Մամուլի տեսություն 18-01-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i81801-Մամուլի_տեսություն_18_01_2018
Իրանի հրթիռային ծրագրի ու տարածաշրջանային ներազդեցության շուրջ սեղմ ու չափազանց լուրջ բանակցությունների շուրջ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ եվրոպական եռյակի ԱԳ նախարարների համաձայնության կապակցությամբ Գերմանիայի ԱԳ նախարարության խոսնակին վկայակոչելով «Ֆայնանշալ Թայմզ» օրաթերթի հավակնությունը լրատվական նոր աղմուկ է առաջացրել, ինչը հերքվել է Իրանի տարբեր պաշտոնատարների կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2018 08:31 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18-01-2018

Իրանի հրթիռային ծրագրի ու տարածաշրջանային ներազդեցության շուրջ սեղմ ու չափազանց լուրջ բանակցությունների շուրջ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ եվրոպական եռյակի ԱԳ նախարարների համաձայնության կապակցությամբ Գերմանիայի ԱԳ նախարարության խոսնակին վկայակոչելով «Ֆայնանշալ Թայմզ» օրաթերթի հավակնությունը լրատվական նոր աղմուկ է առաջացրել, ինչը հերքվել է Իրանի տարբեր պաշտոնատարների կողմից:

Ղոդս

Եվրոպայի դավադիր քայլն ընդդեմ Իրանի հրթիռների

 

Իրանի հրթիռային ծրագրի ու տարածաշրջանային ներազդեցության շուրջ սեղմ ու չափազանց լուրջ բանակցությունների շուրջ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ եվրոպական եռյակի ԱԳ նախարարների համաձայնության կապակցությամբ Գերմանիայի ԱԳ նախարարության խոսնակին վկայակոչելով «Ֆայնանշալ Թայմզ» օրաթերթի հավակնությունը լրատվական նոր աղմուկ է առաջացրել, ինչը հերքվել է Իրանի տարբեր պաշտոնատարների կողմից:

«Ֆայնանշալ Թայմզ»-ը մի հաղորդման մեջ տեղեկացնելով Իրանի վրա ճնշում գործադրելու Եվրոպայի ցանկության մասին, գրել է. «Եվրոպական երկրները բալիստիկ հրթիռների ծրագրի և տարածաշրջանային հակամարտություններում դերակատարության պատճառով խստացրել են Իրանի վրա գործադրվող ջանքերը: Եվրոպական երկրների այդ ջանքերն իրականացվում են ՀԳՀԾ-ն չեղարկելու համար Թրամփի սպառնալիքներին հակազդելու շրջագծում»: Բրիտանական օրաթերթը հավակնել է, որ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը Բրյուսելում Զարիֆի հետ եվրոպացի պաշտոնատարների հանդիպումից հետո այդ կապակցությամբ զեկուցել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Դա ի տես այն բանի, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու և Բրյուսելի նիստը նախաձեռնող Ֆեդերիկա Մուգերինին հնգակողմ այդ հանդիպումից հետո իր անձնական էջում գրեց. «Բրյուսելի նիստում նաև առիթ ունեցանք Իրանի հետ զրուցել միջուկային համաձայնությանը չառնչվող որոշ հարցերի, այդ թվում Իրանում անցած շաբաթվա ցույցերի, Միջին Արևելքում լարվածության և Իրանի բալիստիկ հրթիռների շուրջ»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին երեկ այդ լուրը հրապարակվելուց հետո խստորեն հերքեց Գերմանիայի ԱԳ նախարարությանն ու անանուն դիվանագետների հղում կատարելով «Ֆայնանշալ Թայմզ»-ի հավակնությունը և  դա անհիմն համարեց: Ղասեմին ընդգծեց. «Առանց նկատի առնելու ստեղծված մթնոլորտը, սպառնալիքները, ինչպես նաև ԱՄՆ-ի ու ուրիշների դիրքորոշումներն ու տեսակետները ԻԻՀ-ի դիրքորոշումը որևէ փոփոխություն չի կրել և ինչպես անգամներ հայտարարվել է, Իրանի հրթիռային ծրագիրը միանշանակ պաշտպանական ու կանխարգելիչ բնույթ է կրում և որևէ երկրի դեմ ուղղված չե և այդ կապակցությամբ անհիմն հավակնությունները չեն կարող որևէ փոփոխություն մտցնել Իրանի սկզբունքային դիրքորոշումներում»:

Իրանի պաշտպանության ու զինված ուժերի աջակցության նախարար բրիգադային գեներալ Ամիր Հաթամին էլ երեկ կառավարության նիստին առընթեր հակազդելով այդ լուրին ու Գերմանիայի ԱԳ նախարարության հավակնությունը հերքեց հրթիռային բանակցությունների հետ Թեհրանի համաձայնության մասին լուրը և ասաց. «Մենք երկրի հրթիռային պաշտպանական ծրագրի շուրջ որևէ բանակցության հետ չենք համաձայնել ու այսուհետ էլ չենք համաձայնել»:

ԻԻՀ նախագահի գրասենյակի պատասխանատու Մահմուդ Վաեզին էլ մերժելով նման համաձայնություն, ասաց. «Այն ինչը, որ վերաբերում է երկրի պաշտպանական կարողությանը կառավարության ու համակարգի տեսակետից բանակցության չի կարող դրվել: Այն ինչը, որի շուրջ մենք զրուցել ենք մեր բարեկամ ու եվրոպական երկրների հետ վերաբերում է մասսայական կոտորածի զենքերի շուրջ բանակցությունն է, ինչը ոչ թե նրանք, այլ մենք ենք ներկայացրել կապված մարդու իրավունքների և մեր երկրի ներքին հարցերին նրանց միջամտություններին»:

 

 

Էթթելաաթ

8 նահանգների հավելյալ բնակչության համար 10 նոր քաղաքներ են կառուցվում

 

Երկրի տարբեր տարածքների բնակչության միջև հավասարակշռություն ստեղծելու և Իրանի բազմաբնակիչ նահանգների բնակիչներին Իրանի հարավային տարածքներ փոխադրելու նպատակով կառավարությունը 10 նոր քաղաքներ է կառուցում:

Վերջին տարիների տնտեսական ու հասարակական զարգացման սխալ քաղաքականությունները, որոնք հանգեցրել են երկրի տարբեր տարածքներում անհավասարության սրման ու հյուսիսային հարուստ նահանգներում և  հարավային զրկված տարածքներում բնակչության անհամաչափ բաժանման, կառավարությանը մղել են զարգացման ենթակառուցվածքների ստեղծման ու խրախուսիչներ տրամադրելու միջոցով այդ նահանգների հավելյալ բնակչության մի մասը տեղափոխել հարավային սակավաթիվ բնակչություն ունեցող նահանգներ: Այս սկզբունքային քաղաքականությունը երկրում բնակչության արդար բաժանումից բացի նաև զրկված տարածքների համար զարգացման հնարավորություններից օգտվելու առիթ է ստեղծելու: Իրանի ճանապարհի և քաղաքաշինության նախարարի նահանգների հարցերով տեղակալ Մոհսեն Նառիմանի ընդգծմամբ նոր քաղաքները կառուցվելու են տեղական ու տարածքային ընդունակությունների և տնտեսական տարբեր հիմքերի վրա:

Իրանի ճանապարհի ու քաղաքաշինության փոխնախարարը հավելել է. «Այս շրջագծում որոշված է երկրի տարբեր կետերու մ 10 նոր քաղաքներ կառուցել, որոնցից 8-ն այս պահին գտնվում հնարավորությունների և վայրի ստուգման փուլում, քաղաքներից մեկի համար քաղաքային ընդարձակ ու համապարփակ նախագիծ է պատրաստվել, իսկ մեկ քաղաքի դեպքում էլ քաղաքային ընդարձակ ու համապարփակ նախագիծն արդեն գործադրման է հանձնվել»:

«Այս քաղաքների մեծ մասը նկատի առնվել երկրի հարավի սակավաթիվ բնակչություն ունեցող տարածքների բնակեցման համար, որպեսզի այդպիսով հյուսիսային բնակչությամբ հագեցած խոշոր քաղաքների բնակչության թիվը նվազեցվի, իսկ հարավային տարածքների համար համապարփակ զարգացման հնարավորություն ստեղծվի»:

 

Ալիք

Թեհրանն ու Երևանը կարևորում են միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնումը

 

 

ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին երեկ՝ հունվարի 17-ին հանդիպել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և խմբի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում Վահրամ Բաղդասարյանը խոսելով 2017 թվականի ընթացքում խմբի Թեհրան կատարած այցի և կայացած հանդիպումների մասին, բարձր գնահատեց հատկապես Իսլ. խորհրդարանի ղեկավարության և Իրան-Հայաստան բարեկամական խմբի հետ հանդիպումները:

Նա երկու երկրների օրենսդիր մարմինների միջև գոյություն ունեցող համագործակցությունը կառուցողական գնահատելով, պահանջեց, որպեսզի երկու խորհրդարանները, մասնավորապես՝ երկու երկրների բարեկամական խմբերը գործոն դերակատարություն ունենան այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների ակտիվացման խրախուսման գործում:

Դեսպան Սաջջադին էլ իր հերթին անդրադառնալով քաղաքական և խորհրդարանական ոլորտներում երկկողմ շփումներին և փոխայցելություններին, կարևորեց միջխորհրդարանական փոխգործակցությունը, հատկապես՝ այլ ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը նպաստելու գործում:

Կողմերը հույս հայտնեցին, որ մոտ ապագայում կը կայանա ՀՀ ԱԺ նախագահ Արա բաբլոյանի այցն Իրան, որը կը նպաստի Իրան-Հայաստան միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:

 

 

Հրապարակ

ՀՀ ապագա նախագահի ընտրությունը կայանալու է Արկադի Ղուկասյանի և լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանի միջև

 

«Այսօր տեղի ունենալիք ՀՀԿ ԳՄ նիստին հանրապետականներն անհամբեր են սպասում, նրանք կարծում են, որ վերջապես հայտնի կդառնա, թե ով է լինելու ՀՀ չորրորդ նախագահը: Սակայն նրանց սպասվում է խորը հիասթափություն, այսօր ևս Սերժ Սարգսյանը չի տա «հետագիծ ունեցող, լեզուներ իմացող, Սփյուռքում ճանաչված, ապաքաղաքական» թեկնածուի անունը: Ընդ որում, որքան երկարում է ժամանակը, այնքան անհավանական թեկնածուների անուններ են հայտնվում:

Օրինակ, Ռուբեն Վարդանյանի անունը, որի լոբբինգը, ըստ լավատեղյակների, իրականացնում է Ռուբեն Հայրապետյանը՝ հայտի Օգանովսկու աջակցությամբ (ԼՂ պաշտպանության փոխնախարար): Սակայն Ռ. Վարդանյանի հարցը փակված է, որովհետև նա ՀՀ քաղաքացի չէ: Ամենալավատեղյակները պնդում են, որ ընտրությունը կայանալու է Արկադի Ղուկասյանի և լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանի միջև: Ըստ հավաստի աղբուրների՝ նախագահի անունը հայտնի կդառնա հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, և այդ մասին կհայտարարի անձամբ Սերժ Սարգսյանը՝ բանակի տոնակատարություններին զուգահեռ»,-գրում է թերթը: