«Միջին Արևելքի խաղաղության» համագումարը Պաղեստինի հարցի կարգավորման նպատակով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i78377-Միջին_Արևելքի_խաղաղության_համագումարը_Պաղեստինի_հարցի_կարգավորման_նպատակով
Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին հայտարարել է, որ մոտ ապագայում պատկան կողմերի մասնակցությամբ Պեկինում կայանալու է «Միջին Արևելքի խաղաղության» համագումարը՝ Պաղեստինի հարցի կարգավորման նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2017 08:59 Asia/Tehran
  • «Միջին Արևելքի խաղաղության» համագումարը Պաղեստինի հարցի կարգավորման նպատակով

Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին հայտարարել է, որ մոտ ապագայում պատկան կողմերի մասնակցությամբ Պեկինում կայանալու է «Միջին Արևելքի խաղաղության» համագումարը՝ Պաղեստինի հարցի կարգավորման նպատակով:

Վաղուց ի վեր Չինաստանի կառավարությունը պաղեստինյան խմբավորումներին հովանավորել է Սիոնիստական ռեժիմի զավթողականության դիմաց, սակայն երբեք Պաղեստինի հարցով չի ընդդիմացել ԱՄՆ-ին կամ Սիոնիստական ռեժիմին: Վերջերս նկատի առնելով միջազգային զարգացումներում ավելի ակտիվ դերակատարություն ունենալու Չինաստանի կառավարության որոշումը, Պեկինը հայտարարել է, որ մտադիր է Պաղեստինի թեմայով Միջին Արևելքի մասին համագումար անցկացնել:

Սակայն Չինաստանի արտգործնախարարի այն հայտարարությունը, որ եթե պետք է Երուսաղեմի մասին որոշում կայացվի, պետք է բանակցություն տեղի ունենա և հաշվի առնվեն միջազգային օրենքները, վկայում է այն մասին, որ նրա կողմնորոշումը հաշտվողական է և հակասում է մուսուլմանների կարծիքին: Որովհետև մուսուլմանները ոչ միայն Սիոնիստական ռեժիմին որպես քաղաքական ինքնություն չեն ճանաչում, այլև Երուսաղեմը Պաղեստինի անբաժան մասն են համարում, որը չի կարող բանակցության թեմա լինել:

Միջին Արևելքի թեմայով համագումար անցկացնելով Չինաստանի կառավարությունը մտադիր է ցույց տալ, որ այս տարածաշրջանի իրավիճակը կարևոր է իր համար: Այս բոլորն այն դեպքում, երբ Միջին Արևելքից էներգա ներկրելու և այս տարածաշրջանի շուկաների գրավչության պատճառով Չինաստանի համար կարևոր է այս տարածաշրջանում կայունությունն ու անդորրը:

Այդ իսկ պատճառով Չինաստանը մտադիր է համագումար անցկացնելով և մուսուլմաններին ինքնազսպվածության կոչ ուղղելով, Միջին Արևելքում կանխել ճգնաժամն ու անապահովությունը: Քանի որ Չինաստանը տարածաշրջանում իր տնտեսական նախագծերը, այդ թվում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծն իրագործելու համար տարածաշրջանում կայունության, խաղաղության ու համագործակցության կարիք ունի:

Քաղաքական հարցերի փորձագետ Լի Շաո Շիանն ասում է.«Միջին Արևելքում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի իրագործումը շահավետ է լինելու այս տարածաշրջանի տնտեսական զարգացման համար: Քաղաքական տեսանկյունից Չինաստանը դրական ուժ է Միջին Արևելքում քաղաքական կարգը վերահաստատելու համար և ցանկանում է ապագայում դրական դերակատարություն ունենալ Միջին Արևելքի քաղաքական կայունության ու վերակառուցման գործընթացում»:

Ամեն դեպքում, Չինաստանն այն ժամանակ է կարող որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ դրական դերակատարություն ունենալ խաղաղության ու կայունության հաստատման գործընթացում, երբ կկարողանա իր կարողություններից օգտվել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հատկապես Պաղեստինի հարցով իսլամական երկրների դիրքորոշումները հովանավորելու համար: Անտարակույս ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի նկատմամբ Չինաստանի զգուշավոր քաղաքականության շարունակվելը չի կարող բավարարել Չինաստանի ակնկալիքները Միջին Արևելքում: