Միջուկային համաձայնությունը ստորագրող կողմերը պետք է հավատարիմ մնան ՀԳՀԾ-ին
ՄԱԳԱՏԷ-ում ԻԻՀ ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին ընդգծել է.-«ՀԳՀԾ-ը միակողմանի ճանապարհ չէ և Իրանի հավատարմությունը միջուկային համաձայնությանը պայմանավորված է մյուս կողմերի ընդունած հանձնառությանն ու հավատարմությանը ՀԳՀԾ-ին»:
Վիեննայում կայացած ՄԱԳԱՏԷ-ի վճռադատ խորհրի նիստում Ռեզա Նաջաֆին անընդունելի է համարել ԱՄՆ-ի դիրքորոշումը ՀԳՀԾ-ի նկատմամբ և հստակեցրել է.-«ԱՄՆ-ի կառավարությունը նոր սահմանափակումներ կիրառելով ԻԻՀ դեմ, փորձում է խախտել ՀԳՀԾ-ը»:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն ևս Վճռադատ խորհրդին ներկայացրած իր զեկույցում կրկին հաստատել է Իրանի հավատարմությունը ՀԳՀԾ-ին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը խախտում է ՀԳՀԾ-ը սակայն 2017 թ.-ի նոյեմբերի 13-ին ՄԱԳԱՏԷ-ն իր հրապարակած զեկույցում Թրամփ հայտարարությունների հակառակն է ասել:
ԱՄՆ-ը դեմ է ՀԳՀԾ-ին և տարբեր ձևերով փորձում է խախտել այդ միջազգային համաձայնությունը: ԱՄՆ-ը ցանկանում է կրկին բանակցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ և փորձում է Իրանի հրթիռային ծրագիրը ներառել բանակցությունների օրակարգում: Մյուս կողմից ԱՄՆ-ը սպառնում է դուրս գալ ՀԳՀԾ-ից և արգելել Իրանի նավթի արտահանումը և նոր շրջափակումներ սահմանել ԻԻՀ դեմ: Այս բոլորը վկայում են Վաշինգտոնի ավերիչ քաղաքանությունների մասին: Դոնալդ Թրամփի կողմից որդեգրված այս քաղաքանությունները այն պայմաններում են շարունակվում, երբ երկրները պարտավոր են հարգել միջազգային օրենքներն ու ընդունած հանձնառությունները:
ԱՄՆ-ը փորձում է ուժի դիրքից վերաբերվել ՀԳՀԾ-ի հետ: Այս քաղաքականության շրջանակում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ ցանկանում է դուրս գալ ՀԳՀԾ-ից: ԱՄՆ-ի զոռբայական վերաբերմունքը միջազգային օրենքների ու համաձայնությունների նկատմամբ, բացի որ հեղինակազրկում է ԱՄՆ-ին աշխարհում, այլև վկայում է որ ԱՄՆ-ը անպատասխանատու և անվստահելի երկիր է:
Նման պայմաններում ակնկալվում է, որ Միջուկային համաձայնությունը ստորագրող եվրոպական երկրները ընդունելով իրենց միջազգային հանձնառությունները հեռու կանգնեն ԱՄՆ-ի քաղաքականություններից քանի որ ԱՄՆ-ին ուղեկցելը նրանց վնասին է:
Իրանի հրթիռային ծրագիրի շուրջ եվրոպական երկների, հատկապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից արծարծված խնդիրները չեն կարող օգնել ՀԳՀԾ-ի պահպանմանը և դա հակասում է Եվրոպայի դիրքորոշմանը:
Այս կապակցությամբ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին 2017 թ. նոյեմբերի 21-ին Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է.-«Իրանի տեսակետից ՀԳՀԾ-ի լիովին գործադրումը միջազգային այլ ոլորտներում փոխգործակցության կարևոր փորձություն է և ՀԳՀԾ-ի բովանդակությանը մի բան ավելացնելը կամ կրճատելը կործանելու է այդ համաձայնությունը»:»