Մամուլի տեսություն 14-01-2018
Ասիական մշակութային երկխոսության առաջին նստաշրջանը շաբաթ՝ դեյի 23-ի (հունվարի 13) առավոտյան իր աշխատանքն սկսեց նույն կազմակերպության վայրում:
Էթթելաաթ
Իրանը՝ ասիական մշակութային երկխոսության կենտրոն
Ասիական մշակութային երկխոսության առաջին նստաշրջանը շաբաթ՝ դեյի 23-ի (հունվարի 13) առավոտյան Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդության նախարար դոկտ, Սեյեդ Աբբաս Սալեհիի, ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի, գիտության, հետազոտության ու տեխնոլոգիայի նախարար դոկտ, Մանսուր Ղոլամիի և իսլամական մշակույթի ու հաղորդակցության կազմակերպության տնօրեն դոկտ. Աբուզար Էբրահիմի Թորքմանիի ներկայությամբ և մասնակցությամբ ասիական 20 երկրների ավելի քան 70 մտավորականների և գիտական ու մշակութային գործիչների իր աշխատանքն սկսեց նույն կազմակերպության վայրում:
Նստաշրջանի բացման հանդիսության ընթացքում Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության տնօրեն դոկտ. Աբուզար Էբրահիմի Թորքամանն ասաց. Այն ժամանակաշրջանում երբ միջազգային հանրությունը տարբեր մարտահրավերներ ու հակամարտություններ է դիմագրավում այս նստաշրջանում ասիացի մտավորականների համախմբումն ընդգծում է որպես տարածաշրջանային ու միջազգային մարտահրավերները դիմագրավելու ազդեցիկ միջոց մշակութային երկխոսության նշանակությունն ու դերակատարությունը:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նույնպես այս նստաշրջանի ընթացքում ասաց. «Ասիան տարբեր մշակույթների ու մտածողության և միջազգային հանրության քաղաքակրթության օրրան է։ Պատմական մայրցամաքն, այնպես որ նրան կոչում է միջազգային հանրությունը, շարունակ փիլիսոփայության, մտածողության, երկխոսության ու ընդհանուր ըմբռնման ելակետն է եղել: Սակայն այսօր ականատեսն է բազմաթիվ բախումների, ճգնաժամերի, հակամարտությունների ու կոտորածների, որոնք չափազանց հեռու են կանգնած ասիական մշակութային ու հավատամքային սկզբունքներից ու մտածողությունից»:
Նա իր արտահայտությունների մեկ այլ բաժնում ասաց, որ եթե ցանկանանք ուրիշներին սարսափի մատնելու գնով մեզ համար անդորր ստեղծել, ու մյուս հասարակություններ անապահով դարձնելու գնով մեր հասարակությունն անվտանգ դարձնե, անխուսափելիորեն բոլորս էլ սարսափի ու անապահովության միջավայրում կապրենք:
Իրան
Սև մայրցամաքը՝ միավորված Սպիտակ տան վարձվորի դեմ
ՄԱԿ-ի, Աֆրիկայի միության ու միջազգային հանրության անդամ աֆրիկյան 55 երկրներ միաձայն Դոնալդ Թրամփից պահանջել են ներողություն խնդրել Աֆրիկայի բնակիչներից ու աշխարհի բոլոր ժողովուրդներից: Դա ի տես այն բանի, որ նա ավելի վաղ հավակնել էր, թե «կրկին հզորացնելու է Ամերիկան», սակայն գործնականում կրկին անգամ ԱՄՆ-ի պատիվը խաթարել է ու աշխարհն այսօր խոսում է ԱՄՆ-ի այն նախագահի մասին, ով աֆրիկյան երկրներին «Կեղտոտ խորշ» անվանելով ոչ միայն մարտահրավեր է նետել մի մայրցամաքի ժողովուրդներին, այլև պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ն արժանանա աշխարհի նվաստացուցիչ հայացքներին ու նախատինքին:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի անդամ աֆրիկյան 55 երկրների ներկայացուցիչներ աֆրիկյան երկրների, նաև Հաիթիի ու Էլսալվադորի դեմ Թրամփի անպարկեշտ արտահայտությունների կապակցությամբ արտահերթ 4-ժամյա նիստից հետո խստաոճ հաղորդագրություն հրապարակելով այդ արտահայտությունները դատապարտեցին ու նրանից պահանջեցին ներողություն խնդրել Աֆրիկայի ու աշխարհի բոլոր ժողովուրդներից: Այս հաղորդագրության մեջ հիշյալ երկրները Սպիտակ տնում Թրամփի միամյա ներկայության ընթացքում անգամներ իրենց պարզ դրսևորումը գտած ԱՄՆ-ի վարչակազմի ցեղապաշտական դիրքորոշման հանդեպ իրենց մտահոգությունն են հայտնել:
Սա առաջին անգամ է, որ աֆրիկյան երկրներն ԱՄՆ-ի դեմ հանդես են գալիս խստաոճ հաղորդագրությամբ: Բացի այդ Աֆրիկայի միության անդամ երկրներն էլ արձագանքելով Թրամփի ցեղապաշտական արտահայտություններին պահանջել են ներողություն խնդրել: Աֆրիկյան մի շարք երկրներ էլ հաղորդագրությամբ չեն բավարարվել և կանչելով ԱՄՆ-ի դեսպաններին իրենց բողոքն են փոխանցել Թրամփի հայտարարության կապակցությամբ:
Ամերիկյան մամուլն էլ խիստ հակազդեցություն է ցուցաբերել Թրամփի ու նրա անպարկեշտ արտահայտություններին դեմ, իսկ «Նյու Յորքեր» պարբերաթերթն իր շապիկի էջում տպագրել է մի «խորշ» որի մեջ է մխրճված Թրամփն ու միայն մազերն են երևում:
Առաջին լրատվական
Հայաստանն պետք է լուրջ քայլեր ձեռնարկի իրանաֆոբիայի երևույթները հակակշռելու ուղղութամբ
«Առաջին լրատվական»-ը զրուցել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանի հետ: Վերլուծելով Իրանի վերջին իտրադարձությունները Կարեն Խանլարյանն ասել է. «Ըստ իս՝ եղած դժգոհությունների և բողոքների ալիքը հիմնականում սոցիալ-տնտեսական խնդիրներն են Իրանում, որոնք հիմնականում ստեղծվել են Իրանի դեմ տարիների ընթացքում տարբեր տեսակի, հաճախ անարդար պատժամիջոցների կիրառումից: Եվ այս վերջին միջուկային բանակցային գործընթացները, որ տեղի ունեցան Իրանի և մեծ պետությունների միջև, և համաձայնություններ ձեռք բերվեցին, նախատեսվում էր, որ այդ պատժամիջոցները պետք է մեղմացվեին, բայց հակառակ արված քայլերի՝ ԱՄՆ-ը շարունակեց իր նախկին ընթացքը և ոչ միայն չմեղմացրեց, այլև էլ ավելի սաստկացրեց այդ պատժամիջոցները: Բնականաբար, սա ազդում է Իրանի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա...Իսկ թե քաղաքական թիրախները որոնք են, խորապես հավատացած եմ, որ տարածաշրջանում պետություններ կան, որոնք Իրանի՝ տարածաշրջանում վարած քաղաքականությունից լուրջ վնասներ են կրել, օրինակ՝ Սաուդյան Արաբիան: ԴԱԻՇ-ի հաշվեհարդարը, որի մեջ Իրանն առանցքային դեր ուներ, բավականին խառնեց տարածաշրջանի որոշ պետությունների քաղաքական հաշվարկները, այդ թվում և Թուրքիայի: Այս բոլոր պետությունները, բնականաբար, փորձում են Իրանի դերակատարությունը տարածաշրջանում փոքրացնել, և դրա ձևերից մեկը, հնարավոր է, ներքին ապակայունացման երևույթը լինի»:
Իսկ Իրան-Հայաստան հարաբերությունների վրա հիշյալ իրադարձությունների մասին իսլամական խորհրդարանի հայ պատգամավորն ասաց. «Կարծում եմ՝ Իրանի արտաքին քաղաքականության կուրսում փոփոխություն չի լինելու, Հայաստանի հետ մենք բավականին ռազմավարական փոխհարաբերություն ունենք, և չեմ կարծում, որ փոփոխություններ լինեն: Բայց պետք է միշտ հիշել՝ ո՞ր Իրանն է, որ կարող է վստահելի գործընկեր լինել Հայաստանի համար: Հետևաբար Հայաստանն էլ իր հերթին, որպես ամենամոտ հարևան Իրանին՝ ոչ միայն քաղաքական առումով, այլև պատմականորեն մոտ երկիր և ժողովուրդ, պետք է կարողանա լուրջ քայլեր անել իրանաֆոբիայի երևույթները հակակշռելու, որովհետև Իրանը այն պետությունը չէ, որ ներկայացնում են, Իրանը քաղաքակրթական անցյալ ունի»:
Ալիք
Չինական կողմ. «Պայթյունի հզորությունը ենթադրում է բոլոր նավաստիների մահը»
Չինական կողմը ջանք չի խնայում իրանական «Սանչի» լցանավի որոնողա-փրկարարական աշխատանքների արդյունավորման համար: Ինչպես տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին այսօր՝ առավոտյան կայացած Չինաստանի ճգնաժամային հանձնախմբի նիստի ժամանակ, որին մասնակցել է Իրանի աշխատանքի նախարար Ալի Ռաբիին, հայտարարել է որոնողա-փրկարարական աշխատանքների չինական կողմի ղեկավարը:
«Թեեւ պայթյունի հզորությունը ենթադրում է, որ դրան հաջորդած առաջին իսկ ժամերի ընթացքում զոհվել է նավի ողջ անձնակազմը, այդուհանդերձ, հրշիջման աշխատանքները շարունակվում են»,- ասել է չինացի պաշտոնյան՝ հավելելով, որ մոտակայքում գտնվող նավերի վկայությամբ, պայթյունն այնքան հզոր է եղել, որ բացառված է անձնակազմի փրկության հնարավորությունը:
«Այդուհանդերձ որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասել է նա: