Գեներալ Սոլեյմանիի կարևոր ուղերձը ԻԻՀ մեծարգո առաջնորդին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i76559-Գեներալ_Սոլեյմանիի_կարևոր_ուղերձը_ԻԻՀ_մեծարգո_առաջնորդին
ԻԻՀ մեծարգո առաջնորդին հղած ուղերձում, Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի Ղոդսի ուժերի հրամանատարը հայտարարել է, որ ավարտվել է ԻԼԻՊ-ի տիրակալության ժամանակաշրջանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2017 14:35 Asia/Tehran
  • Գեներալ Սոլեյմանիի կարևոր ուղերձը ԻԻՀ մեծարգո առաջնորդին

ԻԻՀ մեծարգո առաջնորդին հղած ուղերձում, Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի Ղոդսի ուժերի հրամանատարը հայտարարել է, որ ավարտվել է ԻԼԻՊ-ի տիրակալության ժամանակաշրջանը:

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի Ղոդսի ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին  իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին հղած ուղերձում ասել է.«Նվաստս որպես ձեր կողմից նշանակված զինվոր, ավարտին հասցնելով ԻԼԻՊ-ի վերջին ամրոցի՝ Ալ-Բուքեմալի ազատագրման գործողությունը և վայր իջեցնելով ամերիկա-իսրայելական այդ խմբավորման դրոշը և ծածանելով Սիրիայի դրոշը, հայտարարում եմ, որ ավարտվել է այս չար ու անիծված խմբավորման տիրակալության ժամանակը»:

ԻԼԻՊ-ի պարտության գործում Իրանի դերակատարությունը այնքան մեծ է, որ համաշխարհային հանրության և իսլամական աշխարհի ուշադրությունը կենտրոնացել է ԻԻՀ վրա և Իրանին գնահատում են որպես տարածաշրջանը ԻԼԻՊ-ի չարիքից ազատագրող կարևորագույն ուժ: 

Լիբանանի Հեզբոլլահի քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը երկուշաբթի օրն ունեցած ելույթի ժամանակ գնահատելով Իրանի դերակատարությունը տարածաշրջանը ԻԼԻՊ-ից ազատագրելու գործում  արձագանքելով Լիբանանի Հեզբոլլահի ու Իրանի դեմ Արաբական պետությունների լիգայի նիստերի ամփոփիչ հաղորդագրությանն, ասել է. «Գեներալ Սոլեյմանին և իրանցի մարտիկներն ու դիմադրության ուժերը մասնակցել են ԻԼԻՊ-ի դեմ պայքարին: Իսկ ուր էին ձեր երկրների հրամանատարները»:

Այն բանից հետո երբ Սիրիայում և Իրաքում պարտվել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբի զինյալները, արաբական երկրների ղեկավարները Կահիրեյում կայացած նիստում փորձեցին հակաիրանական հայտարարությամբ կանխել ԻԻՀ հեղինակությունը հասարակության մոտ: 

Սակայն այդ շոուն ձախողեց,  քանի որ տարածաշրջանի արաբական շատ երկրներ պատրաստ չեն  միանալ հակաիրանական քարոզչությանը և այդ պատճառով Ռիադը առավել մեկուսացվել է տարածաշրջանում: 

Դիվանագիտության ասպարեզում Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան մեծ դերակատարություն ունեն ԻԼԻՊ-ից հետո տարածաշրջանի կայունության հաստատման գործում  և շուտով Մոսկվայում կայանալու է  այդ երեք երկրի ներկայացուցիչների նիստը, որի նպատակն է քննարկել Սիրիայում կայունություն և խաղաղություն հաստատելու գործընթացը: 

Անկասկած Իրանի և դիմադրության առանցքի ուժերի զոհաբերության շնորհիվ և իրանցի, ռուս ու թուրք դիվանագետների մասնակցությամբ, հնարավոր եղավ  Սիրիայում հաստատել կայունություն և անվտանգություն: 

Իրանի և նրա դաշնակիցների  տարածաշրջանային հաղթանակները  և Ռիադի դիվանագիտական ու հրապարակային պարտությունները  պատճառ են դարձել, որ Ալե Սաուդը փորձի ավելի ապակայունացնել տարածաշրջանը և Կատարում կրած անհաջողություից հետո  փորձում է Լիբանանում ևս լարվածություն առաջացնել:

Հաշվի առնելով այն փաստը, որ Սաուդյան Արաբիայի ռեժիմը խորտակվել է Եմենի պատերազմում, այդ երկրի ռազմական սպառնալիքները ևս չեն կարող վախ պատճառել  այլ պետություններին: Հետևաբար պետք է ասել, որ ԻԼԻՊ-ի պարտությունը    վերջ է տվել նաև Ալե Սաուդի քաղաքական և ռազմական ներկայությանը  տարածաշրջանում և Բեն Սալմանը  պետք է համակերպվի տարածաշրջանային նոր իրականության հետ: 

Ներկա պայմաններում տարածաշրջանից վերացել է ահաբեկչության սպառնալիքը  և նոր հավասարություններ են ձևավորվում: Հատկանշական է, որ վերտարածաշրջանային ուժերն այդ թվում ԱՄՆ-ը, այլևս  չեն կարող դերակատարություն ունենալ տարածաշրջանում: Իսկ հետադիմական այն երկրները որոնք իրենց քաղաքական ճակատագիրը կապել են Սիոնիստական ռեժիմի հետ, պետք է հասկանան որ  այլևս ոչ մի դերակատարություն չեն կարող ունենալ Միջին Արևելքի տարածաշրջանի նոր հավասարություններում: