Մամուլի տեսություն 08-01-2018
ԻԻՀ համակարգի բռնահարվածության գլխավոր դրսևորումներից մեկը տիրակալ համակարգի ԶԼՄ-ների կողմից դրա յուրահատկությունների ու հատկանիշների գլխիվայր ներկայացվելն է:
Ջավան
Իրանում բողոքի իրավունքն ինչպե՞ս է
ԻԻՀ համակարգի բռնահարվածության գլխավոր դրսևորումներից մեկը տիրակալ համակարգի ԶԼՄ-ների կողմից դրա յուրահատկությունների ու հատկանիշների գլխիվայր ներկայացվելն է: Այդ պատճառով էլ աշխարհի շատ ժողովուրդներ երբ դեմ են կանգնում իրանցիների ունեցվածքին, կարողություններին ու մշակույթին զարմանք արտահայտելով հաստատում են, որ մինչ այդ խաբված են եղել Իրանի թշնամիների քարոզչություններից: Հիմա երբ վերջին անկարգություններ ու բողոքներն ավարտին են հասել տիրակալ համակարգը «բողոքարարների բռնաճշման» հավակնությամբ փորձում է նոր մթնոլորտ ձևավորել Իրանի համակարգի դեմ նպատակ ունենալով ՀԳՀԾ-ից հրաժարվելու փոխարեն մարդու իրավունքների պատրվակով նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ: Այդուհանդերձ Իրանի սահմաններից ներս էլ երբեմն էլիտայի որոշ ներկայացուցիչների մոտ այն տպավորությունը գոյություն ունի, որ բողոքի իրավունքը պաշտոնապես չի ճանաչվում և որևէ մեկը իշխանության քննադատելու կամ նրա դեմ բողոքելու իրավունք չունի: Ով նվազագույն բողոքն արտահայտի բանտ է նետվում: Բայց արդյոք իրականությունն այդպես է:
Վիճակագրական տվյալներն այլ բան են ապացուցում, ինչը կրկնապատկում է համակարգի բռնահարվածությունը: Հենց այս տարվա իրանական ամսվա ազար ամսվա 16-ին ավելի քան 700 համալսարաններում քննարկման նիստեր կազմակերպվեցին, որոնց շատերի արտոնությունը տրվել էր հենց կառավարության կողմից: Տվյալներն ապացուցում են, որ բողոքի իրավունքը պաշտոնապես ճանաչելու հարցում Իրանն առաջատար դիրք է զբաղեցնում աշխարհում:
Իրան
Բողոքի հանրահավաքների համար հատուկ վայր է նշանակվելու
Թեհրանի իսլամական քաղխորհուրդն անցած օրը երկրորդ կարգի շտապողականությամբ նախագիծ ընդունեց, որը կարելի է Սահմանադրության 27-րդ հոդվածի իրագործման ուղղությամբ գործնական քայլ համարել: Համաձայն այս հոդվածի «առանց զենքի հանրահավաքների ու քայլարշավների կազմակերպումն ազատ է պայմանով, որ դա չխանգարի իսլամի սկզբունքներին»: Այժմ իսլամական քաղխորհուրդը երկրորդ կարգի շտապողականությամբ ընդունած նախագծով Թեհրանի քաղաքապետարանին պարտադրել է Թեհրանի քաղաքացիների հանրահավաքների կազմակերպման ու քննադատությունների արտահայտման համար վայրեր ներկայացնի: Սա կարելի է վերջին բողոքներին ու անհանդարտություններին Թեհրանի քաղխորհրդի գործնական պատասխանը համարել, որը պաշտոնապես ընդունում է ժողովրդի բողոքի իրավունքը և դրա իրագործման համար դյուրություններ է ստեղծում: Իհարկե նախագծում որոշ անորոշություններ կան: Օրինակ մինչև վերջին անհանդարտությունները ժողովուրդը ըստ պահանջյալ հարկի համախմբվում էին նախագահական նստավայրի կամ խորհրդարանի շենքի դիմաց և իրենց ձայնը լսելի էին դարձնում պատասխանատուներին կամ պատգամավորներին: Հիմա պարզ չե, թե նոր հանրահավաքներին վայր հատկացնելով արդյոք քաղաքի այլ կետերում հանրահավաքների անցկացումն արգելվելու է, թե ոչ: Բացի այդ պարզ չե, թե այդ վայրում հանրահավաքների կազմակերպումն արտոնության կարիք է ունենալու, թե որոշ այլ երկրների օրինակով որևէ արտոնության կարիք չի զգացվելու:
Քեյհան
Ռիադում հակասաուդական հանրահավաքներ ընդդեմ Բեն Սալմանի ճգնության քաղաքականությունների
Ինչպես կարելի էր կանխատեսել Սաուդացի թագավորի ճգնության քաղաքականություններն այդ երկրում հրապարակային բողոքների հանգեցրին: Որոշ լրատու աղբյուրների հաղորդմամբ, Արաբիայի քաղաքացիները Բեն Սալմանի ճգնության քաղաքականությունների դեմ ի նշան բողոքի հանրահավաք կազմակերպեցին Ռիադում:
Բենզինի գինը 128 տոկոս, իսկ հավելյալ արժեքի հարկը 5 տոկոս բարձրացնելու կապակցությամբ սաուդացի թագավորի ընդունած վերջին որոշումն Արաբիայի ժողովրդի մոտ բողոքի առիթ է տվել: Քանի որ Արաբիայի նավթային խոշոր եկամուտները սաուդացի արքայազնների զեխությունների ու շռայլությունների պատճառով մսխվել է ու Արաբիայի պարզ քաղաքացիները հիմա պարտավոր են հոգալ Արաբիայի բյուջեի դեֆիցիտի բեռը: Վիրտուալ ցանցերում բողոքի ալիքն այնքան խիստ է եղել, որ սաուդացի թագավորը հրահանգեց կենցաղային ապրանքների թանկացման դիմաց միայն մեկ տարվա համար աշխատողներին ու բանակայիններին ամսական 1000 սաուդական ռիալ, իսկ թոշակառուներին՝ ամսական 500 սաուդական ռիալ գումար վճարվի: Սաուդացի թագավորը մեկ այլ հրամանագրով կարգադրել է 2018 թվականի սկզբից մեկ տարվա համար ամսական 5000 սաուդական ռիալ հավելյալ վճարում կատարվի Եմենի հետ այդ երկրի հարավային սահմաններին ծառայող բանակայիններին: Այդուհանդերձ թվում է, որ այդ քայլերը բողոքների հանդարտեցման ուղղությամբ ազդեցիկ չեն եղել:
Այս կապակցությամբ ստացված լուրերի համաձայն Ռիադում թագավորական պալատի մերձակա գլխավոր փողոցները հարյուրավոր սաուդացի պարզ քաղաքացիների հանրահավաքի ականատես են եղել, որոնք բողոքում են հարկերի պարտադրման ու ամսական լրավճարների կրճատման դեմ:
Ալիք
Արամ Ա կաթողիկոսը նամակ է ստացել Հռոմի պապից
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին հունվարի 5-ին այցելել է Վատիկանի ներկայացուցիչ Իվան Սանդուս Եպիսկոպոսը եւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անունից շնորհավորական նամակ է փոխանցել Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան առիթով։
Նամակում Հռոմի պապն իր բարեմաղթանքներն է ներկայացրել հայ ժողովրդին, հայ եկեղեցուն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը: Ֆրանցիսկոս պապը մաղթել է, որ խաղաղություն հաստատվի աշխարհում, հատկապես այնտեղ, որտեղ տագնապն ու բռնակալությունը տիրապետող ներկայություն են դարձել:
Հանդիպմանը քննարկվել է նաեւ Միջին Արեւելքում տիրող իրավիճակը:
Առաջին Լրատվական
Թրամփի «կրակն ու կատաղությունը». աշխարհի նոր փորձությունը
Դժվար է ասել, թե ինչով է ավելի լցված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրակարգը` Թվիթերի գրառումներո՞վ, թե՞ պետական գործերով: Մի բան ակնհայտ է` Թրամփը թվիթերից կտրվել չի կարողանում և բոլորին ապշեցնում է իր զարմանալի հատկանիշների, տարօրինակությունների բացահայտումներով: Մի քանի օր առաջ Թրամփն իր գրառումներից մեկում իրեն բնութագրել էր` որպես հոգեկան հավասարակշռություն ունեցող տաղանդ: Նման նարցիզմն արդեն հետաքրքիր, անգամ հեգնական մեկնաբանությունների տեղիք է տվել:
Պատահական չէ, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերոսնը և վարչակազմի մյուս պատասխանատուները կաշվից դուրս են գալիս` ամերիկացիներին համոզելու համար, որ Թրամփը հոգեպես առողջ է: Ամեն նման հավաստիացումից հետո ամերիկացիներն ավելի շատ են համոզվում, որ Թրամփի հետ հոգեկան հարթության վրա ամեն բան չէ, որ նորմալ է: Սակայն Դոնալդ Թրամփի հոգեկան առողջության մասին զրույցները նոր թափով բորբոքվել են վերջին օրերին` ամերիկացի լրագրող Մայքլ Վոլֆի «Կրակ և կատաղություն` Թրամփի Սպիտակ տանը» սկանդալային գրքի վաճառքին զուգահեռ: Այս գրքում խոսք է գնում ԱՄՆ նախագահի բազմաթիվ տարօրինակությունների մասին. բռնկուն, անկանխատեսելի, ագրեսիվ, անհանդուրժող մարդ` հեղինակն այսպես է պատկերում Թրամփի կերպարը: Այսպիսի կերպարը բնականաբար չի կարող արժանանալ մարդկանց համակրանքին: Թրամփը իմպուլսիվ մարդ է և գործում է ոչ ռացիոնալ մոտիվներով: Հենց սա է Սպիտակ տան ինտրիգների պատճառը: Վոլֆը նման տպավորություն է ստացել Սպիտակ տանն անցկացրած 200 հարցազրույցների արդյունքում:
Թրամփը լրագրողին մեղադրել է բացահայտ ստի մեջ, պնդել է, որ երբևէ նրան չի տեսել և իր աշխատակազմի միջոցով փորձել է Henry Holt & Co հրատարակչության պարտադրել` կանխել գրքի վաճառքը, բայց անօգուտ: NBC Today-ին տված հարցազրույցում Վոլֆը պնդում է, որ հանդիպել է Թրամփի հետ` տարակուսելով, որ ԱՄՆ գործող նախագահն անգամ չի հասկացել, որ հարցազրույց է տալիս:
Սկանդալային գիրքը կարող է դառնալ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության, առնվազն Կոնգրեսի աշնանը տեղի ունենալիք ընտրություններում հանրապետականների ֆիասկոյի պատճառ: