Մամուլի տեսություն 04-01-2018
Իսլամական Իրանի տարբեր անկյունները կրկին ժողովրդի աչալրջության ու հզորության ցուցադրման ականատես էին: Ժողովուրդ, որը թշնամու հանդեպ իր ճանաչողությամբ կրկին ասպարեզ իջավ և մարեց խռովության ու խուլիգանության կրակը:
Ղոդս
Սադրանքի ու խուլիգանության դեմ ժողովրդի ընդվզումը
Իսլամական Իրանի տարբեր անկյունները կրկին ժողովրդի աչալրջության ու հզորության ցուցադրման ականատես էին: Ժողովուրդ, որը թշնամու հանդեպ իր ճանաչողությամբ կրկին ասպարեզ իջավ և մարեց խռովության ու խուլիգանության կրակը: Իրանի որոշ նահանգների բնակիչները երեկ հրապարակ իջան, որպեսզի ապացուցեց, թե իրենք առանձնացվում են մի խումբ խռովարարներից և իրենք շարունակում են հավատարիմ մնալ այն ինչին, որի համար իրենց արյունն են զոհաբերել: Իրանի աչալուրջ ու առաջնորդության սիրահար ժողովուրդը երեկ առավոտյան մեկ այլ «Դեյի 9»-ը կերտեց և փողոցներում իր ներկայությամբ և խուլիգանների ու իսլամական Իրանի երդվյալ թշնամիների ու ներքին վարձկանների հանդեպ իր նողկանքը հայտնելով, իր ուխտը վերահաստատեց իսլամական հեղափոխության ու առաջնորդության հետ և Իրանի թշնամիներին հասկացրեց, որ կենցաղային ու տնտեսական խնդիրները որևէ ազդեցություն չեն կարող գործել իսլամական հեղափոխությանն ու առաջնորդությանը պաշտպանելու ուղղությամբ Իրանի մեծ ժողովրդի վճռակամության վրա: Երեկ առավոտյան Իրանի շատ նահանգներ սրբությունների հանդեպ խուլիգանների և Իրանի թշնամիների անարգանքի դեմ Իրանի հեղափոխական ժողովրդի ընդվզման ականատես եղան: Իրանի ժողովուրդը կրկին ապացուցեց, որ պաշտպանում է իր հեղափոխությունն ու սրբությունների հանդեպ վիրավորանքը նույնիսկ մեկ պահ չի հանդուրժելու:
Իրան
ՄԱԿ-ի «ոչ»-ը Թրամփի հակաիրան ջանքերին
Ամերիկացի պաշտոնատարներ այն պայմաններում են Իրանի ժողովրդի պահանջատիրությունը պաշտպանելու և բողոքարարների կողքին կանգնելու մասին հավակնում, երբ այդ երկրի որոշ պաշտոնատարներ այն հավանականությունն են առաջ քաշել, որ Թրամփն իրանցի բողոքարարներին հովանավորող դիրքորոշման ամրապնդման նպատակով կարող է հրաժարվել Իրանի միջուկային շրջափակումների առկախման հրամանագիրը ստորագրելուց:
Եթե այդ քայլն իրականություն դառնա, դա թիրախ դարձրած կլինի միջուկային համաձայնության գոյությունը և հող կնախապատրաստի այն ժողովրդի դեմ տնտեսական խոցող շրջափակումների վերականգնման համար, որոնց հովանավորելու մասին է հավակնում Թրամփը: Նման պայմաններում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն Իրանում վերջին խռովությունների կապակցությամբ ամերիկացի պաշտոնատարների հաղորդագրությունները թշնամական բնութագրելով, հայտարարեց. «Իրանի կայունությունն ու անվտանգությունը հիմնված է այն ժողովրդի վրա, որոնք հակառակ տարածաշրջանում Թրամփի մտերիմ բարեկամների ժողովուրդներին քվեարկության ու բողոքելու իրավունք ունեն: Դժվարությամբ նվաճված այս իրավունքը պաշտպանվելու է և ներթափանցած տարրերին թույլ չի տրվելու բրտարաքներով ու ավերածությամբ կործանել այս իրավունքները»: Չնայած Իրանի ներքին հարցերին միջամտելուց հրաժարվելու կապակցությամբ Վաշինգտոնին ուղղված իրանցի պաշտոնատարների ազդարարությանը ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին կրկնելով Իրանի կապակցությամբ չապացուցված հավակնությունները կրկին հովանավորեց Իրանի որոշ քաղաքներում ծագած անհանդարտությունները:
Նա մատնանշելով, որ «Մենք չպիտի լուռ մնանք, Իրանի ժողովուրդը ձգտում է իր ազատությանը», ՄԱԿ-ի ԱԽ-ից ու Մարդու իրավունքների իրավունքների խորհրդից պահանջեց Իրանի վերջին զարգացումների քննարկման համար նիստ գումարել: Այդ պահանջը դեմ առավ Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակի իմաստավոր հակազդեցությանը: Դա ի տես այն բանի, որ ԱԽ-ի հերթական նախագահը մերժեց Իրանի զարգացումների քննարկման համար արտահերթ նիստ գումարելու առաջարկը:
Քեհյան
Փխենյանն ու Սեուլն անտեսելով Թրամփի հայտարարությունները խաղաղության բանակցությունների մեկնարկը դրեցին
Չնայած ԱՄՆ-ի հստակ հակառակության ու խափանումներին Փխենյանն ու Սեուլը երեկ առաջին հեռախոսային կապը հաստատելով պաշտոնապես խաղաղության բանակցությունների մեկնարկը դրեցին: Այս բանակցություններն սկսվում են ԱՄՆ-ի դեմ Կիմ Ջունգ Ունի աննախընթաց սպառնալիքից ու դրան անմիջապես հաջորդած Սեուլի բանակցության առաջարկից հետո:
Հարավային Կորեայի միավորման նախարարությունը նոր տարվա կապակցությամբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջունգ Ունի ԱՄՆ-ի դեմ ունեցած աղմկահարույց ելույթից երկու օր հետո հայտարարեց, որ սահմանային հեռախոսագծի ակտիվացումից հետո երկու երկրի սպաներն առաջին հեռախոսային շփումն են ունեցել: Ունն այդ ելույթի ժամանակ խոսքն ուղղելով Թրամփին ասել էր, որ իր մատը գտնվում է իր սեղանի վրա տեղադրված ատոմային հարձակման կոճակի վրա և դա ոչ թե սպառնալիք, այլ իրականություն է: Նա միևնույն ժամանակ Հարավային Կորեայի օլիմպիական ձմեռային խաղերին իր երկրի մարզական խմբերի մասնակցության պատրաստակամությունը հայտնելով, Սեուլին խաղաղության բանակցություններ առաջարկ էլ ներկայացրեց, որն ընդառաջվեց Հարավային Կորեայի ԱԳ նախարարի կողմից:
ԱՄՆ-ն, որ երկու Կորեաների միջև տարաձայնության պատրվակով միլիարդավոր դոլար զենք է վաճառել այդ երկու երկրների հարևանության մեջ գտնվող երկրներին, դա նկատելով հակառակեց բանակցությունների հետ և հայտարարեց, որ մինչև այնքան ժամանակ, երբ Հյուսիսային Կորեան չի հրաժարվել իր միջուկային կարողությունից, այդ բանակցությունները պաշտոնապես չի ճանաչելու:
Ալիք
Թրամփի օրոք ԱՄՆ-ն ամենաքիչ փախստականներին է ընդունել վերջին 15 տարում
Թրամփի օրոք Միացյալ Նահանգները ընդունել է 29022 փախստական, ինչը վերջին 15 տարիների կտրվածքով ամենացածր ցուցանիշն է։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «USA Today» թերթը եւ ԱՄՆ պետքարտուղարության տվյալները։
Պարբերականի փոխանցմամբ, «վերջին անգամ նման ցածր ցուցանիշ գրանցվել է 2002 թվականին», երբ զգալիորեն դանդաղել էին օրինական միգրացիոն հոսքերը Վաշինգտոնում եւ Նիվ Յորքում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո։
«Հետագայում նախագահներ Ջորջ Բուշի եւ Բարաք Օբամայի օրոք փախստականներ ընդունելու քվոտաները տատանվել են տարեկան 70-80 հազար սահմաններում։ 2016 թվականին ԱՄՆ-ում այդ ծրագրով, որը տարածվում է իրենց երկրներում քաղաքական, ազգային, կրոնական կամ այլ դրդապատճառներով հետապնդումների ենթարկվող անձանց վրա, ներգաղթել է 94.8 հազար մարդ»,- գրել է թերթը։
Sputnik Արմենիա
Երևանի տոնածառը 80 տարեկան է. բուրժուական կյանքի մնացո՞ւկ, թե՞ նոր կյանքի
Խորհրդային տարիներին առաջին տոնածառը Երևանում տեղադրվել է 1937-38թթ–ի Նոր տարվա առիթով։ Հանրապետության հրապարակի տոնածառն այս տարի դարձավ 80 տարեկան։
Խորհրդային Միության առաջին 20 տարիներին Ամանորը նշելը, տոնածառ զարդարելն ու առավել ևս տոնին կրոնական ենթատեքստ հաղորդելը խորհրդային իշխանությունների կողմից արգելված էր։
Բայց նույնիսկ խորհրդային խիստ արգելքն ի զորու չեղավ կոտրելու ամենասիրելի տոնի նկատմամբ ժողովրդի ունեցած ջերմ զգացմունքը։
1930-ականներին, երբ պարզ դարձավ, որ ժողովրդի մեջ արմատացած սովորույթն անհնար է վերացնել, խորհրդային իշխանությունն արտոնեց Նոր տարվա տոնակատարությունները, բայց առանց կրոնական հիմքի ու Սուրբ ծնունդի մասին հիշատակման։
Նոր տարին հռչակվեց բացառապես քաղաքացիական տոն, տոնածառն` ուղղակի տոնական զարդ, Ձմեռ Պապն էլ` սովորական բարի ծերուկ, որին առավել երկրային դարձնելու համար խորհրդային քարոզչությունը նույնիսկ թոռնիկ նվիրեց:
Խորհրդային Միության առաջին համամիութենական տոնածառը մոսկովյան Կրեմլում դրվեց 1936թ-ի դեկտեմբերին։
Հայաստանի և ԽՍՀՄ մյուս հանրապետությունների երեխաներն այդ տարի դեռևս տոնածառ չունեցան։ Միութենական հանրապետությունների մայրաքաղաքներում տոնածառեր դրվեցին միայն հաջորդ տարի` 1937-38-ի Ամանորին։ Թե ինչպիսին էր Երևանի հրապարակի առաջին տոնածառը, դժվար է գուշակել։
Հրապարակային տոնածառերից հետո միայն ԽՍՀՄ շարքային քաղաքացիներն իրավունք ստացան տանը ևս անարգել տոնածառ զարդարելու ու Նոր տարին նշելու։
60-ականներին ԽՍՀՄ-ում բուռն զարգացում ապրող քիմիական արտադրության շնորհիվ խանութներում հայտնվեցին արդեն արհեստական տոնածառերը:
Երևանի կենտրոնում ամեն տարի զարդարվող տոնածառն այսօր էլ հավաքվում է բնական եղևնիներից կտրված ճյուղերից։ Ու դրա համար էլ ամեն տարի երիտասարդ է թվում, թեև այս տարի արդեն 80 տարեկան է։