Իրանում անցկացվող խռովությունները ստվերի ներքո
Վերջին օրերի ընթացքում, Իրանի մի քանի քաղաքներում կենցաղային խնդիրների դեմ բողոքելով , մի խումբ մարդիկ ցույցեր են անցկացրել:
Երկրի տարբեր վայրերում տեղի ունեցած խռովությունների հետևանքով ավերվել է պետական գույք և զոհվել ու վիրավորվել են որոշ թվով մարդիկ:
Իրանում տեղի ունեցող իրադարձությունների մասին լրատվական ուղերձներն առաջնորդվում են Վաշինգտոնի դաշնակից մյուս պետությունների՝ և Սաուդյան Արաբիայի կողմից: Իրանի ժողովրդի թշնամիները և Մոնաֆեղին խամբակցությունը մի հաղորդագրություն տարածելով ողջունել են Սպիտակ տան կողմից ղեկավարվող խռովությունները:
Սակայն կարևոր հարցն այն է թե այս խրադարձությունները որքանով ազդեցիկ են որ Իրանի իսլամական համակարգի թշնամիները փորձում են այն մեծացնել: Մյուս կողմից այս դեպքերը ոչ մի առնչություն չունեն հասարակական և տնտեսական խնդիրներին և կառավարվում են արտասհմանից և հնարավոր է այդ խնդիրները հաղթահարել:
Մյուս կողմից չպետք է հարցը սև կամ սպիտակ տեսնել:
Լիբանանի «Ալ-Մայադին» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Ալի Շամխանին հայտարարել է, որ վերջին օրերի ընթացքում Իրանում տեղի ունեցող իրադարձությունների մասին հեշթեգը և ուղերձներն առաջնորդվում են ԱՄՆ-ի և Վաշինգտոնի դաշնակից մյուս պետությունների՝ Բրիտանիայի և Սաուդյան Արաբիայի կողմից:
Նշելով, որ այս խնդիրներում միջամտելու արտասահմանյան երկրների նպատակն է կանխել Իրանի առաջընթացը, Շամխանին հավաստիացրել է, որ իսլամական Իրանի թշնամիները փորձում են ներսից մասնատել երկիրը, սակայն դա նրանց երբեք չի հաջողվելու:
Իսլամական հեղափոխության փորձը ցոյց է տվել , որ արտասհմանյան սպառնալիքները չեն կարող վտանգել ԻԻՀ-ը: Սակայն տնտեսական ոլորտը և աշխատազրկությունը կարող են որոշ չափով վնասել հասարակության կայունությունը:
Անկասկած դժվարությունների մասին խոսելը ժողովրդի իրավունքն է և վկայում է կենսունակ հասարակության մասին: Անկասկած Իրանի իսլամական համակարգի սահմանադրությունում ընդգծված են ժողովրդի պահանջները արտահայտելու օրինական մեխանիզմները:
Այդ կապակցությամբ նաև մեծ է ԶԼՄ-ների դերակատարությունը, որը կարող է օգնել խնդիրների ճիշտ մեկնաբանությանն ու կարգավորմանը:
Սակայն չպետք է անտեսել արտաքին ավերիչ գործընթացների դերակատարությունը որոնք փորձում են վերջին հինգ օրերի ընթացքում Իրանում տեղի ունեցած դեպքերը ներկայացնել խեղաթյուրված ձևով:
Հետևաբար խնդիրները քննարկելիս պետք է նկատի առնել ժողովրդի կենցաղային դժվորությւոններն ու իսկական պահանջները կառավարությունից և այն զանազանել թշնամիների կողմից հետապնդվող նպատակներից: