Մամուլի տեսություն 16-12-2017
Ղոդսն իսլամական քաղաք է մնալու։
Արման
Ղոդսն իսլամական քաղաք է մնալու
Թուրքիայի նախագահ և իսլամական համագործակցությունների կազմակերպության հերթական նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հրավերով, իսլամական երկրների ղեկավարների երկօրյա նիստ գումարվեց Ստամբուլում: Արտահերթ նիստը նվիրված էր Ղոդսը որպես Իսրայելի ռեժիմի հայտարարելու Դոնալդ Թրամփի և Իսրայելի վերջին սխալ քայլի քննարկմանը: 1948 թվականին և Իսրայելում հրեական կառավարության ձևավորմանը զուգընթաց, ՄԱԿ-ի ԳԱ-ն որոշեց, որ Ղոդսը պետք է դառնա մուսուլմանների, հրեաների ու քրիստոնյաների համար սուրբ ու պատմական քաղաք, սակայն Իսրայելը շարունակեց իր ոտնձգությունները և քաղաքը քաղաքական առումով գրավելուց հետո, հայտարարեց, որ դա Իսրայելի մայրաքաղաքն է:
Թեև ոչ մի երկիր է՝ այդ թվում ԱՄՆ-ը չընդունեց միակողմանի այդ քայլը, սակայն Հորդանանը հայտարարեց, որ Ղոդսը համարվում է այդ երկրի երկրորդ մայրաքաղաքը: Չհարգելով ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մի բանաձևը, Իսրայելը շարունակեց Պաղեստինում իր առաջընթացը: Թուրքիայի նախագահն իսլամական երկրների ղեկավարներին կոչ է արել Ղոդսի արևելյան հատվածը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք: Առաջարկն ընդունվեց իսլամական 60 երկրների կողմից:
Իրավիճակն այնպիսինն է, որ Իսրայելը, Արաբիան և Թրամփի թիմը փորձում են կանխել քաղաքական մեծ հոսքի ձևավորումը, իսկ իսլամական երկրները նպատակ ունեն չթողնել, որպեսզի այդ սադրիչ քայլն արդյունավորվի: Մյուս կողմից, Իսրայելը փորձում է ապակողմնորոշելով միջազգային հանրությանը, ուշադրությունը շեղել Իրանի և Արաբիայի կողմը: Ընդհանուր առմամբ լարված իրավիճակ է: ԻԻՀ պետայրերն անկասկած լինելու են զգոն և այդպիսով հօդս են ցնդելու Թրամփ-Նեթանյահու-Բին Սալման նենգ եռանկյան ծրագրերը:
Ալիք
Զարիֆի արձագանքը Հեյլիի անհիմն մեղադրանքներին. «Ցուցադրելով երկաթի մի կտոր անհիմն մեղադրանքներ են հասցեագրում Իրանին»
«alikonline.ir» - Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջավադ Զարիֆն արձագանգել է նախօրեին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հէյլիի կողմից Իրանին հասցեագրված անհիմն մեղադրանքներին:
«Քողարկելու համար տարածաշրջանում իր ներկայությունը, ինչպես նաեւ այն գործողությունները, որոնք հիմնականում պատերազմական հանցագործություն են համարվում, ԱՄՆ-ն ցուցադրելով երկաթի մի կտոր փորձում է անհիմն մեղադրանքներ հասցեագրել Իրանին»,- ասել է դոկտ. Զարիֆը՝ հավելելով, թե կասկածից վեր է, որ հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում տիկ. Հէյլին չուներ իրեղեն որեւէ ապացույց, իսկ նրա ելույթը հավատ չէր ներշնչում անգամ արեւմտյան երկրներին:
«Այս ելույթի նպատակը միանշանակ է. մոռացության տալ մի կողմից ԱՄՆ-ի մասնակցությունը մեր տարածաշրջանում, հատկապես՝ Եմենում տեղի ունեցող հանցագործություններին, իսկ մյուս կողմից՝ Երուսաղեմը որպես Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու վերաբերեալ ԱՄՆ-ի եւ Թրամփի չափազանց վտանգավոր քայլը»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը:
Իրանի հասցեին հնչեցրած Նիքի Հէյլիի մեղադրանքներն ամբողջովին անհիմն համարելով, դոկտ. Զարիֆն ընդգծել է. «Տարածաշրջանում առկա սպառազինության աղբյուրը պարզ է: Յստակ է, որ Եմենը ռմբակոծվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների եւ ռումբերի միջոցով: Այս իրականությունը չի կարող հերքել ոչ ոք»:
Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հէյլին մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները հստակ ապացույց ունի, որ Իրանը զենք-զինամթերք է տրամադրում Եմենի զինյալներին՝ ոտնահարելով միջազգային պատժամիջոցները:
Իրան
Արաբիայի ԱԳ նախարարը հայտարարել է Թելավիվի հետ հաշտության ուղեքարտեզի մշակման մասին
Աշխարհը շարունակում է դողալ Թրամփի որոշման հետցնցումներից , իսկ Արաբիան, որը հայտարարում է , թե աջակցում է պաղեստինցիներին, ուրախ է , որ հնարավորություն է ստեղծվել Իսրայելի հետ սերտ կապեր հաստատելու համար: Ռիադը չի կարողանում թաքցնել իր ուրախությունն այդ կապակցությամբ: Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրը հայտարարել է, որ Ռիադն ուղեքարտեզ է մշակում Իսրայելի և իսլամական ու արաբական երկրների հետ հարաբերությունները նորմալացնելու համար: Դա կոչվում է «Արաբական խաղաղության նախաձեռնություն»: Արաբիայի ԱԳ նախարարի խոսքով, եթե խաղաղության գործընթացն արդյունավորվի պաղեստինիցների և Սիոնիստական ռեժիմի միջև հարցերի խաղաղ կարգավորմամբ, ապա Իսրայելը նորմալ հարաբերություններ է հաստատելու իսլամական ու արաբական երկրների հետ: Արաբիան փորձում է թաքցնել, որ Իսրայելի հետ կապեր ունի՝ փորձելով խույս տալ Իսլամական աշխարհի հետ առճակատումից:
Իրանի հետ Իսրայելի հարաբերությունների մասին, Արաբիայի ԱԳ նախարարը նշել, որ դա պայմանավորված է իրանցիների որոշմամբ: Ըստ Ալ-Ջոբայրի՝ Իրանն իրոք աջակցում է միջազգային ահաբեկչությանը: Արաբիայի ԱԳ նախարարն ասել է , որ իր երկիրը դատապարտում է Ղոդսն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը: Նա հերքել է այն մասին լուրերը, որ Ռիադն աջակցում է Թրամփի այդ քայլին:
civilnet.am
Բացվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին
Այսօր տեղի է ունեցել Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Կառավարության մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ վարչապետն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, որտեղ ներկա է գտնվել «Մեղրի ազատ տնտեսական գոտու» բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գոտու տարածքով, ծանոթացել այնտեղ ստեղծված ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին:
Ազատ տնտեսական գոտին ստեղծվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, գոտու կազմակերպիչ է ճանաչվել պետության կողմից ստեղծված «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն։ Ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ) նախատեսված է կառուցապատել երկու փուլով:
Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում գործունեությունը կազմակերպելու համար:
Երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար: Վերոնշյալ տարածքներից շուրջ 50 հեկտարը կտրամադրվի շահագործողների գործունեության, 10 հեկտարը՝ լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները՝ գրասենյակային և այլ ծառայությունների համար։
Լրագրողների հետ զրույցում վարչապետ Կարապետյանը նշել է, որ ԱՏԳ-ի հետ կապված կառավարության մտադրությունները լուրջ են: «Մեր մտադրությունները բավական լուրջ են, որովհետև վստահ ենք, որ այն պայմանները, որոնք ստեղծվելու են Մեղրիի ազատ տնտեսական գոտում և այն հնարավորությունները, որոնք ունի մեր երկիրը, նկատի ունեմ տնտեսական ռեժիմները, որոնք մենք ունենք ԵԱՏՄ-ի, Եվրամիության, մեր հարևան Իրանի ու այլ երկրների հետ, շատ լավ հնարավորություններ են ստեղծում, որպեսզի բիզնեսը զարգանա»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ տնտեսական գոտում նախատեսվում է ակտիվացնել Իրանի հետ սահմանային առևտուրը, զբոսաշրջությունը, ակնկալվում է, որ իրանցի գործընկերները կտեղակայվեն այստեղ, որպեսզի դուրս գան և Եվրամիության, և ԵԱՏՄ շուկաներ: «Ակնկալում ենք նաև, որ մեր գործընկերները կտեղակայվեն այստեղ, որպեսզի Իրանում աշխատելու հնարավորություն ունենան: Վստահ եմ, որ ազատ տնտեսական գոտին ունի շատ լավ հեռանկարներ: Ուրախ ենք, որ այսօր հայտարարվում է ազատ տնտեսական գոտու ռեժիմը բացելու մասին, սակայն իսկական աշատանքը հիմա է սկսվում»,- ընդգծել է նա:
Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտները։
Ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղ և կարտահանեն 250 մլն դոլարի ապրանքներ և ծառայություններ։
Իրանի հետ սահմանակից տարածքում ստեղծվող ազատ տնտեսական գոտին, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, առևտրային և լոգիստիկ հնարավորությունները, Հայաստանի բազմավեկտոր առևտրային արտոնյալ ռեժիմները, կարող է կամուրջ դառնալ Իրանի, ԵԱՏՄ և ԵՄ երկրների միջև։ Բացի այդ, Մեղրու ազատ տնտեսական գոտին կնպաստի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, այլև Հայաստան օտարերկրյա կապիտալի ներհոսքին, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների և ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը:
Վարչապետ Կարապետյանի ներկայությամբ ստորագրվել են ազատ տնտեսական գոտու գործունեության առաջին փաստաթղթերը: Մասնավորապես, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր։ Այն ստորագրել են նախարար Սուրեն Կարայանը և Մեղրի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը:
Համագործակցության հուշագիր է կնքվել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի և «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի միջև: Փաստաթուղթը ստորագրել են Մեղրի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը և «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արգամ Ջուլհակյանը:
Համագործակցության հուշագիր է կնքվել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի և «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ի միջև: Հուշագիրը ստորագրել են Մեղրի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը և «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Մուրադյանը:
Համագործակցության հուշագիր է կնքվել նաև «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության միջև, որը ստորագրել են Մեղրի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը և առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն։