Ֆրանսիայի դեսպանն Ադրբեջանի ԱԳ նախարարություն է կանչվել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i76671-Ֆրանսիայի_դեսպանն_Ադրբեջանի_ԱԳ_նախարարություն_է_կանչվել
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, ի նշան բողոքի ԼՂ նախագահի Ֆրանսիա կատարած ուղևորության դեմ, Ադրբեջանի ԱԳ նախարարություն է կանչվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2017 14:14 Asia/Tehran
  • Ֆրանսիայի դեսպանն Ադրբեջանի ԱԳ նախարարություն է կանչվել

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, ի նշան բողոքի ԼՂ նախագահի Ֆրանսիա կատարած ուղևորության դեմ, Ադրբեջանի ԱԳ նախարարություն է կանչվել:

Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմաթ Հաջիևը երեքշաբթի օրն ասել է. «ԼՂ նախագահ Բակո Սահակյանի Փարիզ կատարած ուղևորության հետ կապված Ադրբեջանն իր խիստ բողոքն է փոխանցել Ֆրանսիայի դեսպանին»:

«Նման քայլերը խանգարում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-հայտարարել է Հաջիևը:

Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է.«Ցավոք սրտի Ֆրանսիան չի արգելել ՀՀ դիվանագիտական անցագրով Սահակյանի ուղևորությունը, որը համարվում է Շենգենյան օրենքների կոպիտ ոտնահարում և նման դիրքորոշումը հակասում է ԼՂ-ի հակամարտության կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից համարվող Ֆրանսիայի պարտավորություններին»:

Սա առաջին անգամը չէ որ Ֆրանսիայի կառավարությունը  քաղաքական հովանավորություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի  քաղաքական ղեկավարների նկատմամբ: Ֆրանսիան և ԱՄՆ-ը նաև ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հայերին և Փարիզում ու Նյու Յորքում հիմնել են Արցախի գրասենյակը: Այս քայլով նրանք անուղղակիորեն ճանաչում են  Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Այդուամենայնիվ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պետական պաշտոնատարները Բաքու կատարելիք այցերի ընթացքում ադրբեջանցի պաշտոնակիցներին հայտարարում են  որ Փարիզը և Վաշինգտոնը հովանավորում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը: Սակայն իրականում  Փարիզը և Վաշինգտոնը  միշտ էլ հովանավորել են Լեռնային Ղարաբաղին: 

2017 թ.-ի հոկտեմբերին, Լեռնային Ղարաբաղի Նախագահի և  ղեկավարների այցը Բելգիա, որտեղ կայացավ «Համագործակցություն Արցախի հետ» սեմինարը, արժանացավ Բաքվի ղեկավարության հակազդեցությանը: Բելգիայում կայացած «Համագործակցություն Արցախի հետ» սեմինարի ընթացքում ԼՂ-ի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն իր ունեցած ելույթում Ադրբեջանին մեղադրեց Մարդու իրավունքների ոտնահարման մեջ: 

Հատկանշական է, որ Եվրամիության ղեկավարները  ոչ միայն ֆինանսական  օգնություններ են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությանը,  այլև քաղաքական հովանավորություն են ցուցաբերում տեղի իշխանություններին: 

Հատկանշական է, որ 2017 թ.-ի հոկտեմբերին ԱՄՆ-ի Միչիգան նահանգը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության անկախությունը , որը պաշտոնապես ճանաչված է Արցախ անունով: Ավելի վաղ ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեյն, Լուիզիանա, Կալիֆորնիա, Ջորջիա և Հավայի նահանգները ևս ճանաչել էին ԼՂ-ի անկախությունը: 

Անկասկած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ անդամներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի երկակի դիրքորոշումը ԼՂ-ի հարցի նկատմամբ մոտ ապագայում կարժանանա Բաքվի լուրջ հակազդեցությանը: