Իրանի հրթիռային կարողությունը՝ թշնամիների աչքի փուշը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i80681-Իրանի_հրթիռային_կարողությունը_թշնամիների_աչքի_փուշը
ԻԻՀ-ն մեծ քայլեր է ձեռնարկել պաշտպանական կարողության բարձրացման ինչպես նաև տարածաշրջանային կայունության ու անվտանգության պահպանման ոլորտներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2018 14:55 Asia/Tehran
  • Իրանի հրթիռային կարողությունը՝ թշնամիների աչքի փուշը

ԻԻՀ-ն մեծ քայլեր է ձեռնարկել պաշտպանական կարողության բարձրացման ինչպես նաև տարածաշրջանային կայունության ու անվտանգության պահպանման ոլորտներում:

Հակաահաբեկչական պայքարում Իրանի հաջողությունները, վառ ապացույցն է այն ճշմարտության, որ եթե Արևմտյան Ասիայի տարածաշրջանում համեմատական կայունություն է տիրում դա կանխարգելող ուժի առկայության ինչպես նաև ԱՄՆ-ի գլխավորությամբ տարածաշրջանի ապակայունացմանը ձգտող ուժերին դիմակայելու արդյունքն է:

Կասկած չկա, որ ԱՄՆ-ն Իրանի կարողականությունը և ռազմական հզորությունը համարում է իր տիրակալական նպատակներին հասնելու արգելքը և այդ պատճառով էլ փորձում է օգտագործելով շրջափակումների և ԻԻՀ-ի կեղծ մեղադրանքներ ներկայացնելու մեթոդը թուլացնել Իրանի պաշտպանական կարողությունը: ԱՄՆ-ի կառավարությունը հենց այդ նպատաով էլ սահմանել է հակաիրանական շրջափակումները:

ԱՄՆ-ի ֆինանասների նախարարությունը վերջերս հայտարարել է, որ Իրանի հրթիռային ծրագրին աջակցելու պատճառով այդ երկրի արդյունաբերական հինգ խմբեր հանվում են համաշխարհային ֆինանսական համակարգից: 2017թ. հուլիսի 18-ին նույնպես ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը շրջափակման էր ենթարկել իրանական ու արտասահմանյան 18 անձանց ու ընկերությունների:

Իհարկե այս տեղաշարժերը հատուկ չեն միայն Թրամփի նախագահության շրջանին: ԱՄՆ-ի տարբեր կառավարությունները տարածաշրջանում ու աշխարհում Իրանի ազդեցության ուժի մասին խոստովանելուց բացի շարունակ ձգտում են թուլացնել Իրանի ռազմական՝ մասնավորապես հրթիռային ուժը:

2017թ. օգոստոսին American Enterprise վերլուծական հաստատությունը մի զեկույցում գրել է.«Ոլորտներից մեկը, որում Իրանը մասնագիտացել է բալիստիկ հրթիռների արտադրությունն է: Իրանի բալիստիկական հրթիռները այդ երկրի պաշտպանական ուժի առանցքն են կազմում և առայսօր Թեհրանը իր պաշտպանական արդյունաբերության ոլորտում մեծ ներդրումներ է կատարել բալիստիկակն հրթիռների արտադրման հարմար»:

Համաշխարհային ուժերի կողմից Սադդամ Հոսեյնին ցուցաբերված աջակցության արդյունքում մեկնարկած պարտադրյալ պատերազմի ժամանակաշրջանում Իրանի քաղաքները եւ բնակելի տարածքները մեծ վնասներ կրեցին՝ հատակպես Իրաքի բաասական ռեժիմի հրթիռային հարձակումների հետևանքով: Հրթիռային բաժնի հզորացման պատճառներից մեկն էլ անցյալի փորձառությունները և պարտադրյալ պատերազմի օրերին Իրանի համար առաջացած դժվարություններն են:

Պարսից ծոցի տարածաշրջանի մի շարք արաբական երկրների նման Իրանը երբեք միլարդավոր դոլարներ արժողությամբ զենք գնելու ցանկություն չի ունեցել: Քանի որ իր մեջ տեսել է միջազգային օրենքների շրջանակներում և իր ներուժին հենվելով պաշտպանական ոլորտում Իրանի կարիքները բավարարելու կարողությունը:

Սակայն երբեք Իրանի զինված ուժերը այդ կարողությունը չեն օգտագործել այլ երկրներին սպառնալու համար, բայց ցանկացած սպառնալիքի կամ Իրանն ու տարածաշրջանն ապակայունացնող խնդրի հանդիպելու դեպքում կդիմեն պատասխան քայլի:

Իրանի ռադիո-հեռուստատեսությանը տված հարցազրույցում ընդգծելով Իրանի պաշտպանական արդյունաբերության տեղական բնույթը Իրանի զինված ուժերի աջակցման ու պաշտպանության նախարար Բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հավաստել է.«Իսլամական Իրնաը իր մասնագետների շնորհիվ շարունակելու է այդ ուղին և սպառնալիքները, ճնշումներն ու շրջափակումների ազդեցություն չունեն Իրանի վրա»: