Ֆրանսիայի դեսպանն Ադրբեջանի ԱԳ նախարարություն է կանչվել
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, ի նշան բողոքի ԼՂ նախագահի Ֆրանսիա կատարած ուղևորության դեմ, Ադրբեջանի ԱԳ նախարարություն է կանչվել:
Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմաթ Հաջիևը երեքշաբթի օրն ասել է. «ԼՂ նախագահ Բակո Սահակյանի Փարիզ կատարած ուղևորության հետ կապված Ադրբեջանն իր խիստ բողոքն է փոխանցել Ֆրանսիայի դեսպանին»:
«Նման քայլերը խանգարում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-հայտարարել է Հաջիևը:
Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է.«Ցավոք սրտի Ֆրանսիան չի արգելել ՀՀ դիվանագիտական անցագրով Սահակյանի ուղևորությունը, որը համարվում է Շենգենյան օրենքների կոպիտ ոտնահարում և նման դիրքորոշումը հակասում է ԼՂ-ի հակամարտության կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից համարվող Ֆրանսիայի պարտավորություններին»:
Սա առաջին անգամը չէ որ Ֆրանսիայի կառավարությունը քաղաքական հովանավորություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարների նկատմամբ: Ֆրանսիան և ԱՄՆ-ը նաև ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հայերին և Փարիզում ու Նյու Յորքում հիմնել են Արցախի գրասենյակը: Այս քայլով նրանք անուղղակիորեն ճանաչում են Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Այդուամենայնիվ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պետական պաշտոնատարները Բաքու կատարելիք այցերի ընթացքում ադրբեջանցի պաշտոնակիցներին հայտարարում են որ Փարիզը և Վաշինգտոնը հովանավորում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը: Սակայն իրականում Փարիզը և Վաշինգտոնը միշտ էլ հովանավորել են Լեռնային Ղարաբաղին:
2017 թ.-ի հոկտեմբերին, Լեռնային Ղարաբաղի Նախագահի և ղեկավարների այցը Բելգիա, որտեղ կայացավ «Համագործակցություն Արցախի հետ» սեմինարը, արժանացավ Բաքվի ղեկավարության հակազդեցությանը: Բելգիայում կայացած «Համագործակցություն Արցախի հետ» սեմինարի ընթացքում ԼՂ-ի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն իր ունեցած ելույթում Ադրբեջանին մեղադրեց Մարդու իրավունքների ոտնահարման մեջ:
Հատկանշական է, որ Եվրամիության ղեկավարները ոչ միայն ֆինանսական օգնություններ են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությանը, այլև քաղաքական հովանավորություն են ցուցաբերում տեղի իշխանություններին:
Հատկանշական է, որ 2017 թ.-ի հոկտեմբերին ԱՄՆ-ի Միչիգան նահանգը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության անկախությունը , որը պաշտոնապես ճանաչված է Արցախ անունով: Ավելի վաղ ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեյն, Լուիզիանա, Կալիֆորնիա, Ջորջիա և Հավայի նահանգները ևս ճանաչել էին ԼՂ-ի անկախությունը:
Անկասկած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ անդամներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի երկակի դիրքորոշումը ԼՂ-ի հարցի նկատմամբ մոտ ապագայում կարժանանա Բաքվի լուրջ հակազդեցությանը: