Մամուլի տեսություն 17-01-2018
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հայտարարեց . «Պատրաստ ենք եղբայրական մոտեցում ցուցաբերել նույնիսկ նրանց հանդեպ ովքեր իսլամ աշխարհում բացահայտ կերպով թշնամություն են անում մեզ հետ»:
Ջոմհուրի Էսլամի
Պատրաստ ենք եղբայրական մոտեցում ցուցաբերել նույնիսկ նրանց հանդեպ ովքեր իսլամ աշխարհում բացահայտ կերպով թշնամություն են անում մեզ հետ
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը երեքշաբթի երեկոյան իսլամական երկրների միջխորհրդարանական 13-րդ նստաշրջանի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով այն կետը, որ հիմնական հարցերում իսլամ աշխարհը պիտի բարձր ու համարձակ ձայնով իր դիրքորոշումն արտահայտի, Պաղեստինն ու իսլամ աշխարհի միասնականությունը գլխավոր հարցերից համարեց ու ասաց. «Իսլամ աշխարհի կարևոր հարցերից մեկը գիտական առաջադիմության ուղղությամբ ջանադրությունն է, իսկ ԻԻՀ-ի փորձը ցույց է տալիս, որ ջանք գործադրելով ու երիտասարդության վրա հենվելով կարելի է բարձրացնել գիտական դիրքը»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով աշխարհի կարևոր զարգացումների հանդեպ իսլամական երկրների ու պետությունների կրոնական ու պատմական առաքելությունն, ասաց. «Իսլամ աշխարհն այսօր պիտի կարևոր ու հիմնական հարցերում դերակատարություն ունենա ու թույլ չպիտի տա, որ կրկնվի անցած տասնամյակների ու գերպետությունների տիրապետության դառը փորձը»:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին Պաղեստինի պաշտպանությունը բոլորի առաքելությունը համարելով ընդգծեց. «Չպիտի ենթադրել, որ Սիոնիստական ռեժիմին դիմակայելն անօգուտ է, այլև Աստծո կամքով ու շնորհներով Սիոնիստական ռեժիմի դիմաց սխրանքներն արդյունքի կհանգեն, հենց այնպես որ դիմադրության շարժումն անցած տարիների համեմատությամբ առաջընթաց է ունեցել»:
Նա իսլամ աշխարհում միասնականությունը գլխավոր հարցերից մեկը համարեց և ասաց. «Մենք համոզված ենք, որ մեծ բնակչություն, բազմաթիվ հնարավորություններ ու աշխարհում զգայուն դիրք զբաղեցնող իսլամ աշխարհի միասնականությունը կարող է մեծ ու ազդեցիկ ուժի ձևավորման հող նախապատրաստել ու մենք նույնիսկ նրանց ովքեր մեզ հետ բացահայտ թշնամություն են անում ասել ենք, որ պատրաստ են եղբայրական մոտեցում ցուցաբերել, չնայած նրան, որ նրանք նման մոտեցում չունեն»:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով գիտական առաջադիմության բնագավառում Իրանի հաջող փորձին, ասաց. «Իսլամական Իրանը հիմնվելով իր երիտասարդության վրա և շրջափակումների պայմաններում կարևոր բաժիններում հատեց գիտության սահմանները»:
«Իրանի երիտասարդություն այսօր բժշկության, նանոտեխնոլոգիայի, ցողունային բջիջների ու միջուկային գիտության բնագավառներում մեծ աշխատանքներ է կատարել»,-հայտարարեց Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը:
Իրան
108 միլիարդ դոլար արժող պայմանագրեր՝ ՀԳՀԾ-ից երկու տարի անց
Այսօր ՀԳՀԾ-ի միջազգային փաստաթուղթը երկու տարեկան դարձավ: Երկու տարի առաջ նման մեկ օր ՀԳՀԾ-ի ստորագրման ու 12 տարիներից հետո Իրանի միջուկային շրջափակումների չեղարկման լուրի հրապարակումը նոր հույս ներշնչեց Իրանի ժողովրդին ու տնտեսությանը: Թեև Իրանի տնտեսությունն իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած առաջին իսկ օրերից շրջափակումների հետ խորթ չի եղել, սակայն 1980-ական թվականների վերջերից Իրանի դեմ գործադրված միջուկային եռաշերտ շրջափակումները, որոնք նպատակ ունեին թիրախ դարձնել Իրանի տնտեսության զարկերակը համարվող նավթն ու բանկային հարաբերությունները, աննախընթաց ճնշում գործադրեցին Իրանի վրա: Շրջափակման տարիներին Իրանի տնտեսությունն իր արտարժութային եկամտի խոշոր տոկոսը ձեռքից տալով նաև կորցրեց արտաքին ներդրումներից օգտվելու և իր ենթակառուցվածքներն ընդլայնելու հնարավորությունից: Միջուկային շրջափակումների չեղարկումը պատճառ դարձավ, որ Իրանի տնտեսությունը կրկին համաշխարհային տնտեսության ասպարեզ վերադառնա, ինչն ընդառաջվեց արտասահմանյան երկրների կողմից: Այդ պատճառով էլ ՀԳՀԾ-ի փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո տարբեր երկրների ու Եվրոպայի տնտեսական ու առևտրական պատվիրակություններ, որոնց թիվն արդեն գերազանցել է 200-ը, Իրան մեկնելով համաձայնագրեր ու պայմանագրեր ստորագրեցին: ՀԳՀԾ-ին հաջորդած շրջանում միջազգային ասպարեզում Իրանի վարկանիշը բարձրացվելով արտասահմանցիներն Իրանի շուկա մուտք գործելու մեծ ցանկություն են դրսևորում, այնպես որ ՀԳՀԾ-ին հաջորդած շրջանում ավելի քան 12 միլիարդ դոլար արտաքին ուղղակի ներդրում է կատարվել և տնտեսական տարբեր նախագծերի իրագործման համար ավելի քան 40 միլիարդ դոլար արտաքին վարկային գծեր են հաստատվել:
Քեյհան
Ալե Սաուդը մխրճվել է Արաբիայի պատմության ամենամաշողական պատերազմի մեջ
Արաբական հայտնի օրաթերթը քննարկելով Եմենի պատերազմում Արաբիայի կրած պարտությունները եզրակացրել է, որ դա Արաբիայի պատմության ամենամաշողական պատերազմն է և սաուդացիները երբևե չեին պատկերացնում, որ դա կարող է այսքան երկար տևել:
«Ալ-Բանա» լիբանանյան օրաթերթը հրապարակել է Հասան Հարդանի գրչին պատկանող հոդվածը, որտեղ ասված է. «Այն օրվանից երբ Սաուդյան իշխանությունը Եմենին հնազանդեցնելու և ամերիկացիների ու սաուդացիների տիրակալությունը մերժելով այդ երկրի ազգային, քաղաքական ու տնտեսական անկախության նվաճումը կանխելու մտադրությամբ Եմենի դեմ պատերազմ հայտարարեց, Արաբիան առաջնորդեց դեպի ներքին մի ճգնաժամ, որը պատերազմը շարունակվելուն, մարդկային ու ֆինանսական կորուստները մեծանալուն ու նպատակների իրագործման գործում ձախողելուն զուգահեռ առավել սրվել է»:
Ալիք
Թուրքիայում քեմալիստական կուսակցության անդամը հայտնվել է Էրդողանի ու ազգայնականների թիրախում
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը քննադատել է երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալիստական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը՝ Ստամբուլ նահանգի գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնում Ջանան Քաֆթանջըօղլուին ընտրելու համար: Էրդողանը, մասնավորապես, հիշեցրել է, որ Քաֆթանջըօղլուն ժամանակին ընդունել ու դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին գրում է թուրքական «Evrensel» պարբերականը:
«Նա, օգտագործելով «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը նսեմացրել է մեր ազգն ու մեր պատմությունը: Տեսեք, թե ում ձեռքում է մնացել Քեմալ Աթաթուրքի կուսակցությունը»,- ասել է Էրդողանը:
Նշենք, որ կին քաղաքական գործիչը դեռեւս 2012 թվականին թվիթերյան իր պաշտոնական էջում խոսել էր Հայոց Ցեղասպանության մասին:
Սպուտնիկ Արմենիա
Կրքեր նախագահի աթոռի շուրջ. ինչու է կրճատված լիազորություններով այս պաշտոնը դարձել
Գարնանը սպասվող հայտնի ներքաղաքական իրադարձություններով պայմանավորված` Հայաստանում աշխուժացել են խորհրդարանում ներկայացված գրեթե բոլոր ուժերը։ Անսպասելի ուժեղ կրքեր են բորբոքվել խորհրդարանական հանրապետության ապագա նախագահի թեկնածության շուրջ։
Սակայն այս ամենն անսպասելի է միայն առաջին հայացքից։ Թվում է` ու՞մ կարող է հետաքրքրել խիստ կրճատված լիազորություններով նախագահի պաշտոնը. փաստորեն այն դառնալու է միայն ներկայացուցչական պաշտոն, իր նշանակությամբ խորհրդանշական մի բան։
Նոր Սահմանադրության համաձայն` ՀՀ նախագահը պետական իշխանության (օրենսդիր, գործադիր, դատական) համակարգողից կդառնա Սահմանադրության երաշխիք։ Նրա լիազորությունները հիմնականում ձևական բնույթ են կրելու։ Այդ պատճառով էլ պաշտոնը ևս քաղաքականից ներկայացուցչականի է վերածվելու, իսկ նախագահը լիազորությունների կատարման ընթացքում անկուսակցական է լինելու։
Սակայն, ամեն դեպքում, Հայաստանի նախագահն այդքան էլ «Անգլիայի թագուհի» չի լինելու, նրա լիազորությունները չեն հավասարեցվելու մշակութադաստիարակչական աշխատանքների գծով կոլխոզի նախագահի տեղակալի լիազորություններին։ Օրենքում գրված սակավաթիվ լիազորությունները կկոմպենսացվեն, եթե այդպես կարելի է ասել, «ստվերային» լիազորություններով։ Այդ պատճառով էլ, նախագահ է դառնալու մարդ, որը պարտադիր կապերի լայն շրջանակ ունի և կարող է ազդել երկրի համար կարևոր հարցերի որոշման վրա։ Դա շատ հավանական է` գոնե ելնելով ազգային մտածելակերպի առանձնահատկություններից։