Էներգետիկայի ոլորտում Իրանի ու ՌԴ-ի ռազմավարական համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i78659-Էներգետիկայի_ոլորտում_Իրանի_ու_ՌԴ_ի_ռազմավարական_համագործակցությունը
Ռազմավարական համագործակցությունների զարգացման նպատակով Իրանի նավթի ազգային ընկերության և ՌԴ Գազպրոմ ընկերության միջև Թեհրանում կնքվել է Փոխըմբռնման երկու հուշագիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2017 08:47 Asia/Tehran
  • Էներգետիկայի ոլորտում Իրանի ու ՌԴ-ի ռազմավարական համագործակցությունը

Ռազմավարական համագործակցությունների զարգացման նպատակով Իրանի նավթի ազգային ընկերության և ՌԴ Գազպրոմ ընկերության միջև Թեհրանում կնքվել է Փոխըմբռնման երկու հուշագիր:

Չորեքշաբթի օրը, Իրանի նավթի ազգային ընկերության և ՌԴ-ի գազպրոմ ընկերության գործադիր տնօրեններ Ալի Քարդարը և Ալեքսեյ Միլլերը «Գազային ոլորտում համագործակցության ուղեքարտեզ» խորագրով փոխըմբռնման հուշագիր են կնքել: Կողմերը նաև ստորագրել են «Իրան LNG» կառուցման ուսումնասիրության և նախագծի գործնականացման մասին փոխըմբռնման հուշագիրը: Իրանի հետ երկու հուշագերի կնքումից հետո լրրողներին տված զրույցում Ալեքսեյ Միլլերն ասել է.«Այսօր կարևոր քայլ է կատարվել Իրանի հետ գազային բաժնում համագործակցության ոլորտում»:

Աշխարում որպես առաջին ու երկրորդ գազի մեծ պաշարներ ունեցող երկրներ ԻԻՀ-ի և ՌԴ-ի համագործակցությունը համաշխարհային շուկայում վճռորոշ և ռազմավարական նշանակություն ունի: Որպես տարածաշրջանային ու միջազգային դերակատարներ Թեհրանն ու Մոսկվան կարևոր դեր ունեն միմյան կարիքների բավարարման հարցում և լրացնում են միմյանց: Տարբեր ոլորտներում Իրանն ու ՌԴ-ն համագործակցության լավ ներուժ ունեն և էնէրգետիկ ոլորտում երկկողմ հարաբերություները դարձել է երկու երկրի համագործակցությունների խորհրդանիշը: Բուշեհրի միջուկային էլեկտրակայանը Իրանի ու ՌԴ-ի կառուցողական համագործակցության խորհրդանիշն է և այսօր այդ համագործակցությունը տարածվել է էներգետիկայի տարբեր, այդ թվում նավթի ու գազի ոլորտներում: Այս շրջանակներում, Իրանի նավթի նախարարի միջազային հարցերով տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինինա ասել է.«Իրանն ու ՌԴ-ն համաձայնության են եկել ռազմավարական համագործակցություներ ծավալել էներգետիկայի ոլորտում, որն իր մեջ ներառում է նվաթադաշտերի ու գազադաշտերի ընդլայնման հարցով համագործակցություններից մինչև հետազոտությունների բաժնում համագործակցության ոլորտները»:

Էներգետիկայի հարթակում Իրանն ու ՌԴ-ն ազդեցիկ դերակատարներ են: Մեկը որպես ՕՊԵԿ-ի անդամ և մյուսը այդ կառույցից դուրս գտնվող անկախ արդյունահանող, ռազմավարական դերակատարություն ունեն էներգետիկայի այդ թվում նավթի ու գազի համաշխարհաին շուկայի հավասարակշռման դասավորման հարցում: Գազպրոմը մատակարարում է Եվրոպայի համար անհրաժեշտ գազի 25 տոկոսը և այսպիսի պայմաններում աշխարհի գազի ամենամեծ պաշարներն ունեցող Իրանի հետ Գազպրոմ ընկերության համագործակցությունը կարող է ընդլայնել երկու երկրի համատեղ դերակատարության շրջանը: Այդ շրջանակներում նախատեսված է, որ Իրանի LNG գազի ոլորտում ՌԴ-ն համագործացի Իրանի հետ, որպեսզի այդ երկրի գազը արտահանվի այլ երկրեր: Աշխարհում ՌԴ-ի Գազպրոմ ընկերության զբաղեցրած դիրքի պատճառով նախատեսվում է, որ գազի արտահանման ոլորտում այդ ընկերությունը սկսի աշխատել որպես Իրանի գործընկեր, սակայն Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի խոսքերով այս քայլի իրագործումը կախված է կողմերի ապագա բանակցություններից:

Դեպի Եվրոպա գազի արտահանման հարցում, աշխարհագրական դիրքի ու մեծ պաշարներ ունենալու բերումով Իրանը տարածաշրջանի ամենահարմար երկիրն է: Իրականացված հետազոտությունների համաձայն մինչև 2020 թվականը պարզվել է դեպի Եվրոպա արտահանումների առավելոագույն ծավալը: Իրանը կարող է բավարարել Եվրոպայի համար անհրաժեշտ գազի շուրջ 30 մլրդ. խմ-ն: Այս խնդիրը կրկնապատկում է Իրանի նավթի ազգային ընկերության ու ՌԴ-ի Գազպրոմ ըներության համագործակցության նշանակությունը: Իրանի նավթի ազգային ընկերության և ՌԴ-ի ԳԱզպրոմ ընկերության միջև կնքված «Գազային համագործակցության ուղեքարտեզ» ռազմավարական հուշագիրը կարելի է գնահատել այդ շրջանակներում: