Եվրոպայում քայլեր են արվում սոցիալական կայքերի դեմ
2018 թվականի սկզբից, Գերմանիայի կառավարությունը նոր օրենք է գործադրել, որը երկու միլիոնից ավելի օգտատերեր ունեցող սոցիալական կայքերին պարտավորեցնում է անօրինական տեքստեր պարունակող գրություններն այդ մասին տեղեկանալուց 24 ժամ անց, հանել կայքից: Օրենքը խախտող ընկերությունները տուգանվելու են 50 միլիոն եվրոյով:
Օրենքն առաջին հերթին կիրառվելու է Twitter, Facebook և Youtube կայքերի դեպքում: Եվրամիության կարևոր երկրներից մեկը համարվող Գերմանիայում նման օրենքի գործադրումը համարվում է նախապայման՝ եվրոպական այլ երկրներում նման օրենքների սահմանման համար: Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում մտահոգություններ կան խաբեության, կիբերհանցագործության, թրաֆիկինգի, անօրինական առևտրի հետ կապված: Եվրոպական կառավարությունները նաև վախենում են, որ ահաբեկչական խմբերը կարող են օգտվել համացանցից ՝ իրենց գործունեությունը ծավալելու համար: Ինչպես ասել է Europol-ի ղեկավար Ռաբ Վայնրայթը, ԻԼԻՊ-ը տարածում է իր սոցիալական մեդիա աշխատանքն՝ իր հայտարարություններն ու քաղաքականությունը հրապարակելու համար: Նման քայլերի նպատական առաջին հերթին քարոզչությունը և ԻԼԻՊ-ի քայլերի արդարացումն է: Սակայն կիբեր գործունեության առավել կարևոր նպատակը եվրոպական երկրների երիտասարդներին, մասնավորապես՝ Գերմանիայում, Ֆրանսիայում և Բրիտանիայում մուսուլման ներգաղթյալներին գրավելն է: Դա արվում է Եվրոպայում ահաբեկչական օպերացիաներ իրականացնելու համար: Կիբեր տիրույթի, հատկապես սոցիալական կայքերին հասանելիության, տարածվածության ու բարդության պատճառով, ԻԼԻՊ-ը կարողացել է իր անդամների միջոցով տարածել իր քաղաքականությունը: Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով նախարար Բեն Վալասն ասել է. «Google-ի և Facebook-ի նման ընկերություններն «անողոք շահողներ» է անվանում, նշելով, որ չնայած այդ սոցիալական կայքերի միջոցով անցանկալի պատգամների տարածմանը, ահաբեկչության ու առցանց ծայրահեղականության դեմ պայքարի համար ոչ մի օգնություն չի արվում: 2017 թվականի մայիսին Europol-ը տեղեկացրեց Եվրոպայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման սոցիալական կայքերի տարածման մասին և հայտարարեց, որ ահաբեկիչների հետ կապված ավելի քան երկու հազար մեդիա քայլեր են գրանցվել: Հաշվի առնելով իրավիճակը, Գերմանիայի կառավարության այդ որոշումն ընդունվել է նման ավերիչ գործընթացի շարունակումը կանխելու նպատակով: Օրենքի գործադրումը ենթադրում է և՛ անօրինական տնտեսական նպատակների համար սոցիալական կայքերի չարաշահումների, և՛ ահաբեկչական նպատակների կանխումը: Այնուամենայնիվ, որոշիչ գործոնը լինելու է վիրտուալ ցանցերի տեր ընկերությունների համագործակցության մակարդակը: Իսկ սոցիալական կայքերի նկատմամբ եվրոպացիների երկակի կողմնորոշումը և խիստ օրենքների սահմանումն , այն էլ այնպիսի պայմաններում, երբ նրանք քննադատում են մյուս երկրներում ստեղծված սահմանափակումները, վկայում է Արևմուտքի հակասական քաղաքականության մասին: