Մամուլի տեսություն 23-12-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i79531-Մամուլի_տեսություն_23_12_2017
Ազգային անվտանգության հարցում Թրամփի խորհրդականը խոստովանել է, որ ՄԱԿ-ի քվեարկությունը մեծ ձախողում էր Վաշինգտոնի համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 23, 2017 18:11 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  23-12-2017

Ազգային անվտանգության հարցում Թրամփի խորհրդականը խոստովանել է, որ ՄԱԿ-ի քվեարկությունը մեծ ձախողում էր Վաշինգտոնի համար:

Իրան

ՄԱԿ-ը զգուշացրել է Թրամփին

 

Հինգշաբթի օրը ԱՄՆ-ը բախվել է խստագույն բացասական պատասխանին: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի 128 երկրներ դեմ քվեարկեցին Ղոդսը որպես Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Իհարկե այս քվեարկությունը մեծ փոփոխություններ չի ենթադրում , քանի որ մի կողմից իրականացման երաշխիք չունի, իսկ մյուս կողմից չի կարելի սպասել, որ այդ քվեարկության արդյունքում ԱՄՆ-ը փոխելու է իր քաղաքականությունը: ԱՄՆ-ին դեմ քվեարկելու տարբեր երկրների համաձայնությունը համարվում է Սպիտակ տանն ուղղված մեծ նախազգուշացում:

Ժամեր անց, ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ տարբեր երկրներին Վաշինգտոնի օժանդակության համար նրանց քվեարկությունը հիմք չի հանդիսանում: Ազգային անվտանգության հարցում Թրամփի խորհրդականը խոստովանել է, որ ՄԱԿ-ի քվեարկությունը մեծ ձախողում էր Վաշինգտոնի համար: Թրամփը և արտաքին քաղաքականության ոլորտում նրա աշխատանքային թիմը փորձում են համակարգված ռեալիզմի հասնել, սակայն ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել էր, որ համաշխարհային համակարգից դուրս արված քայլերը պատժի են արժանանալու : Իսկ Նյու Յորքում անցկացված քվեարկությունն ապացուցեց, որ դա ԱՄՆ-ն է , որ թուլացնում է համաշխարհային համակարգը:

Աղբյուր ՝ CNN

 

Ջահանե սանաաթ

Հեղափոխության Ֆրանսիան և Մակրոնիզմը

 

2013 թվականից ի վեր՝ նոր տարվա շեմին Economist-ն ընտրում է «տարվա երկիրը»: Ընդվզող երկրները ցուցակում չեն ընդգրկվում: Ի դեպ այն երկրները, որոնք տնտեսական հզորության բերումով կարևոր են համարվում ևս ցուցակում ընդգրկվելու շանս չունեն: Այդ դեպքում Չինաստանը և ԱՄՆ-ը մրցակիցներ չէին ունենալու: Ցանկում են երկրները, որոնք անցյալ տարվա ընթացքում որևէ քայլ են արել աշխարհում իրավիճակը լավացնելու համար:

Ցանկում ընդգրկվել են Հարավային Կորեան և Ֆրանսիան: Իր հյուսիսային հարևանի հրթիռային սպառնալիքների ընթացքում,Հարավային Կորեան արտակարգ տարի է թիկունքում թողել: ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև լարված հարաբերությունների ժամանակ, Հարավային Կորեան հաղթահարել է նաև ներքին ճգնաժամ:

2017 թվականին թվում է , որ Ֆրանսիան արդարացրել է բոլոր սպասելիքները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ երիտասարդ մի բանկիր, ով ավանդական կուսակցություններից ոչ մի օժանադություն չէր ստանում, հաղթեց նախագահական ընտրություններում, իսկ ավելի ուշ նրա կուսակցությունը ձեռք բերեց խորհրդարանի ամենաշատ մանդատները:

Նախընտրական փուլում Մակրոնը խոսում էր Ֆրանսիայի մասին, որի դռները բաց են արտասահմանյան գաղափարների և ներքին հասարակական փոփոխությունների առջև: Նախագահության առաջին կիսամյակում Մակրոնը և նրա կուսակցությունն ընդունեցին հակակոռուպցիոն օրինագիծ՝ դյուրացնելով ծանր աշխատանքի մասին օրենքները: Ֆրանսիան հաղթահարեց իր առջև ծառացած խնդիրները և այդպիսով դարձավ Economist-ի կողմից 2017 թվականի տարվա երկիրը:

 

tert.am

«Եթե Սաակաշվիլին դիմի անձնագիր ստանալու հարցով, ապա կստանա». Նիդեռլանդների ԱԳՆ

 

 

 

Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանը դիմել է Նիդեռլանդների միգրացիոն ծառայություն՝ խնդրելով քաղաքական գործչին ժամանակավոր կացության թույլտվություն տրամադրել:

Ինչպես հայտնում է vz.ru-ն, միգրացիոն ծառայության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Սաակաշվիլին «կնոջ հետ վերամիավորվելու հնարավորություն» է խնդրել: Աղբյուրը մանրամասնում է, որ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, Նիդեռլանդների քաղաքացի է:

Նիդեռլանդների անվտանգության և արդարադատության նախարարությունից հաղորդել են, որ միգրացիոն ծառայությունը հաստատել է քաղաքական գործչի՝ ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու իրավունքը:

Ավելի վաղ Նիդեռլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հալբե Զեյլստրան հայտարարել էր, որ Սաակաշվիլին Նիդեռլանդների քաղաքացիություն ստանալու իրավունք ունի, քանի որ ամուսնացած է այդ երկրի քաղաքացու հետ:

«Եթե նա դիմի անձնագիր ստանալու հարցով, ապա կստանա: Տեսնենք, թե դեպքերն ինչպես կզարգանան»,-ասել էր նախարարը: