Մամուլի տեսություն 16-01-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i81593-Մամուլի_տեսություն_16_01_2018
Անկասկած Իրանի ժողովուրդն արժանի է իր անհատական ու հասարակական կյանքում օգտվել լավագույն հնարավորություններից ու միջոցներից, իսկ այդ հնարավորություններից մեկը սոցիալական ցանցերն են, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում լայն տարածում են գտել մեր երկրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2018 12:37 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 16-01-2018

Անկասկած Իրանի ժողովուրդն արժանի է իր անհատական ու հասարակական կյանքում օգտվել լավագույն հնարավորություններից ու միջոցներից, իսկ այդ հնարավորություններից մեկը սոցիալական ցանցերն են, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում լայն տարածում են գտել մեր երկրում:

 

Քեյհան

Չինաստանից ԱՄՆ, սոցիալական ցանցերը որևէ երկրում լիովին ազատ չեն

 

Անկասկած Իրանի ժողովուրդն արժանի է իր անհատական ու հասարակական կյանքում օգտվել լավագույն հնարավորություններից ու միջոցներից, իսկ այդ հնարավորություններից մեկը սոցիալական ցանցերն են, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում լայն տարածում են գտել մեր երկրում: Փորձագետները համոզված են, որ սոցիալական ցանցերը տարբեր մակարդակներով բոլոր երկրների համար առիթներ ու սպառնալիքներ են ստեղծում և որևէ մեկը դեմ չե այդ առիթների օպտիմալ օգտագործմանը: Սակայն որևէ պետություն թույլ չի տա, որ այդ ցանցերն իր երկրի անվտանգությանը, քաղաքական կայունությանը, հասարակական միատարրությանն ու ընդհանրապես ազգային շահերին ու անվտանգությանը հարվածելու միջոց դառնան: Այս դիտանկյունից սոցիալական ցանցերի կանոնակարգումն ու վիրտուալ միջավայրում գործունեության թափանցիկացումն ազգային շահերի ու անվտանգության պաշտպանության ուղղությամբ շատ երկրներում ընդունված կարևոր սկզբունքներից են և հակառակ լրատվական քարոզչության արևմտյան երկրներում է այս կանոնակարգումն ու վերահսկողությունն այլ երկրների համեմատությամբ շատ ավելի լուրջ տեսք ունի: ԱՄՆ-ում, Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում ու Չինաստանում սոցիալական ցանցերի աշխատանքային եղանակի ու նաև այդ երկրներում այդ միջավայրի կարգավորման համար մշակված օրենքների քննարկումը կարող են մեզ օգնել այդ ցանցերի ու դրանց օպտիմալ օգտագործման նշանակությունն ըմբռնելու հարցում:

 

 

Ռեսալաթ

Իրանի դատական իշխանության ղեկավար. ԱՄՆ-ի շրջափակումների դիմաց Իրանը լուռ չի մնալու

 

Իրանի դատական իշխանության ղեկավարը տարբեր պատրվակներով շրջափակումների օղակի ընդլայնումն ԱՄՆ-ի խորամանկ քայլերից համարեց և ակնարկելով տարբեր անձանց ու կազմակերպությունների, այդ թվում դատական իշխանության ղեկավարի, պահակազորի հետ առնչվող որոշ կառույցների ու Վիրտուալ միջավայրի գերագույն խորհրդի դեմ նոր շրջափակումների գործադրման, ասաց. «Մի երկտի դատական իշխանության ղեկավարի դեմ շրջափակում կիրառելը նշանակում է հատել միջազգային բոլոր կարմիր գծերը և ԱՄՆ-ն պիտի իմանա, որ ԻԻՀ-ն նման քայլի դիմաց լուռ չի մնալու»:

Այաթոլլահ Ամոլի Լառիջանին դատական բարձրաստիճան պատասխանատուների հետ նիստի ժամանակ հավելեց. «Իհարկե ոչ թե անձնական, այլ ազգային դիտանկյունից պատասխանատուները հարմար հակազդեցություն պիտի ցուցաբերեն և այս կապակցությամբ ԱԳ նախարարության հաղորդագրությունը գնահատանքի արժանի է, սակայն ԱՄՆ-ն պիտի իմանա, որ ցանկացած թշնամական քայլ Իրանի կողմից համարժեք պատասխան է ստանալու»:

Նա մատնանշելով այն կետը, որ բարեբախտաբար Աստված մեր թշնամիներին դասել է հիմարների շարքը և Թրամփն ու ԱՄՆ վարչակազմը իրենցից որևէ արժեք չեն ներկայացնում, որ նրանց շրջափակումներն էլ մեզ համար նշանակություն ունենան, ասաց. «Այն վարչակազմի քայլերը, որը գլխավորում է ցեղապաշտական ու անհավասարակշռված քայլերով հայտնի ու շարունակ ծաղրի առարկա դարձող Թրամփը որևէ արժեք ու նշանակություն չունեն»: Իրանի դատական իշխանության ղեկավարը մատնանշելով այն կետը, որ համակարգի սրտցավները լիովին տեղյակ են այն մասին, թե թշնամին ինչպես է կարող վիրտուալ միջավայրի օգնությամբ ազդեցիկ լինել, հավելեց. «Վերջին իրադարձությունների ժամանակ անվտանգության բոլոր կառույցները հաստատեցին, որ բջջային մի հավելվածի օգնությամբ ժողովրդին անկարգության կոչեր էին հղվում ու ռումբերի պատրաստման դասեր էին տրվում: Իրապես որ ծնողը կհանդուրժի, որ այդ միջավայրի օգնությամբ իր զավակը հրահրվի և այրի իր երկրի դրոշն ու կամ էլ որևէ շենք հրդեհի: Այս հիման վրա էլ մենք համոզված ենք, որ թշնամու համար չպիտի ճամբա հարթել»:

 

Ալիք

Ստորագրվեց Բագրատաշենի կամրջի նախագծման եւ շինարարության պայմանագիրը

 

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ 2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում իրանական «Ariana Tunnel Dam Co.» ընկերությունը կիրականացնի Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարությունը։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հունվարի 15-ին տեղի ունեցավ Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի կողմից ֆինանսավորվող «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի» շրջանակներում իրականացվող Բագրատաշենի կամրջի նախագծման եւ շինարարության պայմանագրի ստորագրումը։

Հայկական կողմից այն վավերացրեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, իրանական կողմից՝  «Ariana Tunnel Dam Co. » ընկերության նախագահ Ալի Մուսավին։

Փաստաթղթի ստորագրմանը ներկա էր նաեւ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյէդ Քազեմ Սաջադին։

Ողջունելով իրանական շինարարական կազմակերպության մուտքը Հայաստան՝ նախարարը կարեւորեց, որ աշխատանքները կատարվեն բարձր որակով եւ ժամանակին։

«Այս մրցույթի հաղթանակը առաջին քայլը համարենք եւ հուսանք, որ իրանական ընկերությունները հետագաում եւս կը մասնակցեն Հայաստանում իրականացվող նախագծերին, ներդրումային ծրագրերին, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային հատվածում նախատեսվող թունելների շինարարությանը»,- ասաց Վահան Մարտիրոսյանը։

«Ariana Tunnel Dam Co.» շինարարական ընկերության ներկայացուցիչները նախարարին վստահեցրին, որ կաշխատեն լավագույն որակով:

Նշենք, որ կամրջի նախագծային եւ շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով ՎԶԵԲ-ի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվել է «Բագրատաշենի կամրջի նախագծում եւ շինարարություն» միջազգային մրցույթը։

Մրցույթին մասնակցել է 7 կազմակերպություն, որոնցից 3-ը որակավորվել են եւ անցել մրցութային հաջորդ փուլ: Գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել իրանական «Ariana Tunnel Dam Co.» ընկերութիւնը` 7.393.347.95 Եւրո (ներառյալ ԱԱՀ) գնային առաջարկով:

 

 

168 ժամ

 Եթե միջնորդները ԼՂ-ում մեխանիզմների ներդրման հարցում համաձայնության հասնեն՝ դա տարվա ամենամեծ ձեռքբերումը կլինի, ավելին սպասելն անիմաստ է. Փոլ Գոբլ

 

«Հունվարի երկրորդ կեսին սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն էական առաջընթաց չի մտցնի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: «168 ժամի» թղթակցի հետ զրույցում նման կարծիք են հայտնել ռուս և արևմտյան փորձագետները: «Ամենայն հավանականությամբ, հանդիպումը որևէ բեկմամբ չի ավարտվի: Բեկման համար նախադրյալներ չկան: Հայաստանի ԱԳ նախարարը հուսահատ ձևակերպումներ է օգտագործում, իսկ ադրբեջանական կողմը չի փոխում իր ռազմատենչ հռետորաբանությունը: Եթե միջնորդները կարողանան մեխանիզմների ներդրման հարցում համաձայնության հասնել, դա կլինի այս տարվա ամենամեծ ձեռքբերումը, կարծում եմ՝ ավելին սպասելն անիմաստ է»,- ասել է ամերիկացի դիվանագետ Փոլ Գոբլը: Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի կարծիքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ներկայումս ինտենսիվ կերպով չեն զբաղվում ղարաբաղյան հակամարտությամբ, հենց այդ պատճառով էլ հակամարտությունը չի կարգավորվում, և սահմանին զոհեր են գրանցվում: Սկակովի խոսքով, ոչ հաջորդ հանդիպումից, ոչ էլ ընդհանրապես նախարարական ձևաչափով հանդիպումներից չպետք է մեծ ակնկալիքներ ունենալ: Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն իր հերթին՝ կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունն այնպիսի հակամարտություն է, որը չի կարող կարգավորվել կամ բեկվել մեկ նախարարական հանդիպմամբ այն դեպքում, երբ նախագահական հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն են անտեսվում»,-գրում է թերթը: