Մամուլի տեսություն 10-01-2018
ՆՎ Այաթոլլահ Խամենեին ասաց. «Բոլորը պիտի պատասխանատու լինեն ժողովրդի բողոքների դիմաց»:
Ջավան
Բոլորը պիտի պատասխանատու լինեն ժողովրդի բողոքների դիմաց
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին երեկ առավոտյան Ղոմի հազարավոր բնակիչների հետ հանդիպման ժամանակ մեծարելով վերջին օրերին ժողովրդի հսկա ու միասնական շարժումը, պարզաբանում կատարեց ժողովրդի արդար պահանջները չարաշահման ենթարկելու համար թշնամիների սադրանքների տարբեր ծալքերի ու ծավալների մասին և խոսքն ուղղելով ամերիկացիներին, երկրի պատասխանատուներին ու ժողովրդին, ասաց. ««Դիմադրությունն ու «ժողովրդի թշնամու դեմ ժողովրդի», «Իրանի թշնամու դեմ Իրանի» և «իսլամի թշնամու դեմ իսլամի» պայքարն անցած 40 տարվա նման շարունակվելու է, սակայն թշնամու մաղձը չպիտի պատճառ դառնա, որ պատասխանատուներն անտեսման ենթարկեն թերություններն ու ժողովրդի և հատկապես թույլ խավերի խնդիրները»:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին նկատելով, որ վերջին 40 տարիների ընթացքում Իրանի ժողովուրդն ու հատկապես երիտասարդություն ընդգծել է զոռբայությունների դիմակայելն ու գերուժերի դիմաց չհանձնվելը, հավելեց. «Իրանի ժողովուրդը նույն տրամաբանությամբ իր վեհ նպատակներն է հետապնդում, սակայն նա առավել փորձառու է դարձել ու երկրի հեղափոխական երիտասարդությունն էլ թվով գերազանցում են հեղափոխության սկզբնական շրջանին»:
Հեղափոխության մեծարգո առաջնորդն Իրանի ժողովրդի դեմ բոլոր թշնամությունների ու սադրանքների արմատը իսլամական հեղափոխությունը համարեց ու ընդգծեց. «Վերջին 40 տարիներին թշնամու բոլոր ձախողված քայլերն իրականության մեջ հակահարված են եղել հեղափոխությանը, քանի որ հեղափոխությունն արմատախիլ արեց թշնամու քաղաքական ներկայությունը»:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով վերջին օրերին տարբեր անձանց ու թևերի կողմից օրաթերթերում ու ինտերնետային ցանցերում կատարված վերլուծություններին, ասաց. «Այս բոլոր վերլուծությունները մեկ ընդհանուր կետն ունեն և դա այն է, որ պիտի առանձնացնել ժողովրդի անկեղծ ու արդար պահանջատիրություն ու մի խմբի վայրագ ու խափանարար քայլերը և պիտի հետամուտ լինել ժողովրդի պահանջներին»:
Մեծարգո առաջնորդը պարզաբանելով վերջին իրադարձությունների ծալքերն, ասաց. «Վերջին իրադարձությունների եռանկյունու մեկ անկյունին կանգնած էին ԱՄՆ-ն ու սիոնիստները, որոնք կատարեցին նախագծումներն ու մի քանի ամիս շարունակ աշխատեցին այդ նախագծի վրա ու նրանց նպատակն էր շարժումը սկսել փոքր քաղաքներից ու դա հասցնել կենտրոն: Երկրորդ անկյունում է Պարսից ծոցի հարուստ պետություններից մեկը, որն ապահովեց այս նախագծի ծախսերն ու դրա երրորդ անկյունում կանգնած էին նրանց սպասավորները, որոնք կապված էին Մոնաֆեղին մարդասպան խմբակին ու ամիսներ առաջվանից կազմակերպվել էին»:
Քեյհան
Մակրոն. Ֆրանսիայի կայունությունը պահպանելու համար պիտի սահմանափակել սոցիալական ցանցերը
Ֆրանսիայի նախագահն ասում է, որ վիրտուալ միջավայրում ստահոդ լուրեր տարածող սոցիալական ցանցերին դիմակայելու նպատակով պատրաստվում է ներկայացնել «Ժողովրդավարության գոյության պաշտպանության» մասին օրինագիծը: Մակրոնի ընդգծմամբ ֆրանսիացի գործիչների դեմ հրապարակումներ կատարող սոցիալական ցանցերը պիտի արգելափակվեն:
ԵՄ-ում Ֆրանսիան ունի կիբերային միջավայրին վերահսկող ամենախիստ օրենքները: Համաձայն2009 թվականին ընդունված «Հադվիի»-ի ու «Լուփսի»-ի օրենքներին սոցիալական ցանցերի օրենքները ոտնահարող անձինք զրկվում են տվյալ ցանցին հասանելիությունից ու բացի այդ արգելափակված են անբարոյական կամ գաղափարական մեծ թվով կայքեր և քաղաքացիներին արգելվում է որոշ բառերի կապակցությամբ որոնում անցկացնել: Դպրոցներում գործող ինտերնետն էլ սահմանափակել է սոցիալական ցանցերին հասանելիությունը: Մակրոնի նոր նախագիծը Ֆրանսիայի քաղաքական շրջանակների կողմից որոշ հակառակության է արժանացել ու որոշ քննադատներ համոզմունք են հայտնել, որ այդ օրենքը ոտնահարում է խոսքի ազատության մասին այդ երկրի ներքին օրենքները:
Առավոտ
Հուզումներ մեր հարևանությամբ
Իրանցիները Նոր տարին նշում են գարնանը, սակայն մե՛ր Ամանորը համընկավ 2009-ից հետո Իրանում աննախադեպ լարվածության հետ Ամանորյա լրահոսում հարևան երկրում տեղի ունեցող իրադարձությունները զբաղեցնում էին ամենակարևոր տեղը: Իրանը սովորական երկիր չէ: Իրանը Սիրիա չէ և Իրաք չէ, որոնց սահմանները որոշել են գաղութարարները՝ իրար մեջ պայմանավորվելով, և որպես արդյունք՝ երկրները կան, Սիրիան և Իրաքը, բայց մեծ հաշվով չկան սիրիացին և իրաքցին: Նրանք առաջին հերթին սուննի, շիա, քուրդ, այս կամ այն ցեղախմբից, կլանից և այլն են, նոր՝ իրաքցի կամ սիրիացի, և պետությունը պահպանել հնարավոր էր միայն դաժան բռնապետության հաստատման ճանապարհով: Այլ է պարագան Իրանում. Իրանն Իրան է պատմության դասագրքի առաջին գլխից, երբ մնացյալը զուտ աշխարհագրական տարածք էին լավագույն դեպքում: Եվ Իրանի ուժը եղել և մնում է իրանցին, որն իրանցի էր թե՛ մինչև Իսլամը, թե՛ Իսլամի օրոք՝ անկախ նրանից, թե ինչ ծագման դինաստիա է կառավարել երկիրը: Ավելին, այդ երկիրը հնարավոր չի եղել նվաճել, նվաճողը կարճ ժամանակ անց «մարսվել» և ինքն է դարձել իրանցի, իսկ հետամնաց նվաճողները քաղաքակրթվել են հենց իրանական մշակույթի տիրույթում: Իրանն ունեցել է պատմության մեջ «խավարումներ», եղել կիսանկախ, բայց ոչ երբեք նվաստացած գաղութ, ինչպես, ցավոք սրտի, ողջ արաբական աշխարհը, երբեք չի կորցրել պետականությունը, միշտ վարել է ակտիվ դիվանագիտություն, որի «անընդմեջ ստաժը» չունի ներկայիս քարտեզի վրա և ոչ մի պետություն՝ «ընդամենը» 5000 տարի:
Անշուշտ, Հայաստանի շահերից անվիճելիորեն բխում է բաց, ազատ, խաղաղ, զարգացող, բարեկեցիկ, Եվրոպայի և Արևմուտքի հետ նորմալ հարաբերություններ ունեցող Իրանը, որի համար Հայաստանը և Վրաստանը լավագույն ճանապարհն է դեպի ամենահեռանկարային շուկաներ: Մյուս կողմից հայ-իրանական հարաբերությունները կան և մնալու են տարածաշրջանային անվտանգության և կայունության կարևորագույն կոնստանտներից մեկը, Հայաստանի անվտանգության հենասյուներից մեկը, իսկ Հայաստանը՝ Իրանի համար գուցեև միակ ոչ խնդրահարույց հարևանը, միակ եվրոպական հարևանը: Չմոռանանք նաև, որ ի տարբերություն մեր տարածաշրջանի մնացած երկու մեծ հարևանների՝ Ռուսաստանի և Թուրքիայի, Իրանը երկու դար է՝ պատերազմ չի վարել Կովկասում, սահման չի վերաձևել, որևէ մեկին շրջափակման չի ենթարկել և կայսերապաշտական նկրտումներով «ավագ եղբոր» կարգավիճակի չի հավակնել: Ուստի մեր բանաձևը հնչում է շատ պարզ. ինչպես ասում են՝ «բարուց բարին չեն փնտրում», այն, ինչ լավ է Իրանի համար՝ լավ է Հայաստանի համար: Իսկ Իրանի ճակատագիրը որոշել է և կորոշի Իրանի մեծ ժողովուրդը:
Ալիք
«Express». «ԵՄ-ին հնարավոր անդամակցության դիտակետում քննարկվում է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսիայի հարցը»
ևրոմիությունը մտադիր է առաջիկա ութ տարիներին ընդլայնել իր սահմանները, և մինչև 2025 թվականը Մոնտենեգրոն և Սերբիան կարող են դառնալ կառույցի լիիրավ անդամներ:
Այս մասին գրում է «Express»-ը, ևրոմիությունը մինչև 2025 թվականը կարող է իր շարքերն ընդունել նաև Բալկանյան այլ երկրների կամ ընդլայնել նրանց անդամակցության հավանականությունը, որոնց թվում են Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մակեդոնիան և Կոսովոն: Այս մասին հետևում է Բրյուսելում քննարկվող ծրագրերի նախագծից:
Արևմտյան Բալկանների հարցով Եվրոհանձնաժողովի ռազմավարության փաստաթղթի նախագծի համաձայն, որը քննարկվելու է փետրվարի 14-ին, «Արևմտյան Բալկանների երկրներն այժմ պատմական հնարավորություն ունեն»:
Բրիտանական պարբերականի հաղորդմամբ՝ ԵՄ-ն հույս է հայտնում նաև «Արևելյան գործընկերության» երկրների հետագա անդամակցության մասով: Այդ երկրի շարքում են Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան: Հնարավոր անդամակցության դիտակետում քննարկվում է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսիայի հարցը: