Իրանի առաջնորդը կարևորել է երկրաշարժից տուժածներին օգնելու աշխատանքների շարունակումը
Նոյեմբերի 20-ի առավոտյան, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այցելել է Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգի երկրաշարժից տուժած Սարե փոլե Զահաբ քաղաք: «Պատասխանատուները պետք է կրկնակի ջանքեր գործադրեն: Այսքանով բավարարված չեմ». ասել է նա:
«Երանի ուրախության առիթով հյուրընկալվեի ձեր քաղաքում, ոչ թե այս պայմաններում, երբ դուք նման ծանր աղետի եք մատնվել».-ասել է Նորին Վսեմություն առաջնորդը:
Հեղափոխության գերապատիվ առաջնորդն ասել է.«Այս դեպքը ցնցեց Իրանի ժողովրդին և երկրի բոլոր մասերում, ժողովուրդն իր սիրտը Քերմանշահում է գտնում: Ժողովուրդը պարտական է Քերմանշահին և իրենց կարողության ու հնարավորության սահմաններում, կատարել են իրենց պարտքը»:
Վեց տարի առաջ ՝ հոկտեմբերի 12-ին, Նորին վսեմություն առաջնորդը պատմական այց է ունեցել Քերմանշահ նահանգ: Քերմանշահի բնակիչների հետ հանդիպմանը մեծահարգ առաջնորդն ասել էր.«Սրբազան պաշտպանության տարիներն այս նահանգի համար մեծ փորձության շրջան էր: Ութամյա պատերազմը սկսվեց այս նահանգից և այստեղ էլ ավարտվեց»: Հեղափոխության գերապատիվ առաջնորդի մեկնաբանությամբ, հեղափոխության հաղթանակին հաջորդող առաջին տարիների գլխավոր խնդիրը պարտադրյալ պատերազմն էր: Սակայն ժողովուրդը կառավարեց պատերազմի ընթացքը»: Անդրադառնալով Սրբազան պաշտպանության տարիներին Քերմանշահ նահանգի ժողովրդի դիմադրությանն ու անձնուրացությանը, մեծահարգ առաջնորդն ասել է.«Սա առաջին անգամը չէ, որ նահանգի ու նրա քաղաքների համբերատար ու հերոս բնակչությունը խնդիրների է բախվում: Դուք կանգուն էիք նաև պարտադրյալ պատերազմի տարիներին , երբ հերոսաբար ցուցադրեցիք ձեր քաջությունը և այսօր էլ ցուցադրելու եք այն: Անկասկած նման պայմաններում պատասխանատուներն ու ժողովուրդը կողք-կողքի լինելով, փարատելու են մեր ցավը»:
Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժը, որի հետևանքով զոհվել են ավելի քան 500 հոգի, հազարավոր ուրիշներ վիրավորվել են, մեծ ավերածությունների պատճառ է դարձել: Պատկան մարմիններին իրենց օգնությունն են ցուցաբերել ժողովրդի տարբեր խավերը : Աղետի կառվարումը հնարավոր է դարձել տուժածներին շտապ օգնությունների ցուցաբերման, ժամանակավոր կեցության ու անվտանգության ապահովման նպատակով շարունակական աշխատանքների և օգնությունների առաքման կազմակերպման շնորհիվ:
Անկասկած, նման հանգամանքներում ժողովրդի պատրաստակամությունն ու ներկայությունը մեծ բարիք է , որը չի կարելի գտնել բոլոր երկրներում:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ներկա է գտնվել երկրաշարժից տուժած տարածքներ : Սա գալիս է ընդգծելու դժվարությունների պահին պատասխանատուների ու ժողովրդի միասնության և բոլորի կրկնակի ջանադրության անհրաժեշտությունը:
Այաթոլլահ Խամենեին ասել է.«Մեծ ու հերոս մարդիկ կանգնում են դժվարությունների առջև ՝ դրանք իրենց կամքին ենթարկելով: Ուստի թեև մեծ է երկրաշարժի ավերածությունն ու պատճառած վիշտը, սակայն, նույն այս երկրաշարժը ՝ ժողովրդի դիմադրության ու վերակառուցման համար նրանց ջանքերի առումով,կարող է բարիք համարվել »: