Մամուլի տեսություն 11-01-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i81103-Մամուլի_տեսություն_11_01_2018
ԱՄՆ ԱԳ նախարարության հայտարարության համաձայն Դոնալդ Թրամփն ուրբաթ օրն Իրանի դեմ շրջափակումների առկախման ժամկետի երկարացման շուրջ որոշում կընդունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2018 07:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11-01-2018

ԱՄՆ ԱԳ նախարարության հայտարարության համաձայն Դոնալդ Թրամփն ուրբաթ օրն Իրանի դեմ շրջափակումների առկախման ժամկետի երկարացման շուրջ որոշում կընդունի:

 

Իրան

Թրամփն ինքն էլ չգիտի թե ի՞նչ պիտի անի ՀԳՀԾ-ի հետ

 

ԱՄՆ ԱԳ նախարարության հայտարարության համաձայն Դոնալդ Թրամփն ուրբաթ օրն Իրանի դեմ շրջափակումների առկախման ժամկետի երկարացման շուրջ որոշում կընդունի: Որոշում որը նկատի առնելով ԱՄՆ 45-րդ նախագահի անկանխատեսելիությունն անորոշ է մնում և ՀԳՀԾ-ի հետ առնչվող այլ երկրների պատասխանատու պաշտոնատարներն ու նույնիսկ ամերիկյան էլիտան միայն ազդարարությունների ու զգուշացումների միջոցով փորձում են մասամբ ազդել դրա վրա:

ԻՍՆԱ-ն հղում կատարելով «Ռոյտերզ»-ին հաղորդել է, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Դեյվիդ Գոլդշտայնն ասել է, որ իր որոշման մասին հայտարարելուց առաջ Թրամփը Սպիտակ տնում հանդիպում ու զրույց կունենա պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի հետ:

Միջազգային ԶԼՄ-ները վերջին օրերին Թրամփի որոշումների մասին տարբեր կանխատեսումներ են կատարել: Այդ թվում «Փոլեթիքո» ամերիկյան պարբերաթերթը հավակնել է, որ Թրամփը հավանաբար ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը մերժելով հանդերձ կերկարացնի Իրանի դեմ շրջափակումների առկախման ժամկետը:

Այս իրավիճակն ու նաև այն, որ ԻԻՀ-ն հայտարարել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման դեպքում սեղանի վրա ունի բոլոր հնարավոր այլընտրանքները, ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական երեք երկրներն ու ԵՄ-ի արտաքին քաղաքականության համադրողը ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրումը շարունակվելու կապակցությամբ վստահություն ձեռք բերելու նպատակով նիստի են հրավիրել Իրանի ԱԳ նախարարին: Նիստն այսօր գումարվելու է Բրյուսելում և դրան մասնակցելու է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, ով երեկ Ռուսաստանի ու Իրանի ԱԳ նախարարների շարունակական ու հատկապես ՀԳՀԾ-ի շուրջ խորհրդակցություններ շրջագծում Մոսկվա էր ճամբորդել: Այս նիստն առավել քան որևէ բան ապացուցում է ԵՄ-ի համար այս հարցի նշանակությունն, այն աստիճան որ ընդլայնել է իր դիվանագիտական ջանքերն ու նպատակ ունի պատրաստվել ՀԳՀԾ-ի հետ կապված ցանկացած սցենարի համար:

Նման պայմաններում ուշադրության արժանի է եվրոպացի ու ամերիկացի այն պաշտոնատարների ու գործիչների հայտարարություններն ու ակտիվությունը, որոնք ցանկանում են Թրամփին այն մեսիջը հղել, որ ՀԳՀԾ-ից հրաժարվելն անցանկալի հետևանքներ կունենա ԱՄՆ-ի ու միջազգային հանրության համար:

 

 

Ռեսալաթ

Թրամփը չգիտեր «Բրէքզիթ»-ի իմաստը

 

«Կրակ ու ցասում» գրքի հեղինակ Մայքըլ Վուլֆը, որը նախօրեին բացահայտումներ է կատարել Թրամփի ներքին շրջանակի պահվածքի ու իրադարձությունների մասին, ասում է, որ ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման՝ «Բրէքզիթ»-ի հանրաքվեից 14 օր առաջ Թրամփը չգիտեր, թե ի՞նչ է նշանակում «Բրէքզիթ»-ը: Վուլֆն ասել է, որ Թրամփի հետ զրույցի ժամանակ երկար ժամանակ Թրամփը չեր տարբերակում «Բրէքզիթ» արտահայտությունն ու դրա իմաստը չգիտեր: Դա ի տես այն բանի, որ Թրամփը հակազդելով Վուլֆի գրքում կատարված մերկացումներին, թուիթերյան գրառման մեջ հերքել է Վուլֆի հայտարարությունները: Թրամփը Թուիթերում կատարած գրառումներից մեկում նշել է. «Մայքըլ Վուլֆը լիովին ձախողված անձ է, որը հեքիաթներ է հորինում, որպեսզի վաճառի իրապես ձանձրալի ու անիրական այս գիրքը»: Վուլֆը Բի Բի Սի-ի ձայնի 4-րդ կայանին տված հարցազրույցում ասել է. «Ես «Բրէքզիթ»-ից երկու շաբաթ առաջ հարցազրույց ունենա Թրամփի հետ և նա չգիտեր, թե ի՞նչ է նշանակում «Բրէքզիթ» արտահայտությունը»: Վուլֆը գրում է, որ այդ ժամանակ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետականների թեկնածուին հարցրել է թե «համեմատության ի՞նչ եզրեր է գտնում իր և եվրոպական պոպուլիստական շարժումների և առջևում գտնվող «Բրէքզիթ»-ի հանրաքվեի միջև» ու Թրամփն ասել է «ի՞նչ»: Վուլֆն ասում է. «Ես կրկնեցի «Բրէքզիթ» ու Թրամփը պատասխանեց «Բրէքզի՞թ»»:

 

 

Առավոտ

Իրանում «արաբական գարուն» չի լինի

 

Նախորդ տարվա վերջին օրերին Իրանում զանգվածային ցույցեր տեղի ունեցան: Հարեւան երկրում եւ դրա սահմաններից դուրս վարկածներ են հնչում, որ այդ ցույցերը հրահրել են Իրանի ռազմաքաղաքական հակառակորդները՝ ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը: Ինչպես եւ բազմաթիվ այլ դեպքերում, հստակ ապացույցներ բերելը բավականին դժվար է: Անգամ Ուկրաինայի դեպքում հնարավոր չէ 100 տոկոսով պնդել, որ 2014 թվականի հեղափոխության մեջ որոշիչ դեր է խաղացել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա Վիկտորյա Նուլանդի՝ Մայդանում «կարկանդակներ բաժանելը»: Ժողովրդի կամքի եւ դրսից «բզբզալու» չափաբաժինները որոշելը դյուրին գործ չէ: Առավել եւս՝ Իրանում, որտեղ իշխանությունը պարզապես թույլ չի տա, որ որեւէ մեկը բացահայտորեն «կարկանդակներ բաժանի»: Մյուս կողմից՝ պարզ է, որ հիշյալ երեք երկրները շահագրգռված են տարածաշրջանային զգալի դերակատարություն ունեցող պետության թուլացմամբ: Իրանի պարագայում ոմանք սկսեցին խոսել «արաբական գարնան» տիպի սցենարի մասին: Սակայն հարեւան երկրում նման սցենարի կրկնության հնարավորությունը չափազանց փոքր է: Նախ՝ այն պատճառով, որ 2011 թվականին մի շարք արաբական երկրներում տեղի ունեցած իրադարձությունները՝ անկարգությունները, խժդժությունները, հեղափոխությունները եւ դրանց հետեւանքները բոլորիս աչքի առաջ են: Բայց այս ընդհանուր դատողությունից բացի՝ պետք է հաշվի առնել զուտ Իրանի առանձնահատկությունները: Առաջին հերթին այն, որ այդ երկիրը դարավոր, չընդհատվող պետականություն ունի, որեւէ մեկի գաղութը չի եղել, ավելին՝ հանդես չի եկել որպես որեւէ պետության կամակատար: Պետականությունը եւ ինքնիշխանությունը մեր հարեւան ժողովրդի արյան մեջ է, որեւէ ցնորամիտ քայլ, որեւէ արկածախնդրություն իրանցիների մեծ մասը չի հանդուրժի: Եվ ամենակարեւորը. պետք է ընդունել, որ աշխարհը կարող է բազմազան լինել: Ես անձամբ կողմ եմ պետության եվրոպական մոդելին եւ կարծում եմ, որ Հայաստանը պետք է գնա հենց այդ ճանապարհով: Բայց դա չի նշանակում, որ, ասենք, Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը նույնպես պիտի գնան այդ ճանապարհով: Շատ բաներ, որ տեղի են ունենում այդ երկրներում, ինձ համար անընդունելի են: Բայց, ի վերջո, ամեն ժողովուրդ ինքն է որոշում` ինչը հանդուրժել, ինչը՝ ոչ: Մի խոսքով՝ եթե որեւէ մեկը ցանկանում է Իրանում «արաբական գարուն» կազմակերպել, զուր ժամանակ է կորցնում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

 

Հայկական ժամանակ

Ըստ Համաշխարհային բանկի զեկույցի հեղինակների՝ Հայաստանում տնտեսության աճը կշարունակի ամրապնդվել 2018-2020 թթ.

 

«Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսության համար 3,8%-ի աճ է կանխատեսում 2018 թ.: Իսկ 2019-20 թթ. համար աճի կանխատեսումը 4% է: ՀԲ «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում նշվում է, որ անցած 2017 թ. Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել մետաղների գների բարձրացման և ներքին քաղաքականությունների բարելավման արդյունքում, ինչպես նաև դրական ազդեցություն է ունեցել ՌԴ-ում և Ղազախստանում տնտեսության վերականգնումը, ինչն արտահայտվել է դրամական փոխանցումների և արտահանումների աճով: Արդյունքում տարածաշրջանում ապրանքներ ներմուծող երկրների վրա, ինչպիսիք են ՀՀ-ն, Բելառուսը և Վրասատանը, դա դրական ազդեցություն է ունեցել: Ըստ զեկույցի հեղինակների՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի արևելյան հատվածում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղրղզստան, Տաջիկստան) նախատեսվում է, որ տնտեսության աճը կշարունակի ամրապնդվել 2018-2020թթ.՝ ապրանքների գների ամրապնդման և դրամական փոխանցումների միջոցով ներքին պահանջարկի մեծացմանը զուգահեռ»,-գրում է թերթը: