Մերկելը Եվրամիության միասնությունն է ցանկանում
Նոր տարվա՝ 2018թ. առիթով հղած ուղերձում, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարևորել է հատկապես գալիք տարիներին Եվրամիության միասնության պահպանումը և հավաստիացրել է, որ Գերմանիայի ապագան Եվրոպայի ապագայից անջատված չէ:
Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհրդի հետազոտող Ժոզեֆ Յանինգը համոզված է, որ Գերմանիան մեծ դեր է ունենալու նոր Եվրոպայի ղեկավարման հարցում: Եվրոպայի միասնության պահպանման մասին Մերկելի հաղորդագրությունն իմաստավորվում է հաշվի առնելով Եվրոպայի զուգամերձությանը սպառնացող մարտահրավերները:
Գերմանիան ու Ֆրանսիան ցանկանում են, որ Եվրամիության բոլոր երկրներն առավել միավորված լինեն, որպեսզի միությունը վերածվի տնտեսական, ռազմական դաշնային քաղաքական ինքնության: Վերջին տարիների ընթացքում տնտեսական, սոցիալական ու մշակութային մարտահրավերները թիրախ են դարձրել Եվրամիության միասնությունը: Հետևաբար միության ղեկավարներին խիստ մտահոգում է Եվրամիության փլուզումը: Եվրամիության կազմավորման առաջին նպատակն է տարբեր ոլորտներում զուգամերձությունը: Համենայնդեպս Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնատարների միջև համակարծություն գոյություն չունի զուգամերձության վերջնական ձևի մասին:
Գերմանիայի խորհրդարանի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն դեմ է Եվրամիությունը ձևափոխելու և Եվրոպայի միացյալ նահանգների վերածելու մասին դիմումներին: Իսկ Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը ցանկանում է մինչև 2025 թվականը ստեղծել Եվրոպայի միացյալ նահանգներ և նոր Սահմանադրություն ձևավորել:
Իսկ Եվրամիության առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ միևնույն կարծիքներ են հնչում: Այդ մարտահրավերներից են որոշ եվրոպական երկրներում ֆինանսական ու եվրոպական ճգնաժամի շարունակվելը և փախստականների հարցը:
Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալով նույնպես մեծացան ազգայնական հակումները, ինչը հակասում է միավորված Եվրոպային: Մյուս կողմից, եվրոպական այս կառույցի թույլ և հզոր անդամների միջև ճեղքվածքի մեծանալը նույնպես Եվրամիության առջև ծառացած մարտահրավերներից են համարվում:
Ահաբեկչական գործողությունների և կլիմայական ու բնապահպանական փոփոխությունների հետևանքով առաջացած մարտահրավերները նույնպես Եվրամիության լուրջ խնդիրներից են համարվում:
Եվրոպացիներին խիստ մտահոգում է Եվրամիության թույլ գործունեությունը ֆինանսական ու տնտեսական և փախստականների ճգնաժամերի նկատմամբ: Հատկապես տնտեսական ճգնանքի քաղաքականությունը խիստ դժգոհանք է առացարել որոշ եվրոպական երկրներում:
Եվրամիությունն այսօր ճգնաժամեր է դիմագրավում, որոնց հաղթահարումը հնարավոր է անհապաղ բարեփոխումների իրագործմամբ և եվրոպական համակարծությամբ: