ԻԼԻՊ-ի պարտությունից հետո Սոչիի նիստը դրական քայլ էր Սիրիայի համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i76619-ԻԼԻՊ_ի_պարտությունից_հետո_Սոչիի_նիստը_դրական_քայլ_էր_Սիրիայի_համար
Աբու Քեմալ ռազմավարական նշանակության քաղաքի ամբողջական ազատարգրումից և Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի ավագ հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի կողմից ԻԼԻՊ-ի ոչնչացման մասին հայտարարվելուց հետո, ԻԻՀ-ի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները Սոչիում ժողով են գումարելու ՝ Սիրիայի իրադարձությունները քննարկելու և այդ երկրի ճգնաժամին վերջ դնելու համար կայուն լուծում գտնելու նպատակով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2017 08:34 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ի պարտությունից հետո Սոչիի նիստը դրական քայլ էր Սիրիայի համար

Աբու Քեմալ ռազմավարական նշանակության քաղաքի ամբողջական ազատարգրումից և Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի ավագ հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի կողմից ԻԼԻՊ-ի ոչնչացման մասին հայտարարվելուց հետո, ԻԻՀ-ի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները Սոչիում ժողով են գումարելու ՝ Սիրիայի իրադարձությունները քննարկելու և այդ երկրի ճգնաժամին վերջ դնելու համար կայուն լուծում գտնելու նպատակով»:

Եռակողմ նիստը կարևոր է երկու առումներով: Առաջինը ՝ դա կայանում է այն ժամանակ, երբ ավարտվել են Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի ժամանակները: Այսինքն՝ նիստի որոշումներն ընդունվում են այնպիսի հանգամանքներում, երբ ԻԼԻՊ-ն արդեն ոչ մի դերակատարություն չունի:

Դա կարևոր իրադարձություն է տարածաշրջանում, նաև միջազգային մասշտաբով: Իհարկե ԻԼԻՊ-ը և նրա դաշնակիցները  տարբեր հաշվարկներ էին արել տարածաշրջանի գեոպոլիտիկական հավասարությունների համար: Քանի որ ԱՄՆ-Արաբիա-Իսրայել եռանկյունին այլ ծրագրեր ուներ տարածաշրջանի համար: Նրանք ակնկալում էին Սիրիայի և Իրաքի աշխարհագրությունում նոր տարածքային մասնատումներ: Դա ծրագիր էր, որն իրականացվելու դեպքում, տարածաշրջանում նոր իրավիճակ էր ձևավորվելու և տարածաշրջանի քաղաքական ու անվտանգության հավասարություններում կրճատվելու էր Դիմադրությունը : Ուստի, ԻԼԻՊ-ի գոյատևումը ստրատեգիական նպատակ էր համարվում Իսրայելի համար: Նպատակ, որն Արաբիայի և նրա միջնորդավորված դերակատարության առումով կարող էր զգալիորեն փոքրացնել Սիրիայում և Լիբանանում Դիմադրության և Իսրայելի առճակատման ծախսերը: 

Պատասխանելով տարածաշրջանում ԻԼԻՊ-ի ոչնչացման մասին Պահակազորի Ղոդս ուժերի հրամանատար, գեներալ Սոլեյմանիի նամակին, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը գրել է.«ԻԼԻՊ-ի կործանումը հարված էր ԱՄՆ-ի նախկին և գործող վարչակազմին և տարածաշրջանում նրանց ստեղծած վարձկան ռեժիմներին: Նրանք աջակցեցին այդ խմբերին, որպեսզի իրենց իշխանությունը տարածեն Ասիայի արևմուտքում և իշխող նշանակեն Սիոնիստական զավթիչ ռեժիմին»:

Ուստի ԻԼԻՊ-ից հետո կարևոր է պահպանել զգոնությունն ու ուշադրությունը: Հաջողության հաջորդող հոսանքներից մեկը Սիրիայի ճակատագրի նկատմամբ տարածաշրջանային ջանքերի նշանակությունը փոքրանալու հավանականությունն է: Մյուս հարցը Սիրիայի ապագայի մասին բանակցությունների գործընթացում դերակատարության ուղղությամբ տարածաշրջանի որոշ երկրների աջակցությամբ այդ երկրի խաղաղությունը խաթարելու համար նոր դավերի ձևավորման հավանականությունն է: Ինչպես Այաթոլլահ Խամենեին է ասել ՝ նրանք, ովքեր մեծ ներդրումներ էին կատարել և կազմակերպել էին այդ դավերը, հանգիստ չեն մնալու և փորձելու են տարածաշրջանի մի այլ հատվածում մեկ այլ կերպ այդ հոսանքը շարունակել:

Թեև Սոչիի հանդիպումը կայանում է Սիրիայի իրադարձությունների փայլուն ժամանակաշրջանում, սակայն այդ երկրի ապագայի վերաբերյալ որոշումների կարևորությունն անցյալից ավելի մեծ է: