի վաղ, կազմակերպված քայլեր են ձեռնարկվել Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի և Արաբական երկրների լիգայի շրջանակում:
Իրանի դեմ Սաուդյան Արաբիայի թշնամական քաղաքականությունների շարունակվելը պետք է վերլուծել ու քննարկել Ռիադի առանցքայնությամբ Իրանի դեմ ձևավորված ամերիկյան ու իսրայելական կոալիցիայի շրջանակում:
Ամերիկացի մտավորական, վերլուծաբան Նուամ Չամսկին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Սաուդյան Արաբիա առաջին արտասահմանյան այցի, Միջին Արևելքի քաղաքականությունների վրա դրա ազդեցության և Իրանի նկատմամբ Ռիադի մոտեցման մասին ասել է.«Սաուդյան Արաբիայում Թրամփն իրեն զգում է ինչպես տանը: Այնպիսի վայրագ ու ճնշող բռնատիրական երկիր, որն աշխարհում նավթի խոշորագույն արտադրողն է: Թրամփի այցի ընթացքում ստորագրվեցին զենքի վաճառքի մեծ պայմանագրեր և սաուցիները խոշոր նվերներ նվիրեցին նրան: Այցի հետևանքներից մեկն այն էր, որ Թրամփի սաուդցի բարեկամները կանաչ ազդանշան ստացան Եմենի դեմ վայրագ հարձակումները սաստկացնելու և Կատարին պատժելու համար»:
Ակնհայտ է, որ Բեն Սալմանի իշխանության հասնելուց ի վեր, Սաուդյան Արաբիայի ղեկավարները տարածաշրջանում տիրակալության են ձգտում: Սակայն այսօր այդ քաղաքականությունը ձախողել է Եմենում, Սիրիայում, Իրաքում ու Լիբանանում:
Այդ իսկ պատճառով սաուդյան Արաբիան ձգտում է տարածաշրջանում տիրող ճգնաժամերը տարածելով առաջ մղել իր նպատակները: Ներկայումս, Կահիրեի նիստի շեմին, տեղի ունեցավ Սաադ Հարիրիի դեպքը, նրա կասկածելի ուղևորությունը Ռիադ և Լիբանանում Իրանի միջամտության և Հեզբոլլահի դեմ կեղծ հայտարարությունների շրջանակում նրա հրաժարականը:
Սիրիայում, Լիբանանում և Եմենում հարձակողական քաղաքականությունները շարունակելով և Իրանին տարածաշրջանն ապակայունացնելու մեջ մեղադրելով, Սաուդյան Արաբիան փորձում է քողարկել տարածաշրջանում իր խելահեղ միջամտություններն ու հրահրած անխոհեմ պատերազմները: