Գեներալ Սոլեյմանիի կարևոր ուղերձը ԻԻՀ մեծարգո առաջնորդին
ԻԻՀ մեծարգո առաջնորդին հղած ուղերձում, Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի Ղոդսի ուժերի հրամանատարը հայտարարել է, որ ավարտվել է ԻԼԻՊ-ի տիրակալության ժամանակաշրջանը:
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի Ղոդսի ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին հղած ուղերձում ասել է.«Նվաստս որպես ձեր կողմից նշանակված զինվոր, ավարտին հասցնելով ԻԼԻՊ-ի վերջին ամրոցի՝ Ալ-Բուքեմալի ազատագրման գործողությունը և վայր իջեցնելով ամերիկա-իսրայելական այդ խմբավորման դրոշը և ծածանելով Սիրիայի դրոշը, հայտարարում եմ, որ ավարտվել է այս չար ու անիծված խմբավորման տիրակալության ժամանակը»:
ԻԼԻՊ-ի պարտության գործում Իրանի դերակատարությունը այնքան մեծ է, որ համաշխարհային հանրության և իսլամական աշխարհի ուշադրությունը կենտրոնացել է ԻԻՀ վրա և Իրանին գնահատում են որպես տարածաշրջանը ԻԼԻՊ-ի չարիքից ազատագրող կարևորագույն ուժ:
Լիբանանի Հեզբոլլահի քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը երկուշաբթի օրն ունեցած ելույթի ժամանակ գնահատելով Իրանի դերակատարությունը տարածաշրջանը ԻԼԻՊ-ից ազատագրելու գործում արձագանքելով Լիբանանի Հեզբոլլահի ու Իրանի դեմ Արաբական պետությունների լիգայի նիստերի ամփոփիչ հաղորդագրությանն, ասել է. «Գեներալ Սոլեյմանին և իրանցի մարտիկներն ու դիմադրության ուժերը մասնակցել են ԻԼԻՊ-ի դեմ պայքարին: Իսկ ուր էին ձեր երկրների հրամանատարները»:
Այն բանից հետո երբ Սիրիայում և Իրաքում պարտվել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբի զինյալները, արաբական երկրների ղեկավարները Կահիրեյում կայացած նիստում փորձեցին հակաիրանական հայտարարությամբ կանխել ԻԻՀ հեղինակությունը հասարակության մոտ:
Սակայն այդ շոուն ձախողեց, քանի որ տարածաշրջանի արաբական շատ երկրներ պատրաստ չեն միանալ հակաիրանական քարոզչությանը և այդ պատճառով Ռիադը առավել մեկուսացվել է տարածաշրջանում:
Դիվանագիտության ասպարեզում Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան մեծ դերակատարություն ունեն ԻԼԻՊ-ից հետո տարածաշրջանի կայունության հաստատման գործում և շուտով Մոսկվայում կայանալու է այդ երեք երկրի ներկայացուցիչների նիստը, որի նպատակն է քննարկել Սիրիայում կայունություն և խաղաղություն հաստատելու գործընթացը:
Անկասկած Իրանի և դիմադրության առանցքի ուժերի զոհաբերության շնորհիվ և իրանցի, ռուս ու թուրք դիվանագետների մասնակցությամբ, հնարավոր եղավ Սիրիայում հաստատել կայունություն և անվտանգություն:
Իրանի և նրա դաշնակիցների տարածաշրջանային հաղթանակները և Ռիադի դիվանագիտական ու հրապարակային պարտությունները պատճառ են դարձել, որ Ալե Սաուդը փորձի ավելի ապակայունացնել տարածաշրջանը և Կատարում կրած անհաջողություից հետո փորձում է Լիբանանում ևս լարվածություն առաջացնել:
Հաշվի առնելով այն փաստը, որ Սաուդյան Արաբիայի ռեժիմը խորտակվել է Եմենի պատերազմում, այդ երկրի ռազմական սպառնալիքները ևս չեն կարող վախ պատճառել այլ պետություններին: Հետևաբար պետք է ասել, որ ԻԼԻՊ-ի պարտությունը վերջ է տվել նաև Ալե Սաուդի քաղաքական և ռազմական ներկայությանը տարածաշրջանում և Բեն Սալմանը պետք է համակերպվի տարածաշրջանային նոր իրականության հետ:
Ներկա պայմաններում տարածաշրջանից վերացել է ահաբեկչության սպառնալիքը և նոր հավասարություններ են ձևավորվում: Հատկանշական է, որ վերտարածաշրջանային ուժերն այդ թվում ԱՄՆ-ը, այլևս չեն կարող դերակատարություն ունենալ տարածաշրջանում: Իսկ հետադիմական այն երկրները որոնք իրենց քաղաքական ճակատագիրը կապել են Սիոնիստական ռեժիմի հետ, պետք է հասկանան որ այլևս ոչ մի դերակատարություն չեն կարող ունենալ Միջին Արևելքի տարածաշրջանի նոր հավասարություններում: