Մուհամմեդ Բեն Սալման՝ Սաուդյան Արաբիայում ժամանակակից դիկտատուրայի խորհրդանշան
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i76927-Մուհամմեդ_Բեն_Սալման_Սաուդյան_Արաբիայում_ժամանակակից_դիկտատուրայի_խորհրդանշան
Անդրադառնալով Սաուդյան Արաբիային Human Rights Watch-ը հայտարարել է, որ այդ երկրի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանն էլ նախկին իշխանների նման բռնապետ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2017 15:28 Asia/Tehran
  • Մուհամմեդ Բեն Սալման՝ Սաուդյան Արաբիայում ժամանակակից դիկտատուրայի խորհրդանշան

Անդրադառնալով Սաուդյան Արաբիային Human Rights Watch-ը հայտարարել է, որ այդ երկրի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանն էլ նախկին իշխանների նման բռնապետ է:

Այդ կազմակերպության Միջին Արևելքի հարցերով տնօրեն Սաեհ Լիա Վիսթենը խստորեն քննադատել է Սաուդյան Արաբիայում վերջերս վավերացված ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը: Այդ օրենքը, որի ձևավորման մեջ հիմնական դերակատարություն է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգը, անորոշ բացատրություն է ներկայացնում ահաբեկչության մասին, որպեսզի այդ ճանապարհով ճանապարհ հարթվի ընդդիմադիրների դեմ գործադրվող ճնշումները առավել խստացնելու համար: Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը ինքն իրեն ներկայացնում է որպես բարեփոխական, սակայն հետևելով իր նախորդների թողած օրինակին ընդդիմադիրներին ձերբակալում է ահաբեկչության մեղադրանքով, այնպես որ կարող ենք նրան բարեփոխականի հագուստով բռնապետ անվանել:

Թվում է թե Մոհամմեդ Բեն Սալմանը համոզված է.«Նպատակը արդարացնում է միջոցները»: Այդ շրջանակներում Մոհամմեդ Բեն Սալմանի կարծիքը հետևյալն է.«Երբ իշխանության ղեկին ես նստած բոլորը ոչ թե պետք է սիրեն քեզ, այլ պետք է վախենան»: Սակայն այդ տոմսը մի լուսանցք էլ ունի, որն ասում է.«Ժողովուրդը չպետք է ատի քեզ»: Սակայն Սաուդյան Արաբիայի զարգացումների ընթացքը ցույց է տալիս, որ Մոհամմեդ Բեն Սալմանի մոտեցումների հետևանքով Սաուդյան Արաբիայի և միջազգային մասշտաբով նրա անհատականության ու բռնապետական քայլերի նկատմամբ ատելություն է առաջացել: Այդ կապակցությամբ քաղաքական շրջանակները ընդգծում են, որ Մոհամմեդ Բեն Սալմանի տիրակալական ձգտումները խորտակելու են նրան:

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը համոզված է, որ Սաուդյան Արաբիայում իշխանության հասնելու միակ ուղին ընդդիմադիրների վրա ճնշումներն ավելացնելը, ձերբակալությունները և ցուցադրական քայլեր կատարելն է: Այս խնդիրը խոսում է Սաուդյան Արաբիայում Մալեք Սալմաների գերդաստանի մասնավորապես Մոհամմեդ Բեն Սալմանի գլխավորությամբ ձևավորվող բռնատիրության վտանգների մասին: Ճնշողական քաղաքականությունները առաջ տանելու հետ զուգընթաց Մոհամմեդ Բեն Սալմանը ձգտում է հասարակության ուշադրությունը շեղել այդ երկրում տեղի ունեցող մարդկային իրավունքների ծավալուն խախտումներից: Այդ շրջանակներում Ալե Սաուդական ռեժիմը ձգտում է ժողովրդին հետ պահել այդ երկրում ժողովրդավարական իշխանություն ձևավորելու բարեփոխական մտքից ու այդ ուղղությամբ կատարվող քայլերից: Իհարկե, քանի որ Սաուդյան Արաբիայի այսպես կոչված բարեփոխումները ընթանում են Ալե Սաուդի իշխանության պաշտոնյաների միջև ուժի պայքարի շրջանակերում գործնականում Ալե Սաուդի պաշտոնյաներին ուղղորդում է դեպի առավել ճնշումեր գործադրելու կողմը և վերջերս ժողովրդի վրա ճնշումների ավելացումը վկայում է այդ կարգի մոտեցման առկայության մասին:

Մոհամմեդ Բեն Սալմանի քայլերը առավել քան երբևէ առաջացրել է ժողովրդի բողոքը: Սա այն դեպքում է, երբ նա Սաուդյան Արաբիայում և տարածաշրջանում իր որդեգրած վտանգավոր քաղաքականություններից հանրության ուշադրությունը շեղելու համար մեղքը բարդում է ուրիշների վրա և իր արածների համար ուրիշ երկրների պատասխանատուներին է մեղադրում: Սակայն Մոհամմեդ Բեն Սալմանի դեմ ձևավորված հակազդեցությունները վկայում են, որ նա հաջողության չի հասել իր որդեգրած քաղաքականություններում: Սաուդյան Արաբիայի զարգացումներից պարզվում է, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգը իր բռնապետական մոտեցումներով ենթարկվելու է աշխարհի ու տարածաշրջանի նախորդ բռնապետների ճակատագրին: