Մամուլի տեսություն 02-12-2017
Մոգերինիի համոզմամբ, միջուկային համաձայնությունը կարող էր ներառել նաև այլ հարցեր: «Դա ճիշտ էր, թե ՝ սխալ, արդեն անցած հարց է համարվում: 14 տարի առաջ է որոշում կայացվել այդ մասին»․ ավելացրել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն:
Ջավան
Մոգերինին ափսոսանք է հայտնել, որ ՀԳՀԾ-ն հրթիռային բնույթ չի ստացել
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու ՝ Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով՝ Իրանի հետ բանակցությունները միջուկային հարցով սահմանափակումը սխալ է եղել և պետք է հարցում ներառվեին նաև տարածաշրջանային հարցեր: Ըստ երևույթին, ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ-ի ճնշումների պատճառով եվրոպացի պետայրերը ևս խոսել են միջուկային համաձայնության հոդվածների թերի լինելու մասին: Մոգերինին, ով մշտապես եղել է ՀԳՀԾ-ի իրականացման կողմնակիցներից մեկը և բազմիցս քննադատել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարումը, այսօր խոսում է միջուկային համաձայնության թերությունների մասին: Մոգերինիի համոզմամբ, միջուկային համաձայնությունը կարող էր ներառել նաև այլ հարցեր: «Դա ճիշտ էր, թե ՝ սխալ, արդեն անցած հարց է համարվում: 14 տարի առաջ է որոշում կայացվել այդ մասին»․ ավելացրել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հայտնել է , որ եվրոպական երկրները հարգում են միջուկային համաձայնությունը, իսկ Մոգերինին ափսոսանք է հայտնում այն բանի համար, որ ՀԳՀԾ-ում տեղ չեն գտել տարածաշրջանային այլ հարցեր ՝ ներառյալ Իրանի հրթիռային ծրագիրը: Տարածաշրջանային հարցեր ասելով, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն նկատի ունի Իրանի հրթիռային ծրագիրը, որի հետ կապված ԱՄՆ-ը և Եվրոպական երկրները հայտարարել են, որ պետք է այլ գործարք կնքել Իրանի տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ , ինչին կտրականապես ընդդիմացել են իրանցի պետայրերը, հայտարարելով ՝ «Հրթիռային հարցը քննարկման ենթակա չէ : Դա վերաբերում է Իրանի պաշտպնանունակության ոլորտին»:
Մոգերինի ընդգծմամբ, ԵՄ 28 անդամներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել են, որ միջուկային համաձայնության բոլոր գլուխների գործադրումը ԵՄ-ի համար ապահովական գլխավոր գերակայություն է համարվում: «Միջուկային համաձայնությունը կցված է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևին, հետևաբար ԱՄՆ-ն չի կարող դրանից հրաժարվել կամ դրա գործադրման հարցում ընտրովի մոտեցում կիրառել»,-հայտարարեց ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն:
Իրան
Հյուսիսային Կորեան պատրաստ է նախապայմաններով բանակցել ԱՄՆ-ի հետ
Հյուսիսային Կորեա այցելելուց հետո, Ռուսաստանի կուսակցությունների խորհրդարանական պատվիրակությունը հայտարարել է, որ Փխենյանը պատրաստ է երրորդ երկրի ներկայությամբ բանակցել ամերիկացիների հետ: Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի նախագահը ևս նշել է, որ դիվանագիտությունը ճգնաժամի կարգավորման միակ ելքն է:
Վիտալի Պաշինի հավաստմամբ, Հյուսիսային Կորեան պատրաստ է հավասարության սկզբունքով և երրորդ երկրի ներկայությամբ բանակցել ԱՄՆ-ի հետ:
Հյուսիսային Կորեայի հարցով արտահերթ նիստում էր գումարվել նաև ՄԱԿ-ի ԱԽ-ում, որը սակայն ապարդյուն է ավարտվել: ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ ՝ Նիքի Հեյլին մյուս երկրներից պահանջել է դադարեցնել Հյուսիսային կորեայի հետ իրենց հարաբերությունները: Իսկ կազմակերպությունում Ֆրանսիայի ներկայացուցիչը նաև մյուս երկրներին կոչ է արել խստացնել Հյուսիսային Կորեայի դեմ ճնշումները: Գերմանիայի ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումցի հետո ասել է, որ Բեռլինը չի ցանկանում փակել Փխենյանում իր դեսպանատունը, սակայն դրա հավանականությունը չի բացառվում:
galatv.am
Մինչեւ 2050թ.-ը Եվրոպայում մուսուլմանների թիվը կարող է եռապատկվել
«Առաջիկա տարիներին Եվրոպայում մուսուլմանների թիվը զգալիորեն կավելանա, հնարավոր է, մի քանի անգամ: Նման կանխատեսում են արել Pew Research Center վերլուծական հիմնադրամի մասնագետները»,-հաղորդում է գերմանական Die Welt պարբերականը:
«Հետազոտության հեղինակները դիտարկել են 3 հնարավոր սցենար: Առաջին սցենարի համաձայն, այսպես կոչված, «զրոյական միգրացիայի» դեպքում եվրոպական բոլոր 30 երկրներում մահմեդական բնակչության թիվը կաճի 4,9-7,4%-ով, Գերմանիայում՝ 6,1-8,7%-ով: Բանն այն է, որ Եվրոպա ժամանած մուսուլմանները, ովքեր միջինը 13 տարով երիտասարդ են տեղաբնակներից, ծնելիության ավելի բարձր ցուցանիշներ են ապահովում»:
«Երկրորդ սցենարով դիտարկվել են «չափավոր միգրացիայի» հետեւանքները: Այն դեպքում, եթե Եվրոպա չթողնեն փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց, եւ մուտքի իրավունք ունենան միայն ուսանողական եւ աշխատանքային վիզաներ ունեցողները, Եվրոպայում մուսուլմանների թիվը կկրկնապատկվի՝ աճելով 11%-ով»:
«Երրորդ սցենարը վերաբերում է «միգրացիայի բարձր մակարդակին»: Միգրացիոն մեծ հոսքի դեպքում, օրինակ, ինչպիսին արձանագրվեց 2014-2016թ.թ.-ին, Եվրոպայում 3 անգամ կավելանա մահմեդականների թիվը»:
«Թվերը եւ կոնկրետ մոդելները համարվում են «տեսականորեն հնարավոր», սակայն դա չի նշանակում մուսուլմանական մեծամասնության ձեւավորում՝ «Եվրոպայի իսլամիզացիա»՝ ծայրահեղ դեպքում մինչեւ դարի կեսերը»,-նշվում է հոդվածում:
«Ըստ հետազոտողների, մեկ այլ ակնհայտ միտում է եվրոպական հասարակության ծերացումը եւ թվի նվազումը: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Հունգարիան, Ռումինիան, Խորվաթիան եւ Պորտուգալիան, միգրացիոն հոսքի մակարդակը կմնա ցածր: Դա կապված է կամ իշխանությունների ձեռնարկած համապատասխան միջոցների, կամ միգրանտների համար այդ երկրների սոցիալ-տնտեսական համակարգի գրավչության ցածր մակարդակի հետ»:
«Հասարակության մեջ համատեղ կեցության բնականոն ընթացքի համար վճռորոշ գործոն է ոչ թե կրոնական պատկանելությունը, այլ համատեղ արժեքների շուրջ համաձայնության պատրաստակամությունը ժողովրդավարության եւ իրավական պետության ոգով»,-եզրափակում է գերմանական պարբերականը:
Աղբյուր՝ Die Welt
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան