Մամուլի տեսություն 09-12-2017
Թեմակալ առաջնորդը դատապարտել է Թրամփի որոշումը։
Ալիք
Թեմակալ առաջնորդը դատապարտել է Թրամփի որոշումը
Մեծապես սխալ և անարդար այդ որոշումի դեմ, մենք մեր բողոքի և դատապարտության ձայնն ենք բարձրացնում, որովհետև և՛ իսլամի համար և՛ քրիստոնեության համար անընդունելի որոշում է սա, քանի որ Երուսաղեմն իբրև միաստվածային կրոնների կենտրոն անաբաժան մասն է կազմում Պաղեստինի:
Խոր ցասումով ու մեծ վրդովմունքով լսեցինք ԱՄՆ-ի նախագահի որոշումը Երուսաղեմ քաղաքի կապակցությամբ և իր երկրի դեսպանատունն այնտեղ փոխադրելու մասին:
Ուստի, կոչ ենք ուղղում աշխարհի արդարասեր ու խաղաղասեր ժողովուրդների հոգևոր ու աշխարհիկ ղեկավարության, որպեսզի ամեն ինչ անեն այդ որոշումը բեկանելու համար:
Սեպուհ արք. Սարգսյան
Առաջնորդ Թեհրանի հայոց թեմի
Իսլամական խորհրդարանում իրանահայության պատգամավորներ Կարեն Խանլարյանը և Ժորժիկ Աբրահամյանը դատապարտել են Ղոդսը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահի որոշումը:
«Իրանահայ համայնքի անունից խստորեն դատապարտում ենք միջազգային օրենքներն և պատմական ու քաղաքական իրականությանը հակասող, Ղոդսը որպես իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահի որոշումը: Ղոդսը մշտապես համարվել է Աստվածային կրոնների սրբավայրն ու կենտրոնը և ԱՄՆ-ի դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու մասին Թրամփի որոշումը սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը, Աստվածային կրոնների միասնականությանն ու ճնշված ժողովուրդների իրավունքներին:
Արման
Ջանսոնը Թեհրանում ՝ առաջարկային փաթեթով
Անցյալ տարի Իրանում ձերբակալվեց Բրիտանիայի քաղաքացի Նազանին Զաղերին: Բրիտանիայի ԱԳ նախարարը հերքել էր երկքաղաքացի Զաղերիի դեմ ներկայացված լրտեսության մեղադրանքը: Նազանին Զաղերին այժմ իր դատապարտության հինգ տարին է անցկացնում: Դեկտեմբերի 9-ին Իրան է այցելել Բրիտանիայի ԱԳ նախարարը: Այցի շրջանակում քննարկվելու են երկու երկրի միջև հարաբերությունների, նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր: Իսկ «Ռոյտերզ» գործակալությունը հաղորդել է, որ Թեհրանում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը Բորիս Ջանսոնը զրուցելու է Զաղերիի ազատ արձակման մասին:
Անցյալ ամիս Բորիս Ջանսոնն իր երկրի խորհրդարանում ասել էր, որ Զաղերին Իրանում դասավանդում էր լրագրողներին: Thomson Reuters գործակալությունը, որտեղ աշխատում էր Զաղերին, քննադատել է Ջանսոնի այդ խոսքերը: Ջանսոնն ասել էր, որ Թեհրան է մեկնում ՝ իր հետ բերելով առաջարկների մի փաթեթ և քանի որ Զաղերիի մասին նրա հայտարարությունները բարդացրել են իրավիճակը, ուստի վերլուծաբանները համոզված են, որ նրա այցը մի քանի նպատակներ է հետապնդում: Առաջինը ՝ տեսակետների քննարկման և հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերն են, իսկ երկրորդը ՝ Նազանի Զաղերիին ազատ արձակելու փորձերի ձեռնարկումը: Ուստի պետք է սպասել և տեսնել, թե Ջանսոնն ի՞նչ առաջարկ ունի : Ոմանք Զաղերիի դատապարտության հարցն առնչում են Իրանին բրիտանիայի պարտքերին, սակայն Բահրամ Ղասեմին ասել է , որ Զաղերիի և գումարային հարցը երկու տարբեր ոլորտների են վերաբերում և միմյանց հետ ոչ մի առնչություն չունեն:
Էբթեքար
Աշխարհն ընդդեմ Թրամփի որոշման
Իշխանության գալուց ի վեր Թրամփի աղմկահարույց քայլերը քիչ չեն եղել: Սակայն վերջինը ՝ Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք ճանաչումը, տարբերվում է նախկիններից: Թրամփն այն դեպքում է հրամայել իր երկրի դեսպանատունը Թելավիվից Ղոդս տեղափոխել, երբ իրեն նախորդող պաշտոնակիցները նման քայլի դիմելու համարձակություն չեն ունեցել:
Թրամփի այդ որոշումը Իսրայելի և արաբների միջև հաշտության բանակցությունները տապալելուց բացի, հակասում է նաև միջազգային օրենքներին: Ըստ ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 181 բանաձևի, Ղոդսը ճանաչվել է մուսուլմանների, հրեաների ու քրիստոնյաների ընդհանուր հայրենիքը: Թեև որոշ փորձագետներ Թրամփի այդ որոշումը որակում են ցուցադրական քայլ ՝ երկրի ներքին խնդիրների պատասխանատվությունից խույս տալու համար, սակայն մյուսների համոզմամբ, դա Միջին Արևելքում ԱՄՆ-ի և իսրայելի կողմից նոր ռազմավարության սկիզբ է համարվում:
Թեջարաթ
Եվրոպան հատուկ արժութային հիմնադրամի կարիք ունի
2010 թվականին Գերմանիայի ֆինանսների նախկին նախարարն առաջարկել էր Եվրոպայի համար հատուկ արժութային հիմնադրամ ստեղծել: Առաջարկը սակայն մերժվեց Ֆրանսիայի կառավարության և եվրոպական ընկերությունների կողմից: Այս տարի նա Գերմանիայի խորհրդարանի խոսնակն է և կրկին անգամ հանդես է եկել նույն առաջարկով: Եթե Գերմանիայի գործընկերները մերժեն այդ առաջարկը, ապա նրանք մեծ սխալ թույլ տված կլինեն: Եվրոպան հատուկ արժութային հիմնադրամի կարիք ունի, որպեսզի հնարավոր լինի նոր գրավչություններ ապահովել: 2011-2012 թթ.-ին եվրոգոտին մեծ անկում ապրեց: Նորահայտ շուկաները նման լճացումների ծանոթ են, որտեղ կապիտալի հոսքը դադարում է: Հիմնադրամի հարցում պետք է հաշվի առնել երեք բաղադրիչներ: Նախ դա պետք է ուղղակի հասանելի լինի Եվրոպայի կենտրոնական բանկին: Երկրորդը ՝ օժանդակություն ստացող երկրների համար ֆինանսական ճգնության տարբեր աստիճանների բնութագրումն է: Եվ վերջապես եվրոպական կայունության մեխանիզմը պետք է թույլ տա մասնագետ մեծամասնությանը որոշումներ ընդունել, քանի որ ֆինանսական օգնությունը ստացվելու է ազգային բյուջեից: