Մամուլի տեսություն 19-01-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i81881-Մամուլի_տեսություն_19_01_2018
Իրանի պետական մշակութային կազմակերպությունները պատրաստվում են Սպահանի հայկական վանքը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Երբ դա տեղի ունենա, Սպահանի հայկական տաճարը կդառնա հին պարսից հողում գտնվող չորրորդ հայկական կրոնական կառույցը, որն այդ ցուցակում է հայտնվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2018 06:15 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19-01-2018

Իրանի պետական մշակութային կազմակերպությունները պատրաստվում են Սպահանի հայկական վանքը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Երբ դա տեղի ունենա, Սպահանի հայկական տաճարը կդառնա հին պարսից հողում գտնվող չորրորդ հայկական կրոնական կառույցը, որն այդ ցուցակում է հայտնվել։

Սպուտնիկ Արմենիա

Հայերի պարսկական թիկունքը. ինչպես է Իրանը պայքարում Հայաստանի համար ՅՈՒՆԵՍԿՕ–ում

 

Իրանի պետական մշակութային կազմակերպությունները պատրաստվում են Սպահանի հայկական վանքը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Երբ դա տեղի ունենա, Սպահանի հայկական տաճարը կդառնա հին պարսից հողում գտնվող չորրորդ հայկական կրոնական կառույցը, որն այդ ցուցակում է հայտնվել։

Թե շենքի նույն հարկում, թե աշխարհագրական տարածաշրջանում հարևանները տարբեր են լինում։ Մեկը նախանձից կկտրատի դռան դիմացի փոքր գորգը, մյուսը, հաստատ, ցանկացած պահի օգնության կհասնի։

Ահա, օրինակ, Իրանը։ Հիմա այդ երկիրը վճռականորեն տրամադրված է Իրանի գլխավոր հայկական տաճարը` Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանքը, ներառել ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։ Այս մասին հայտնել է Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության ընկերության (ICHTO), փոխնախարար Մոհամադ Հոսեյն Թալեբիանը։

Հիմա խոսքը Հայաստանի երկու հարևանների պահվածքի հակադրության ու համեմատական վերլուծության մասին չէ։ Դրա կարիքը չկա, այդ հարցում բոլորի համար վաղուց ամեն ինչ պարզ է։ Այսօր արժե պատմել հենց տաճարի` Սպահանի զարդի մասին, որը առանց չափազանցության ամբողջ երկրի հպարտությունն է։

Տաճարը մի քանի ոճի մեջ է կառուցված. դրանում կան քրիստոնեական ու մուսուլմանական ճարտարապետական ոճերը, բայց այդ բազմազանությունը կառույցին անկրկնելի տեսք է հաղորդում։ Տաճարի ներքին հարդարանքը հարուստ է, այն չի համապատասխանում հայկական վանքերի զուսպ ինտերիերին. Այն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է մուսուլմանական շրջապատով։

Վանքը ներսից ամբողջովին որմնանկարներով է պատված, զարդարված է ոսկով։ Սրբերի ու հրեշտակների դեմքերը, որմնանկարների սյուժեները ակնհայտորեն բյուզանդական ոճի են։ Դրանք այնքան շատ են, որ թվում է` այդ նկարներով կարելի է Աստվածաշունչն ուսումնասիրել։ Բայց ներքևում նախշազարդումները պարսկական խճանկարի են նմանվում։

Այստեղ շատ հարուստ գրադարան կա, որտեղ գրեթե հազար ձեռագիր ու տպագիր հին գիրք են պահվում ։

Իսկ ինչ վերաբերում է Իրանի պետական կազմակերպությունների` ՅՈՒՆԵՍԿՕ դիմելու նախաձեռնությանը, խոսքերն այստեղ ավելորդ են։ Իրանը հերթական անգամ վարվեց այնպես, ինչպես վարվում են իսկական հարևաններն ու հավատարիմ ընկերները։ Թերևս, մենք դրանում երբեք չենք կասկածել։

 

 

ԻՍՆԱ

Օբաման մեծ քաղաքականություն է վերադառնում

 

Եթե նոյեմբեր ամսին Թրամփի ու հանրապետականների միակ մտահոգությունը Ներկայացուցիչների տնում ու Սենատում մեծամասնության պահպանումն էր, այսօր նրանք մտահոգվելու մեկ այլ առիթ ունեն և դա Բարաք Օբաման է:

«Նյուզվիքը»-ը գրել է, որ Սպիտակ տունը թողնելուց հետո ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման չափազանց բազմազբաղ է եղել, սակայն նրա ակտիվությունը ուշադրության կենտրոնում չի եղել: Այդուհանդերձ հաղորդումները վկայում են, որ նա պատրաստվում է 2018 թվականին մեծ քաղաքականություն վերադառնալ ու Կոնգրեսի միջնստաշրջանային զգայուն ընտրությունների սեմին ուշագրավ դերակատարություն ունենալ:

ԱՄՆ 44-րդ նախագահի մերձավորները նախատեսում են, որ նրան քաղաքական ակտիվ տարի է սպասվում, որը հագեցած է լինելու ընտրարշավներին ու ժողովրդային այլ միջոցառումներին մասնակցությամբ: Նրա խոսնակ Քեյթի Հիլը «Շիկագո Թրիբյուն»-ին ասել է. «Օբաման 2018 թվականին քաղաքական առավել ակտիվություն կունենա և պատրաստվում է մասնակցել առավել մեծ ընտրարշավների ու պաշտպանել առավել մեծ թվով թեկնածուների»:

Օբաման 2017 թվականին քանի անգամ Թրամփին քննադատության թիրախ դարձրեց ու թեև բացառիկ դեպքերում անվանապես դիմեց ԱՄՆ-ի 45-րդ նախագահին, այդուհանդերձ մի հարցազրույցի ժամանակ Թրամփի պաշտոնավարության շրջանն «անսովոր շրջան» բնութագրեց ու որոշակիորեն անդրադառնալով Օբամաքերը չեղարկելու հանրապետականներին ջանքերին պաշտպանեց ԴԱՔԱ-ի օրենքն ու կլիմայական փոփոխությունների մասին պայմանագրից հրաժարվելու համար քննադատեց Թրամփին:

Այն դեպքում երբ Թրամփը Սպիտակ տնում ներկայության առաջին տարվա ավարտին չափազանց ցածր տոկոսով համակրանք է վայելում, հանգստի կոչվելու պահին Օբամայի վայելած համակրանքը հասավ ամենաբարձր չափերին՝ գերազանցելով 60 տոկոսը: 2017 թվականի ավարտին գլխավորապես հանրապետական համարվող Ալաբամա նահանգում Օբամայի վայելած համակրանքը գերազանցեց Թրամփին:

Հետևաբար Կոնգրեսի միջնստաշրջանային ընտրարշավի մեկնարկին Օբամայի ակտիվությունը սարսափ է պատճառել Թրամփին ու հանրապետական թեկնածուներին: Սեպտեմբեր ամսին անցկացված սոցհարցումների արդյունքների պարզեցին, որ ամերիկացիների 52 տոկոսը դեռ ցանկանում է Օբամային տեսնել ԱՄՆ նախագահի պաշտոնում: 2018 թվականի ընտրությունների ընթացքում ԱՄՆ նախկին նախագահի ակտիվ դերակատարությունը կարող է առավել ամրագրել դեմոկրատականների դիրքերը:

 

Մեհր

Ալե Սաուդը մարդու իրավունքները գլխատեց Եմենում

 

Եմենի անպաշտպան ժողովրդի դեմ սաուդացիների ռազմական ոտնձգությունից երեք տարի անցնելով այդ երկրում այնպիսի ոճրագործությունների ականատես ենք, որի նմանը դժվարությամբ կարելի է գտնել պատմության ընթացքում:

Սաուդյան Արաբիան 2015 թվականի մարտի 25-ին իր տարածաշրջանային դաշնակիցների համագործակցությամբ ռազմական բացահայտ ոտնձգություն սկսեց Եմենի անպաշտպան ու անմեղ ժողովրդի դեմ:

Սաուդացիներն այդ բացահայտ ոտնձգությունը սկսեցին Եմենում օրինականության վերականգնման պատրվակով, մինչդեռ ոտնձգության հենց առաջին ժամերից սկսած սաուդացի ոտնձգիչներն ու նրանց տարածաշրջանային դաշնակիցները ամենասաստիկ հարձակումների թիրախ դարձրեցին եմենցի խաղաղ քաղաքացիներին ու այդ երկրի ենթակառուցվածքները:

Եմենում բազմաթիվ հիվանդանոցներ, դպրոցներ, համալսարաններ, առևտրի կենտրոններ, հողագործական տարածքներ, քաղաքացիների եկամտի աղբյուրը համարվող ձկնորսական նավեր, կամուրջներ, հաղորդակցության ռազմավարական նշանակությամբ ճանապարհներ, էլեկտրականներ ու ջրոռոգման ցանցեր ոտնձգիչների ծանր հարձակումների տակ հայտնվեցին:

Թեև սաուդացի պաշտոնատարներ հավակնում են, թե հարձակումների ժամանակ միակ ռազմական դիրքերն են հարվածում, սակայն փաստերն ու նաև խաղաղ բնակչության կրած ծանր կորուստն այլ իրականություն է պարզում:

ՄԱԿ-ի հումանիտար օժանդակությունները համադրող գրասենյակը հայտարարել է, որ 22.2 միլիոն եմենցիներ կամ այդ երկրի բնակչության 76 տոկոսը շտապ օժանդակությունների կարիք ունի: Նաև 8.4 միլիոն մարդ տառապում է սովից: Նույն գրասենյակը հայտարարել է, որ Եմենում ավելի քան 1500 դպրոցներ լիովին կամ մասնակի կերպով ավերվել են:

Սաուդացիների ու նրանց դաշնակիցների, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրությունների ոճրագործությունները դրանով չեն սահմանափակվում: Տարբեր հաղորդումներ վկայում են Եմենի հարավային նահանգներում ու հատկապես Ադենում Էմիրությունների միջոցով ստեղծված գաղտնի ու սարսափելի բանտերի գոյության մասին, որտեղ եմենցի հեղափոխականներն արգելափակվում ու ԶԼՄ-ների հայացքից հեռու ամենադաժան կտտանքների են ենթարկվում:

«Ասոշիետդպրես»-ի հաղորդման համաձայն հունիսի 23-ի տվյալներով հաստատվել է Եմենի հարավում առնվազն 18 գաղտնի բանտերի գոյությունը, որոնք կառավարվում են Էմիրությունների ուժերի ուղղակի վերահսկողության ներքո և կամ էլ նրանց միջոցով վարժեցված եմենական ուժերի միջոցով: Մինչ օրս ավելի քան 400 մարդ այդ բանտերում անհետ կորել է:

 

 

News.am
Կարո Փայլանը Դինքի սպանությունն ուսումնասիրելու առաջարկով դիմել է Թուրքիայի խորհրդարան

 

Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական քրդամետ ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը գրավոր առաջարկ է ներկայացրել խորհրդարան՝ ուսումնասիրելու Ստամբուլի «Ակոս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը հաջորդած դեպքերը՝ նման սպանությունները կանխելու նպատակով:

«Թուրքիայի մեծ ազգային ժողովը պետք է ուսումնասիրի Դինքի սպանությունից հետո տեղի ունեցած իրադարձությունները և կամք դրսևորի նման սպանությունները կանխելու համար», - Rusarminfo-ի հաղորդմամբ՝ գրել է Փայլանը:

Վերջինս ընդգծել է, որ Դինքը առավելագույն ջանքեր է գործադրել Թուրքիայում ժողովրդավարության հասնելու համար, սակայն սպանվել է ազգայնականների կողմից:

Փայլանի խոսքով՝ Դինքը ազգայնականների թիրախի տակ է հայտնվել Սաբիհ Գյոքչեքի որդեգիր ստերի մասին հրապարակված հոդվածից հետո:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին խմբագրության առջև: Պոլսահայ լրագրողի մահվան 11-րդ տարելիցին ընդառաջ Ստամբուլի մի շարք թաղամասերում այսօր հիշատակի պաստառներ են կախվել: