Ամերիկյան խաբեություն ՝ Իրանն ահաբեկչությանն աջակցող առաջատար երկիրն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i77403-Ամերիկյան_խաբեություն_Իրանն_ահաբեկչությանն_աջակցող_առաջատար_երկիրն_է
Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հրապարակային պարտություններից հետո, Թեհրանի դեմ իրենց թշնամական դիրքորոշման շրջանակում, ամերիկացի պետայրերն ԻԻՀ-ին մեղադրում են ինչպես իրենք են ասում ՝ ահաբեկչությանն աջակցելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2017 14:27 Asia/Tehran
  • Ամերիկյան խաբեություն ՝ Իրանն ահաբեկչությանն աջակցող առաջատար երկիրն է

Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հրապարակային պարտություններից հետո, Թեհրանի դեմ իրենց թշնամական դիրքորոշման շրջանակում, ամերիկացի պետայրերն ԻԻՀ-ին մեղադրում են ինչպես իրենք են ասում ՝ ահաբեկչությանն աջակցելու մեջ:

Երեքշաբթի օրը սիոնիստների հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահի տեղակալ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի հանդուրժում տարածաշրջանում և աշխարհում ահաբեկչությանը ցուցաբերվող Իրանի աջակցությունը: Ավելի վաղ ևս, ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն Իրանին մեղադրել էր  տարածաշրջանում ահաբեկչությանը սատարելու  մեջ: 

Ամերիկացի պետայրերն այն դեպքում են Իրանին մեղադրում ահաբեկչությանն աջակցելու մեջ, երբ Թեհրանը որպես Ասիայի արևմուտքի ռամավարական նշանակության տարածաշրջանում Դիմադրության առանցքի դերակատար, վնասազերծել է ամերիկացիների դավերը ՝ քայլելով տարածշրջանում անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ: Այդ կապակցությամբ , ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հակադարձելով ԱՄՆ նախագահի տեղակալ Մայք Փենսի խոսքերին ասել է .«Ամերիկացի պետայրերն այնպիսի հանգամանքներում են Իրանին մեղադրում ահաբեկչությանը սատարելու մեջ, երբ Իրանը մշտապես իրենն է համարել տարածաշրջանի անվտանգությունը»:

Այդ դիրքորոշման արդյունքում, Սիրիայի և Իրաքի օրինական կառավարություններին օգնելու նպատակով, Իրանը որոշեց մարտի դաշտում հաղթել ԻԼԻՊ-ին: Իրանի ղեկավարությամբ Դիմադրության առանցքի ռազմավարական հաջողությունը համարվում է տարածաշրջանում ամերիկա-սիոնիստական նախագծերի ձախողում, որին նպատակն էր Իսրայելի ռեժիմի անվտանգության երաշխավորումը և Դիմադրության առանցքի թուլացումը: Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի խալիֆայության ավարտը վկայում է տարածաշրջանում ԻԻՀ կայունացնող դերակատարության մասին: Նման պայմաններում, ամերիկացի պետայրերի զավեշտական խոսքերը չեն կարող հակակշռի տակ տանել տարածաշրջանում և աշխարհում ահաբեկչության նենգ երևույթի դեմ պայքարի համատեքստում Իրանի կառուցողական ու դրական դերը և գլխիվայր ներկայացնել իրողությունը:

Բոլորի համար պարզ է տարածաշրջանում ահաբեկչական տարբեր խմբերին ամերիկացիների ու նրանց դաշնակիցների ցուցաբերած աջակցությունը: Այդ մասին են վկայում ահաբեկչությանը ցուցաբերվող Վաշինգտոնի և նրա դաշնակիցների ՝ այդ թվում Արաբիայի աջակցությունները: 2009 թվականի դեկտեմբերին գրած մի նամակում ԱՄՆ ժամանակի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշել է Արաբիայում գործող որոշ կառույցների անուններ, որոնք ֆինանսավորում են ահաբեկչական խմբերին: Որպես այդպիսին օրինակները շատ են, սակայն իր սեփական շահերից ելնելով, ԱՄՆ-ի կառավարությունը լռում է այդ մասին՝ փորձելով մոլորեցնել բոլորին:

GlobalResearch ամերիկյան կայքը չորեքշաբթի օրը գրել է.«Բրիտանիայի արտաքին հետախուզական ծառայություն MI-6-ի նախկին անդամ  Էլեստեր Քրուգը համոզված է.«ԱՄՆ-ի դաշնակից Արաբիան հիմնադրվել է ահաբեկչության հիմքերի վրա»: Այդ շրջանակում, Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Ասադ Աբու Խալիլն ասել է.«Արաբիայի ռեժիմի գաղափարախոսությունն ամբողջությամբ համապատասխանում է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման սկզբունքներին»:

Արաբիայի հետ ԱՄՆ-ի բարեկամությունը համարվում է ահաբեկիչ արտադրող ռեժիմի հետ գործակցություն: Իսկ այդ քաղաքականությունը հանգեցրել է տարածաշրջանում ԻԼԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների ստեղծմանը: Խմբեր, որոնց կործանումն այսօր իրականացվում է ահաբեկչության և Դիմադրության առանցքի իրական պայքարի արդյունքում: Ինչպես ասել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը ՝ Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի մեծ պարտությունը մտահոգում ու ապշեցնում է ամերիկացիներին: