Վիրտուալ աշխարհ` հնարավորություններ և մարտահրավերներ Մաս 7-րդ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i76695-Վիրտուալ_աշխարհ_հնարավորություններ_և_մարտահրավերներ_Մաս_7_րդ
Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք այն մասին, թե վիրտուալ աշխարհն ինչպիսի դեր ունի օգտատերերի ինքնությունը կերտելու հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2017 14:57 Asia/Tehran
  • Վիրտուալ աշխարհ` հնարավորություններ և մարտահրավերներ Մաս 7-րդ

Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք այն մասին, թե վիրտուալ աշխարհն ինչպիսի դեր ունի օգտատերերի ինքնությունը կերտելու հարցում:

Պետք է ասել, որ չնայած արևմտյան աշխարհում մարդիկ հոգնել են տեխնոլոգիաներից ու փորձում են դիմել փախուստի, սակայն նրանց համար ելք չկա: Այդուհանդերձ, կարելի է զգալ, թե վիրտուալ աշխարհն ինչպիսի մեծ դեր է ստանձնում փափուկ ուժ ձեռք բերելու հարցում: Իսկ դա կատարվում է  դրա տերերի միջոցով: Ներկա դրությամբ գոյություն չունի ոչ մի ոլորտ, այդ թվում` մշակութային, հասարակական, քաղաքական կամ տնտեսական, որը զերծ մնա ինֆորմացիոն տեխնոլոգիաների ազդեցությունից: Մշակութային առումով պետք է ասել, որ սրանից առաջ, արևմտյան երկրներում  արբանյակների միջոցով տրամադրվում էր միակողմանի ինֆորմացիա, իսկ օգտատերը շատ պասիվ էր ու ազդվող: Սակայն վիրտուալ աշխարհում այսպես չէ: Այստեղ դաշտն օգտատերի համար  ազատ է և նա կարող է ներկա լինել այնտեղ, որտեղ ցանկանա: Այսօր վիրտուալ աշխարհը վերածվել է մարդկային կյանքի անխուսափելի մասի: Այս բաժնում ակտիվությունն ունի յուրահատուկ ձև և օգտատերը պարտավոր է աշխատել այդ ուղղությամբ: Օգտատերը չի կարող իր մասին ինֆորմացիա  չտալ և ակտիվ չլինել: Սա հենց այն կետն է, որն ավելի ուշագրավ է  դարձրել այս  տեխնոլոգիան: Օգտատերը զգում է, որ ձեռք է բերում մեդիագրագիտություն: Ուստի դա ավելի շուտ մոտիկ է շփման հմտությանը, քան գիտությանը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման ժամանակ մեծ  առաջխաղացման ականատես ենք լինում: Իսկ այս արագ տեմպն ազդում է  ծրագրավորման, քաղաքականության մշակման, որոշումների կայացման և այլնի վրա: Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ երկրների մեծ մասը ինֆորմացիոն տեխնոլոգիաների բաժնում ավելի շատ օգտատերեր են:  Այլ խոսքով, այս մշակութային պատերազմում, որը տեխնոլոգիայի արդյունքն է, երկրները ոչ կարող են քաղաքականություն թելադրել և ոչ էլ որոշում կայացնել: Եվ որքան փորձում են կայունանալ այս ոլոտում, ավելի քիչ են հաջողություն ձեռք բերում:

Երևալ ամեն գնով, մասնակից լինել ամեն ինչում և ազդեցիկ լինել յուրաքանչյուր ոլորտում, առանց ճանաչելու: Այդ գործընթացն այսոր ավելի կարևոր է դարձել ճանաչողությունից ու գիտելիք ստանալուց: Այդուհանդերձ, չնայած որ մտքերը և ուսմունքները պակասել են, հենց դա էլ պատճառ է դարձել, որ համացանցն օգտատիրոջ վրա ավելի մեծ ազդեցոիթյուն ունենա: Եվ սա կարող է մարդուն մղել դեպի մշակութային անկում: Ըստ երևույթին, շփումները պետք է ծառայեն  մշակույթին, սակայն դրանք դեմ են դուրս եկել մշակույթներին: Իսկ եթե ցանկանում ենք  մշակույթները, արժեքները և քաղաքակրթությունները պահպանել, պետք է ճիշտ ճանաչողություն ունենանք շփման այս աշխարհից և կարողանանք այն կառավել: Իսկ քանի որ այս շփման նոր գործիքը բազմաթիվ դժվարություններ է առաջացրել մարդկային հասարակության համար, ուստի պետք է կարողանալ դրա սպառնալիքները վերածել հնարավորությունների և կարողանալ կառավարել դրա ուժը: