Պուտինի տարածաշրջանային այցը Սիրիա, Եգիպտոս և Թուրքիա
Սիրիա և Եգիպտոս այցելությունն ավարտելով, երկուշաբթի օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա է ժամանել:
Սիրիայի ռուսական «Հմեյմիմ» ավիաբազա ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ռուսական զորքի մի մասի դուրս բերման մասին:
Եգիպտոս այցելության ժամանակ, Վլադիմիր Պուտինի և իր պաշտոնակից Աբդուլֆաթահ Ալ-Սիսիի ներկայությամբ, ատոմակայան կառուցելու պայմանագիր է ստորագրվել:
Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության մեջ այս երեք երկրները մեծ նշանակություն ունեն : Պուտինի ղեկավարությամբ, Ռուսաստանը մեծ քայլեր է վերցրել տնտեսական ու ռազմական ոլորտում վերականգնման համար, նպատակ ունենալով դառնալ գերտերություն :
Նկատի առնելով այս մոտեցումը, Մոսկվան հստակ քայլեր է ձեռնարկել՝ տարածաշրջանի խոշոր ու կարևոր պետություններ Թուրքիայի, Եգիպտոսի և Սիրիայի հետ բազմակողմանի հարաբերություններն ընդլայնելու համար:
Սիրիայի հարցով Ռուսաստանի կարևորագույն նպատակն է պահպանել Սիրիան որպես Միջին Արևելքում ու Միջերկրականի ափին գտնվող գեոպոլիտիկական տեղակայման միակ կետ և այդ երկիրը հարթակ ծառայեցնել Միջին Արևելքի քաղաքական ու ռազմական հավասարությունների վրա ազդելու համար:
Քաղաքական գիտությունների եգիպտացի դասախոս՝ Նուրհան Ալ-Շեյխի կարծիքով, Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորմամբ չի ավարտվելու Մոսկվայի դերակատարությունը: Ռուսաստանը շարունակելու է մնալ Դամասկոսի գլխավոր դաշնակիցը: Այդ իսկ պատճառով, չնայած Պուտինը հայտարարել է Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման մասին, սակայն Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնատարները կարևորել են Սիրիայում ռուսական ռազմաբազաների, այդ թվում՝ «Հմեյմիմ»-ի ավիաբազայի և «Տարտուս»-ի ծովային բազայի պահպանումը:
Թուրքիայի անվտանգության հարցերի փորձագետ Մեթե Յարարը համոզված է, որ Վլադիմիր Պուտինը Սիրիայից իր ուժերի դուրսբերման մասին որոշումը կայացրել է հաշվի առնելով իրանցի ու թուրք գործընկերների նկատմամբ վստահությունը:
Մյուս կողմից, Պուտինը Կահիրե է այցելել արաբական ամենամեծ երկրում իր ազդեցությունը մեծացնելու համար: Մոսկվան Միջին Արևելքի, այդ թվում Եգիպտոսի ու Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններն ընդլայնելով, փորձում է նվազեցնել Արևմուտքի սահմանած պատժամիջոցների ճնշումը: Այսօր Եգիպտոսը ռուսական զենքերի ամենամեծ գնորդներից է: Պուտինի այցի ընթացքում ատոմակայան կառուցելու մասին պայմանագրի կնքումը նույնպես վկայում է երկու երկրի տնտեսական հարաբերությունների ընդլայնման մասին:
Վերջին երկու տարիների ընթացքում, հատկապես Սիրիայում Մոսկվայի ռազմական ներկայությունից հետո, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները բազմաթիվ վայրիվերումներ են ունեցել : Ամեն դեպքում, այսօր նոր շրջան է սկսվում Մոսկվա-Անկարա հարաբերություններում: Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները բազմակողմանի են: Մոսկվան Անկարային մասնակից դարձնելով Աստանայի բանակցություններին, Թուրքիային ներգրավել է Սիրիայի մասին իր քաղաքականության ծիրում: Ընդհանուր առմամբ, Պուտինի տարածաշրջանային այցը տեղի ունեցել այդ երկրների հետ հարաբերություններն ընդլայնելու և Միջին Արևելքում Մոսկվայի դերակատարությունը խորացնելու համար: