Մամուլի տեսություն 26-11-2017
Մոհամմեդ Բեն Սալմանի և Սադամի անհատականությունների միջև համեմատության եզրեր անցկացնելով երևան են գալիս բազմաթիվ նմանություններ:
Ղոդս
Բեն Սալմանի խելագարությունը տապալելու է սաուդացիներին
Մոհամմեդ Բեն Սալմանի և Սադամի անհատականությունների միջև համեմատության եզրեր անցկացնելով երևան են գալիս բազմաթիվ նմանություններ և ինչ-որ կերպով Մոհամմեդ Բեն Սալմանին կարելի է մեր օրերի Սադամը համարել, քանի որ երկուսն էլ բարձր դիրքի, կրթության, ընդունակության ու յուրահատուկ կարողությունների տեր անձինք չեն ու զուրկ լինելով քաղաքական ու ռազմական փորձից, չափազանց շահամոլ ու եսակենտրոն անձնավորություններ են և ուժի տիրանալու համար վերացրել են իրենց երկրների քաղաքական մեծ թվով հայտնի գործիչների ու իշխանության են տիրացել բռնի ուժի միջոցով: Սադամը պլանավորել էր, որ իր գլխավորությամբ Իրաքն արաբական աշխարհի առաջնորդը կդառնա ու Մոհամմեդ Բեն Սալմանն էլ նույն ընթացքին է հետևում և այլ երկրների ներքին հարցերին միջամտելով փորձում է իսլամ աշխարհի ու արաբական աշխարհի թիվ մեկ ուժը դառնալ: Միևնույն ժամանակ հենց այնպես որ Սադամն Իրաքը զենքի պահեստի էր վերածել, Մոհամմեդ Բեն Սալմանն էլ ջանք է գործադրում Արաբիային գործնականում զենքի մեծ պահեստն ու աշխարհում զենք գնող ամենախոշոր երկիրը դարձնել: Սադամը որոշ ժամանակ վայելում էր ԱՄՆ-ի ու եվրոպացիների պաշտպանությունը և ներկա պայմաններում Մոհամմեդ Բեն Սալմանն էլ Իրանի դեմ հարձակման համար սիոնիստների հովանավորությունն է վայելում: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ գործ ունենք Սադամի նման անհատականության հետ:
Ջավան
Աշխարհազորայինները մնալու են երկրաշարժից տուժածների կողքին
Քերմանշահի երկրաշարժից տուժածներին օժանդակելու համար այդ տարածք մեկնած ուժերից շատերն անցած օրը փրկարարական աշխատանքներն ավարտվելուց ու երկրաշարժից տուժածների ժամանակավորապես վրաններում բնակեցվելուց հետո, այդ տարածքից հեռացան, սակայն 5800 աշխարհազորայիններ ծանր պայմաններում ու ցուրտ եղանակի խստացմամբ մնացին երկրաշարժից տուժածների կողքին, որպեսզի տների վերանորոգման ու վերակառուցման գործում օգնեն ժողովրդին: Սա աշխարհազորի ու աշխարհազորայինների էությունն ու փիլիսոփայություն է, որ պիտի ավարտին հասցնեն աշխատանքն ու մինչև աշխատանքի ավարտը ներկայություն ունենան: Հիմա էլ ինչպես Իրանի Վերակառուցման զորաշարի կազմակերպության տնօրեն զորավար Նոըման Ղոլամին է ասել. «Իսլամական հեղափոխության պահակազորը մինչև այդ տարածքների լիարժեք վերակառուցումն մնալու է ժողովրդի կողքին»:
Ղոլամին ընդգծել է. «Այս ուժերը տեղակայված են 31 գյուղական կայաններում և իրականացնելու են վերակառուցման ու ժողովրդին օժանդակելու աշխատանքները»: Նա նշել է, որ այդ տարածքներ առաքված ժողովրդական օժանդակություններն աղետին հաջորդած առաջին օրերի արտակարգ իրավիճակի ու ժողովրդի անհրաժեշտ կարիքների վերացման համար են եղել: Նրա խոսքերով. «Նկատի առնելով տարածքի զրկվածությունը, վերակառուցման համար ժողովրդի, կառավարության ու պատասխանատուների օժանդակության կարիք ունենք»: Երկրի Վերակառուցման զորաշարժի կազմակերպության տնօրենը տեղեկացրեց երկրի արևմուտքում երկրաշարժից տուժած տարածքներում պահակազորի նահանգային 31 ստորաբաժանումների ներկայության մասին:
Իրան
Բորսայի 50-ամյա մրցանիշը փշրվեց
Իրանի բորսայի ցուցանիշը գերազանցեց իր գործունեության 50-ամյա պատմության մրցանիշը: Երեկ Թեհրանի բորսայի ընդհանուր ցուցանիշը 1130 միավոր թռիչք արձանագրելով 1,27 տոկոսանոց աճ արձանագրեց և գերազանցեց 90469 միավորը: Մինչ այս բորսայի պատմական ամենաբարձր ցուցանիշը 89500 միավոր է եղել, որն արձանագրվել է իրանական 1392 թվականի դեյ ամսվա 15-ին՝ 11-րդ կառավարության աշխատանքի առաջին օրերին: Այսպիսով իրանական 1346 թվականի բահման ամսից ի վեր երբ Թեհրանում աշխատանքն սկսեց արժեթղթերի շուկան, երեկ Թեհրանի բորսան արձանագրեց ամենաբարձր ցուցանիշը:
Թեհրանի բորսայում երեկ իրականացված ընդհանուր առևտրի արժեքը գերազանցեց 295 միլիարդ դոլարը, որը իրականացվեց 73654 առևտրական գործարքների ընթացքում ավելի քան մեկ միլիարդ 334 միլիոն բաժնեթղթերի ու արժեթղթերի փոխանակման միջոցով:
Կապիտալի շուկայի փորձագետ Մոհամմեդ Ջամալին «Իրան» օրաթերթի հետ զրույցում բորսայի ցուցանիշի թռիչքի համար նշել է երկու գլխավոր պատճառներ: Նրա ընդգծմամբ պարտատոմսերի շուկայի կարգավորումն ու բանկային տոկոսադրույքը 15 տոկոսի վրա պահելը բորսայի աճի համար հող նախապատրաստած գլխավոր պատճառներից է եղել: Նա հավելել է. «Հիմնական ապրանքների, այդ թվում նավթի, հանքանյութերի ու հիմնական մետաղների համաշխարհային գների աճը նույնպես խթանել է Թեհրանի բորսայի ցուցանիշի պատմական աճը»:
Ալիք
Միացյալ Նահանգները կդադարեցնի Սիրիայում քուրդ զինյալներին զենքի մատակարարումները
Միացյալ Նահանգները կդադարեցնի Սիրիայում քուրդ զինյալներին զենքի մատակարարումները: Ըստ «tert.am»-ի՝ հայտնում է «Associated Press» գործակալությունը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ «հստակ հրահանգներ է տվել» քրդերին զենքի մատակարարումները դադարեցնելու վերաբերյալ:
Այդ տեղեկությունը հաստատել է Սպիտակ տունը՝ հաղորդագրություն տարածելով հեռախոսազրույցի մասին և նշելով, որ Թրամփը տեղեկացրել է Թուրքիայի նախագահին՝ Սիրիայում իրենց գործընկերներին տրամադրվող ռազմական աջակցության վերաբերյալ սպասվող փոփոխությունների մասին»:
Սպիտակ տունը նշել է, որ այդ քայլը համապատասխանում է ԱՄՆ վարչակազմի քաղաքականությանը և հիշատակել է ԴԱԷՇ ահաբեկչական խմբավորման այսպես կոչված նախկին մայրաքաղաք Ռաքքայի ազատագրումը: Թրամփի վարչակազմը մայիսին հայտարարել էր, որ կսկսի զինել քրդերին Ռաքքայի ազատագրման համար մարտերից առաջ:
Ինչպես նշում է գործակալությունը, այս քայլը կարող է օգնել կարգավորել ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարված հարաբերությունները, որոնք կտրուկ հակադրվում էին ԴԱԷՇ-ի դեմ պայքարի մեթոդների հարցում:
Գործակալությունը նշում է, որ հայտնի չէ, թե արդյոք Թրամփի վարչակազմը տեղեկացրել է քրդերին ռազմական աջակցության դադարեցման մասին մինչև Թուրքիային այդ մասին հայտնելը:
news.am
փոքրաթիվ հայերն աշխատում են հիմնականում բժշկության ասպարեզում. Լևոն Արևշատյան
Զիմբաբվեում բնակվող հայերի թիվը չի գերազանցում 30-ը՝ ներառյալ աֆրիկյան այս պետությունում հաստատվածների թոռներն ու ծոռները: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության Զիմբաբվեի գրասենյակի նախկին տնօրեն Լևոն Արևշատյանը: Նա Զիմբաբվեում է բնակվում 1998 թվականից:
Լևոն Արևշատյանի փոխանցմամբ՝ Զիմբաբվեում բնակվող հայերի մի մասն արդեն քաղաքացիություն ունի, ոմանք՝ ժամանակավոր կեցության իրավունք:
Ինչպես ամենուր՝ այստեղ նույնպես կարողանում են աշխատանք գտնել: «Հայն աշխատասեր է: Այստեղ էլ աշխատում են: Բժշկության ասպարեզում կան հայեր՝ բժիշկներ, ատամնաբույժներ: Ես էլ աշխատում էի որպես համաճարակաբանության գծով խորհրդատու: Կան նաև բիզնեսով զբաղվող հայեր»,- պատմում է Արևշատյանը:
Հայերը Զիմբաբվեում փոքրաթիվ են, բայց կապված են միմյանց. պարբերաբար հանդիպում են, այցելում միմյանց: «Մեծ համայնք չկա, ինչպես Հարավային Աֆրիկայում: Ի դեպ՝ այնտեղ նույնիսկ ցանկանում էին հայկական եկեղեցի կառուցել, բայց հարցը մինչև հիմա չի լուծվել: Հարավային Աֆրիկայում շուրջ 300 հայ կա: Այնքան էլ մեծ թիվ չէ, բայց եթե եկեղեցի ունենային, շատ լավ կլիներ»,- ասում է Լևոն Արևշատյանը:
Նա 20 տարի աֆրիկյան տարածաշրջանում է աշխատել՝ Նիգերիայից մինչև Կոնգո. գործի բերումով համաճարակաբանն աֆրիկյան ավելի քան 30 երկրում է եղել: Վստահեցնում է, որ Զիմբաբվեի նման ծաղկուն երկիր Աֆրիկայում չի տեսել: