Մամուլի տեսություն 09-01-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i80869-Մամուլի_տեսություն_09_01_2018
Թեհրանի անվտանգության տարեկան երկրորդ համաժողովը գումարվեց աշխարհի 49 երկրների անվտանգության ու քաղաքական ոլորտի պաշտոնատարների և տարածաշրջանային ու ռազմավարական հարցերի ավագ վերլուծաբանների ներկայությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2018 07:01 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09-01-2018

Թեհրանի անվտանգության տարեկան երկրորդ համաժողովը գումարվեց աշխարհի 49 երկրների անվտանգության ու քաղաքական ոլորտի պաշտոնատարների և տարածաշրջանային ու ռազմավարական հարցերի ավագ վերլուծաբանների ներկայությամբ:

 

Ռեսլաթ

Իրանը տարածաշրջանի ու աշխարհի ապահով ափը

 

Թեհրանի անվտանգության տարեկան երկրորդ համաժողովը գումարվեց աշխարհի 49 երկրների անվտանգության ու քաղաքական ոլորտի պաշտոնատարների և տարածաշրջանային ու ռազմավարական հարցերի ավագ վերլուծաբանների ներկայությամբ: Այս համաժողովի գումարվելը կրկին անգամ բացահայտեց տարածաշրջանի ու միջազգային համակարգի անվտանգության իրագործման ուղղությամբ ԻԻՀ-ի կարևոր ու ուշագրավ դերակատարությունը: Այլ խոսքով, Թեհրանի անվտանգության համաժողովը համարվում է տարածաշրջանում ու աշխարհում անվտանգության իրագործման ուղղությամբ Իրանի ազդեցիկ դերակատարության բացահայտման կետը: Այս կապակցությամբ անհրաժեշտ է ընդգծել մի քանի կետեր: Նախ այն որ ամեն տարի Գերմանիայի Մյունիխենում անվտանգության համաժողովի կազմակերպման ականատեսն ենք լինում: Այս համաժողովի մասնակիցներից որոշներն ուղղակիորեն այն երկրների պաշտոնատարներն են, որոնք դերակատար են միջազգային համակարգում անվտանգության հետ կապված ճգնաժամերի ստեղծման հարցում: Օրինակ ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը, որ Ասիայի արևմուտքի տարածաշրջանում ու աշխարհի այլ կետերում անհանդարտությունների արտադրման ուղղությամբ գլխավոր դերակատարություն ունեն, Մյունիխենի անվտանգության տարեկան համաժողովի ակտիվ մասնակիցներից են: Երկրորդ կետն այն է, որ ԻԻՀ-ն որպեսզի տարածաշրջանի պատասխանատու դերակատարներից մեկը, որը շահագռգռված է Ասիայի արևմուտքում կայուն անվտանգության իրագործման և հասարակական, քաղաքական ու ապահովական իրավիճակի կայունացման հարցում շարունակ դիմակայել է արևմտյան երկրների ու տարածաշրջանում նրանց վարձկանների ճգնաժամ հարուցող ռազմավարությանն ու նույնիսկ տակտիկաները: Այլ խոսքով ԻԻՀ-ն Ասիայի արևմուտքի տարածաշրջանում վերտարածաշրջանային դերակատարների կողմից տարածաշրջանային ճգնաժամերի հրահրմանը դիմակայելու 40-ամյա փորձ ունի: Իսկ երրորդ կետն այն է, որ վերջին տարիներին ԻԻՀ-ն Ասիայի արևմուտքի տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման համար մեծ զոհողություններ է կատարել: ԻԻՀ-ի ու դիմադրության առանցքի մյուս անդամների ջանքերը հանգեցրին Իրաքի ու Սիրիայի ընդարձակ տարածքների արևմուտքին հարող թաքֆիրական ահաբեկիչների, մասնավորապես ԻԼԻՊ-ի գոյությունից մաքրվելուն: Անկասկած այսօր Ասիայի արևմուտքի տարածաշրջանն անվտանգության իրավիճակի կրկին մեկնաբանման խիստ կարիք է զգում, ինչն էլ համարվում Թեհրանի անվտանգության համաժողովի կազմակերպիչների գլխավոր նպատակը:

 

 

Քեյհան

CNN-ն իր ուղիղ եթերից հեռացրեց Սպիտակ տան ավագ խորհրդականին

 

Հարցազրույցի համար CNN-ի ստուդիայում ներկայացած Սպիտակ տան ավագ խորհրդական Ստեֆան Միլերը Թրամփին պաշտպանելուց հետո արժանացավ այդ հեռուստակայանի հաղորդավարի խիստ արձագանքին: Հիշյալների բանավեճը շարունակվելով դադարեցվեց ուղիղ եթեր հեռարձակվող հաղորդումը և Միլերը հեռացվեց ստուդիայից:

Ստեֆան Միլերը CNN-ի ուղիղ եթերում հայտարարեց, որ Թրամփի ու Սպիտակ մասին գրված «Կրակ ու զայրույթ» գրքի հեղինակը աղբ գրող է և դա անհանգստացնող երևույթ է, որ գիրքն իրականությունից տարբեր է ներկայացնում երկրի նախագահին: Հարցազրույցի ժամանակ Միլերը պաշտպանեց ԱՄՆ-ի նախագահին ու քննադատեց գրքի մասին եղած անդրադարձը: Նրանից հետո, երբ նրա և հաղորդավարի միջև զրույցը սուր տեսք ստացավ, հաղորդավարն ընդհատեց հարցազրույցը հայտարարելով. «Կարծում եմ բավարար չափով վատնեցինք մեր հանդիսատեսի ժամը»: հարցազրույցն ընդհատվելուց հետո մի քանի անգամ Միլերից պահանջվում է թողնել ստուդիան, սակայն երբ նա հրաժարվում է դա կատարել, անվտանգության պաշտոնյաները պարտավորված են լինում միջամտել ու Սպիտակ տան ավագ խորհրդական Միլերին դուրս հանել CNN-ի ստուդիայից:

 

Ալիք

Դոկտ. Կարեն Խանլարյան. «Ապակայունացնող երեւույթներով չի կարելի Իրանին ինչ-որ բան պարտադրել»

 

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանի խոսքով՝ Իրանում տեղի ունեցող դժգոհությունների հիմքում ընկած են ե՛ւ սոցիալական դժգոհությունները, ե՛ւ արտաքին ազդակները։ Նա մատնանշեց՝ նման բողոքի ալիքները Իրանում նախկինում էլ են եղել, այն իր բնույթով աննախադեպ չէր:

Իսկ այն, որ վերջին տարիների ընթացքում դժգոհություններ կային երկրի կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից, ակնհայտ էր: Դժգոհությունները, ըստ նրա, եղան Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու արդյունքում:

«Վերջին բանակցություններն էլ միջուկային ծրագրի վերաբերյալ, ենթադրվում էր, որ կը մեղմացնեին այդ պատժամիջոցները, աստիճանաբար կը վերանային դրանք, սակայն այդպես չեղավ: Այդ պատժամիջոցները ոչ միայն չվերացան, այլ նաեւ ավելացան, որպեսզի Իրանին ինչ-որ բան պարտադրվեր»,- ասաց նա՝ նկատելով, որ իր ասածը պետք է դիտարկել տարածաշրջանային քաղաքականության մեջ:

Կարեն Խանլարյանի խոսքով՝ Իրանի հասարակության սոցիալական դժգոհությունների ալիքի վրա հիմնվեց նաեւ քաղաքական դժգոհությունը: Այստեղ իրենց դերն ունեն, ըստ նրա, ոչ միայն ԱՄՆ-ը, այլ վերջինիս՝ այս տարածաշրջանում ունեցած դաշնակիցները, մասնավորապես՝ Սաուդական Արաբիան, Իսրայելը եւ Թուրքիան:

«Թուրքիան աներեւույթ է գործում․ իբրեւ թե խնդիրներ չունի Իրանի հետ, դաշնակիցներ են, բայց ոչ բացահայտ կերպով Թուրքիան բարձրացավ այդ ալիքի վրա»,- նշեց նա:

Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, ըստ Կարեն Խանլարյանի, Իրանում տեղի ունեցողն իր ազդեցությունը չի ունենա: «Բայց մեկ բան չպետք է մոռանանք․ Իրանը Հայաստանի եւ հայության համար ռազմավարական գործընկեր է: Կարծում եմ՝ հզոր Իրանն է, որ կարող է գործընկեր լինել հարեւանների, այս դեպքում, Հայաստանի համար»,-եզրակացրեց հայ պատգամավորը:

 

Առաջին լրատվական

Հայաստանը կդառնա՞ տարանցիկ երկիր իրանական գազի համար

 

Վրաստան իրանական գազի մատակարարման պայմանագիրը կարող է ստորագրվել: Եթե վերջնական պայմանավորվածությունները ձեռք բերվեն, սպա իրանական գազը Վրաստան կհասցվի մասնավոր հատվածի միջոցով, Հայաստանի տարածքով` ասել է Իրանի նավթի փոխնախարար Համիդ-Ռեզա Արակին:

Իրանական գազի արտահանումը Վրաստան պայմանավորված է մի քանի գործոններով, որոնց շարքում առաջնայինը Հայաստանի համաձայնությունն է: Պակաս կարևոր չեն բանակցությունները անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, խելամիտ սակագնի գոյացման վերաբերյալ: Եթե համապատասխան պայմանավորվածությունները ձեռք բերվեն, ապա մասնավոր ձեռնարկությունները կարող են գնել իրանական գազը` այն Վրաստանին վերավաճառելու նպատակով:

Վրաստանի միջազգային էներգետիկ կորպորացիան անցած տարի օգոստոսին պայմանագիր է կնքել Գազի արտահանման իրանական ազգային ընկերության հետ` 40 միլիոն խորանարդ մետր գազի առաքման շուրջ: Եթե եռակողմ համաձայնությունը կայանա, այն Հայաստանի համար շահեկան կլինի բոլոր առումներով: Նախ` դա կլինի առաջին նշանակալի տարածաշրջանային նախագիծը, որին Հայաստանը մասնակցում է: Սա կարող է հրաշալի նախադեպ դառնալ ավելի մեծ նախագծերին Հայաստանի մասնակցության կամ ինտեգրման համար:

Մյուս կողմից` տարանցիկ երկրի կարգավիճակն էապես մեծացնում է Հայաստանի սուբյեկտությունը` տնտեսական օգուտներից զատ, նպաստելով Հայաստանի անվտանգության ամրապնդմանը:

Ավելի սկզբունքային է այն հանգամանքը, որ Հայաստանը կարող է ձերբազատվել Ռուսաստանի գազային կախվածությունից, ինչը մեր երկրի ինքնիշխանության սահմանափակման հիմնական գործոններից մեկն է:

Սա, իր հերթին, նպաստելու է Հայաստանի արտաքին քաղաքականության, անվտանգության համակարգի, տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացմանը: Տարանցիկ երկրի կարգավիճակը մեծացնում է երկրի հուսալիությունը, ինչը կարևոր խթան է օտարերկրյա ներդրումների ներգրավման և տնտեսության աշխուժացման համար:

Վրաստան իրանական գազի մատակարարման հեռանկարը միանգամայն ձեռնտու է Թբիլիսիին և Թեհրանին ու ակնհայտ է, որ նրանք այդ նախագիծն իրականացնելու համար չունեն քաղաքական և տնտեսական խոչընդոտներ: Մնում է քաղաքական կամք ցուցաբերեն Հայաստանի իշխանությունները` մեր երկրի օրակարգն ու շահերը վեր դասելով ռուսական ճնշումներից: