Մամուլի տեսություն 06-01-2018
Ժողովուրդն իր բաժին աշխատանքը կատարեց, հերթը պատասխանատուներինն է:
Քեյհան
Ժողովուրդն իր բաժին աշխատանքը կատարեց, հերթը պատասխանատուներինն է
Իսլամական Իրանի քաջարի և առաջնորդության սիրահար ժողովուրդը վերջին երկու օրերի ընթացքում հիշարժան ու պատմական սխրանք կերտեց և հյուսիսից հարավ ու արևելքից արևմուտք երկրի ամբողջ տարածքի փողոցներում իր ներկայությամբ դատապարտեց խռովարարների հրահրումները, որոնք մտադիր էին չարաշահման ենթարկել ժողովրդի տնտեսական ու կենցաղային արդար պահանջներն ու նոր ուխտ կնքեց առաջնորդության հետ: Այսօր և նրանից հետո, երբ ժողովուրդն իր բաժին աշխատանքը կատարեց, հերթը պատասխանատուներինն է, որպեսզի խիստ վերաբերմունք ցուցաբերեն խռովարարների ու ԻԼԻՊ-ի թափթփուկների հանդեպ:
Անկասկած անցած չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերի սխրանքը հավերժական է դառնալու Իրանի պատմության մեջ: Երկրի տնտեսական ոլորտի պատասխանատուներից արդար պահանջներ ունեցող ժողովուրդը, երբ առաջ քաշվեց իսլամական արժեքներն ու համակարգը պաշտպանելու անհրաժեշտության հարցը, հրապարակ իջավ ու իր երկրի դրոշները ձեռքին փողոց դուրս գալով, լսելի ձայնով թշնամուն հասկացրեց, որ Իրանը շաղկապված է եղել, է՛ ու շարունակելու է մնալ իսլամին ու առաջնորդությանը և Իրանի երկնքում թռչելու փորձ կատարած անգղները պիտի թողնեն իրենց սին հույսերն ու իրենց օրվա հացը մի այլ տեղ պիտի որոնեն:
Իրան
Ռուսաստան. Իրանի ներքին խնդիրները որևէ առնչություն չունեն ԱԽ-ին
ԱՄՆ-ն այն պայմաններում կրկնեց Իրանի ներքին բողոքների քննարկման նպատակով ԱԽ-ի արտահերթ նիստ գումարելու պահանջը, երբ ԱՄՆ-ի պետայրերի սեղանին դրվել է միջուկային շրջափակումների վերականգնման օրակարգը: ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը չհաստատելու կապակցությամբ Սպիտակ տան պաշտոնատարների հակասական արտահայտությունները պիտի այդ շրջագծում գնահատել: Այդուհանդերձ իրանցի բողոքարարներին պաշտպանելու համար Թրամփի ջանքերն ու նրանց կողքին կանգնած լինելու հավակնություն, այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի քաղաքական այրերը Իրանի անհանդարտությունների հետ կապված նրան լռություն պահպանելու կոչ են անում ու Սպիտակ տանը կոչ են անում հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին, ջանքեր են, որոնց ապարդյուն լինելն արդեն իսկ բոլորի համար պարզ են դարձել: Թրամփը պարզելու համար, թե ինչպես է պատրաստվում հարգել Իրանի բողոքարար ժողովրդի ցանկությունները, նախ հստակ բացատրություն պիտի ներկայացնի ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆի Թուիթերում կատարած այն գրառմանը, թե «ԱՄՆ նախագահը նման հարգանք ցուցաբերելու համար զարմանալի մեթոդ ունի, սկսած նրան «ահաբեկիչ ժողովուրդ»-ի պիտակ կպցնելուց ու նրա մուտքն ԱՄՆ արգելելուց մինչև Պարսից ծոցի անբան հանդեպ նեղմիտ վիրավորանքը։ Սակայն դրանցից լավագույն ՀԳՀԾ-ի տնտեսական շահերից նրանց զրկելով նրանց օժանդակելն է»: Վաշինգտոնի թշնամական դիրքորոշումների հանդեպ Զարիֆի բողոքն արտահայտվում է այն պայմաններում, երբ ԱՄՆ քաղաքական այրերը միջամտողական դիրքորոշումներ ընդունելուց հետո ներկայացրեցին ԱԽ-ի արտահերթ նիստ գումարելու առաջարկը: Այս առաջարկն առաջին հերթին մերժվեց ԱԽ-ի կողմից, սակայն ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը կրկին անգամ ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջեց Իրանում բողոքները քննելու համար արտահերթ նիստ գումարել: Դա ի տես այն բանի, որ Ռուսաստանի կառավարությունը նախօրոք հակառակելով այդ նիստի գումարման հետ, Վաշինգտոնի իշխանություններին մեղադրել է Իրանի ներքին հարցերին միջամտելու մեջ:
Աբրար
Մակրոնը պայքարի է դուրս գալիս կեղծված լուրերի դեմ
Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ այս տարի վերատեսության կենթարկի ֆրանսիական ԶԼՄ-ների մասին օրենքը, որպեսզի դիմակայի սոցիալական ցանցերում ստահոդ լուրերի տարածմանը, ինչը նա սպառնալիք է համարել լիբերալ ժողովրդավարության համար:
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն ասաց, որ ինքն ու իր թիմակիցներն անցած տարվա ընտրարշավի ժամանակ ստահոդ լուրերի ու տեղեկությունների տարածման զոհերից են եղել: Մակրոնը 2017 թվականի մայիսին իշխանության ղեկը ստանձնելուց հետո մեղադրանքների սլաքն ուղղեց ռուսական ԶԼՄ-ների, այդ թվում «Ռաշա Թուդեյ»-ի կողմը և հայտարարեց, որ իր մասին սխալ լուրեր ու տեղեկություններ են տեղադրվել կայքերում ու սոցիալական ցանցերում: Մակրոնն իր ամանորյա ելույթի ժամանակ լրագրողներին ասաց. «Լիբերալ ժողովրդավարությունը պաշտպանելու համար հզոր օրենքներ պիտի ունենալ»: Նա հավելեց. «Ինտերնետի բնագավառում աշխատանքի համար առավել թափանցիկություն է անհրաժեշտ, ինչը բովանդակությունը գրաքննության ենթարկելու իմաստով չե և դրա նպատակն է պարզել ինտերնետի միջավայրում քարոզչություն իրականացնող անձանց ինքնությունը»: Ֆրանսիայի երիտասարդ ղեկավարի ընդգծմամբ, եթե հստակ դառնա, որ ստահոդ լուրեր են տարածվել դատավորն օրենքի համաձայն կպատրող է բովանդակությունը հանելու, օգտատիրոջ հաշիվը փակելու և կամ որոշակի կայքին նրա հասանելիություն արգելելու վճիռ կայացնել:
«Սպուտնիկ Արմենիա»
Հայաստանին տրվող գազի սակագինը հաստատվեց, Ռուսաստանի կառավարությունը հավանություն տվեց
Հայաստանի համար 2018 թվականին սահմանված գազի գինը Դմիտրի Մեդվեդևը հրապարակել էր Երևան կատարած այցի ժամանակ։
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ արձանագրության ստորագրմանը, որով նախատեսված է 2018 թվականին պահպանել Ռուսաստանից մատակարարվող գազի սակագինը հազար խմ-ի դիմաց 150 դոլարի մակարդակում: Համապատասխան կարգադրությունը հրապարակված է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:
Նոյեմբերի վերջին արձանագրության ստորագրմանը հավանություն տվեց Հայաստանի կառավարությունը:
150 դոլար սակագինը (նախկին 165 դոլարի փոխարեն) սահմանվել էր 2016 թվականի ապրիլի 7-ին և վերահաստատվել հոկտեմբերին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երևանյան այցի ժամանակ:
«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության մասին հայ-ռուսական համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությանը, որի համաձայն` «Հայռուսգազարդի» կանոնադրական կապիտալում «Գազպրոմի» մասնաբաժինը 80%-ից հասցվել էր մինչև 100%:
Համաձայնագրում արված փոփոխությունների համաձայն` կողմերը պարտավորվում են ոչ ուշ, քան 2018 թվականի նոյեմբերի 1-ը մշակել և հաստատել «Գազպրոմ Արմենիայի» գործունեության դրամային հոսքերի հաշվարկների մոդելը գազամատակարարման և էներգամատակարարման համակարգերում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, որը «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերությունն է, Հայաստանի տնտեսության առաջատար ընկերություններից մեկն է և արձանագրում է լավագույն ցուցանիշներ` զբաղեցնելով առաջատար և կայուն դիրք հանրապետության տնտեսության հանգուցային ճյուղերից մեկը հանդիսացող գազաէներգետիկ ոլորտում։
2011 թվականից Հայաստանի համար ռուսական գազի գինը սկսեց բարձրանալ: Պայմանականորեն, Երևանը վճարում էր նախկին գինը, սակայն իրական և պաշտոնական արժեքի տարբերությունը հաշվարկվում էր որպես պարտք: 2013 թվականի վերջին այն հասավ 300 մլն դոլարի: Դրա դիմաց, 2013 թվականի դեկտեմբերին «Գազպրոմը» Հայաստանի կառավարությունից ստացավ երկրի գազատրանսպորտային համակարգի բաժնետոմսերի մնացած 20%-ը` դառնալով նրա 100% կառավարիչ: